Երբ կինը ներքուստ տրամադրված է սեր ստանալ, ապա նա երբեք չի հասնի խորը, իսկական փոփոխությունների։
Տառապելով վատ հարաբերություններում վատ տղամարդու հետ՝ կինը կարող է իր տառապանքները փոխակերպել դեպի իր փոփոխությունները և ներքուստ աճելով ու հասկանալով տեղի ունեցածի խորը իմաստը՝ ազատվել տառապանքներից։
Հաճախ դուք հարաբերություններում ոչինչ չեք ուզում անել, փոխվել, կոնկրետ այն տղամարդու համար ինչ-որ բան անել, ով բավականաչափ ուշադիր չէ ձեր նկատմամբ…
Եվ սա ճիշտ է այն դեպքում, երբ դուք հանգիստ եք, ու ձեզ չի խոցում նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ, հակառակ դեպքում պետք է աշխատեք ձեզ վրա, անցնել ձեր հպարտության վրայով, ավելի փափուկ ու ճկուն դառնաք, սովորեք տալ ոչ թե՝ նրա, այլ՝ ձեզ համար։
Եթե դուք չունեք խորը գիտակցություն առ այն, թե ինչու է ձեզ պետք փոխգործակցել այն տղամարդու հետ, ով այժմ ձեզ հետ է, ապա ձեզ համար դժվար կլինի նաև ուրիշների հետ։
Հեռանալ պետք է այն ժամանակ, երբ դուք արդեն իսկապես ավելի հասուն եք, քան գոյություն ունեցող հարաբերությունները, երբ դուք հաստատ համոզված եք, որ այս տեսակն արդեն ձեզ հետաքրքիր չէ, և համապատասխանաբար նման տղամարդ էլ ձեր կյանք չի մտնելու՝ բերելով նոր տառապանքներ։
Մի սպասեք տղամարդուց արարքների, սովորեք Կին լինել ցանկացած տղամարդու հետ, ներքուստ ներդաշնակ դառնալով՝ դուք հանգիստ կթողնեք անարժանին, ձեզ հետ տանելով ձեր գիտելիքների, փորձի ու հմտությունների հսկայական պաշարը՝ դուք կկարողանաք անցնել ձեր վախերի միջով ու լուծել ձեր շատ ներքին խնդիրներ։
Այդ պատճառով էլ չարժե արագ հեռանալ նրանից, ում հետ վատ է, քանզի մեծագույն ստեղծագործությունները բազմաթիվ ուղղումների ու արտագրությունների արդյունք են։
Եվ այսպես, ինչպես ճիշտ սիրել կանանց, կամ՝ խելացի տղամարդու 12 կանոնները
1. Կնոջը ճիշտ սիրել՝ նշանակում է՝ նախ և առաջ հոգ տանել նրա ներքին վիճակի, ինքնազգացողության և տրամադրության մասին։ Եթե կինը նեղացած է ձեզնից, չարացած, ապա հավատացեք, նրա նեգատիվ թրթիռները կստեղծեն ձեր իրականությունը։
Երբեմն տղամարդիկ զարմանում են, թե ինչո՞ւ են իրենց գործերը վատացել։ Նայեք ձեր շուրջը ու հիշեք, թե որքան կանայք են նեղացած ձեզնից։
Հաջողակ տղամարդը նախ և առաջ հասկացող տղամարդն է. նա պետք է հասկանա, որ իր հաջողությունն իր կնոջից է կախված, նշանակում է՝ նրան պետք է պաշտպանել նեգատիվ մտքերից ու էմոցիաներից։ Ձեր կյանքն ասես ձեր ներդրումներով բանկը լինի, որքան շատ կտաք նրան, այնքան շատ կստանաք կյանքից։
Ճիշտ սիրելը պարզապես սիրելն է, նրան հոգով մտերմանալ փորձելը, նրա ներաշխարհը ճանաչելը։
Կինն իր կողքին ուզում է զգալ իրեն հավերժ սիրահարված տղամարդու ներկայությունը։
Երբեմն տղամարդն անկեղծորեն չի հասկանում, թե ինչ չի հերիքում կնոջը։ Իսկ կնոջը տղամարդուց միայն սեր է պետք։ Նա պետք է սեր զգա։ Տղամարդը կարող է սիրել կնոջը, բայց կարևոր է, որ կինը դա զգա։ Որպես կանոն՝ կանայք այդ մասին խոսում են, տղամարդը պետք է միայն ուշադիր լսել կարողանա։
Երջանիկ ընտանիքներում ամուսիններին միմյանց մասին ամեն ինչ է հետաքրքիր։ Հետաքրքրվեք ձեր կնոջ գործերով, երես տվեք նրան մանրուքներով, նրան որպես փոքր աղջնակի վերաբերվեք, անակնկալներ մատուցեք, կինո, թատրոն հրավիրեք, սրճարան հրավիրեք կամ զբոսայգի՝ պարզապես քայլելու։
2. Կնոջը ճիշտ սիրել՝ նշանակում է՝ շռայլ լինել։ Շռայլ լինել բառերի, էմոցիաների, նվերներ տալու մեջ։ Ժլատ տղամարդիկ երբեք ոչ մի գործում չեն հաջողելու, երբեք իրենց հնարավորությունների համար տարածություն չեն ունենալու։
Սիրո օրենքն է՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում։ Փողը միայն թուղթ չէ, որով ինչ-որ բան կարող ես գնել, դա էներգիա է։
Որքան շատ է տղամարդը տալիս, անկեղծորեն, առանց գծուծության, մտքում կոպեկները չհաշվելով, այնքան շատ նրան կսիրի կինը, իսկ դրա հետ մեկտեղ՝ կգա նաև տղամարդու հաջողությունը։
Շարունակ տղամարդու սիրո ու նյութական բարեկեցության պակաս ունեցող կինը երջանիկ կին չէ, ուրեմն նրա կողմից նույնպիսի ազդակներ կհասնեն տարածություն։ Կինը շատ ավելի ուժեղ է ազդում տարածության վրա։
Երբեմն տղամարդն իր միակ պարտավորությունը փող աշխատելն է համարում՝ առանց մտածելու, որ կնոջը նաև իր հոգին, ջերմությունը, քնքշանքը, հոգատարությունը, ժամանակն են պետք։
Ամեն ինչում շռայլ եղեք։
3. Կնոջը ճիշտ սիրելը՝ նախ և առաջ՝ նրա ներքին վիճակի մասին հոգ տանելն է։ Դուք նախ և առաջ պետք է իմանաք, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք զգացմունքներով են ապրում, և ոչ միշտ՝ տրամաբանությամբ ու գիտակցությամբ, և տղամարդու խնդիրը նախ և առաջ՝ կնոջը սեփական էմոցիաները հաղթահարելու գործում օգնելն է։ Շատ կարևոր է, թե ինչպես եք դուք ձեզ պահում այն ժամանակ, երբ կինը կորցնում է իր զգացմունքների նկատմամբ վերահսկողությունը։
Պետք է իմանալ կնոջդ թույլ և խոցելի տեղերը, որ կարողանաս նրան պահպանել։ Ավելի լավ է թույլ չտալ, չհասցնել նրան, որ ձեր կինը հունից դուրս գա։ Իմացեք, դրանով նա ձեզ չի ուզում նեղացնել։ Նա հունից դուրս է գալիս, երբ իր համար անտանելի ցավոտ է, երբ դուք միգուցե անգիտակցաբար վիրավորում եք նրան։ Ուժեղ էմոցիաները, որպես կանոն, ձեզ վախեցնում են, վախեցնում են նաև ձեր կնոջը։ Ուժեղ է այն տղամարդը, ով չի վախենում կանացի էմոցիաներից։ Դրանք պետք է հանգիստ հաղթահարել։
4. Տղամարդը պետք է զբաղվի նաև իր հոգեբանական աճով ու լուծի իր խորը խնդիրները ոչ թե մեկ կոնկրետ կնոջ, այլ կանանց հետ ընդհանրապես։ Եթե տղամարդը չի լուծել իր խնդիրները սեփական մոր հետ ու շարունակում է գտնվել նրա ազդեցության տակ, ապա նրա հարաբերությունները կնոջ հետ լավագույն կերպով չեն զարգանա։
Կինը չի կարող հարգել կրունկի տակ գտնվող տղամարդու, թեպետ շատ դեպքերում իրենք՝ կանայք են փորձում տղամարդկանց այդպիսին դարձնել։ Չպետք է թույլ տալ, որ կանացի ապակառուցողական իմպուլսները քայքայեն տղամարդու բնույթը։
Տղամարդը պետք է հարգի իրեն, իր տարածքը, պետք է կարողանա նրբանկատորեն պաշտպանել իր սահմանները, թույլ չտա կնոջը նստել իր գլխին։
Որքան էլ դուք սիրեք կնոջը, միշտ հիշեք, որ դուք տղամարդ եք, ու թույլ մի տվեք, որ կինը ձեզ կառավարի, իսկ դրա համար դուք պետք է ազատվեք ձեր ծուլությունից, ինֆանտիլությունից, վախից ու մեղքի զգացումից ու ձեր մեջ զարգացնեք տղամարդկային որակներ։
5. Թույլ մի տվեք կնոջը ձեզ ստորացնել ու անցնել թույլատրելիի սահմանները։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Դուք պետք է կարողանաք կանգնեցնել կնոջը, երբ նա կորցնում է իրեն։
Եթե կինը հանգիստ ու ներդաշնակ է ձեզ հետ, նա միաժամանակ կսիրի թե ինքն իրեն, թե ձեզ։
Թե ինչպես դուք կհանդարտեցնեք կնոջը, դուք պետք է որոշեք. հանգիստ ու վստահ տոնո՞վ, գրկելո՞վ, համբույրներո՞վ, թե՞ մեկ այլ հնարքով, ձեր որոշելիքն է, կարող եք նաև մի փոքր ձայնը բարձրացնել նրա վրա, բայց երբեք մի ստորացրեք, մի գոռացեք, մի վիրավորեք, մի հեռացեք նրանից՝ դուռը շրխկացնելով, անտեսելով նրա զգացմունքները։
Շատ կանանց համար ամենասարսափելին իր զայրույթի պահին անտեսված լինելն է, երբ նրան մերժում ու արհամարհում են։ Նրա համար կարևոր է ձեզ տեսնել ու զգալ, որ դուք իրեն լսում եք, կարեկցում ու հասկանում։ Թողեք, որ նա խոսի։
6. Եթե դուք զգում եք, որ կինը սկսում է իրենով լցնել գրեթե ձեր ողջ տարածքը, կամ նրա ճնշումն ու վերահսկողությունը մեծանում են, փորձեք հասկանալ նրա այդ վարքագծի պատճառը։ Այդ խնդիրը միասին քննարկեք։
Իմացեք, եթե կինը սկսում է պահանջկոտ ու վերահսկող լինել, ապա դա միայն մի բան է նշանակում. նա սկսում է ձեզ ավելի շատ կապվել, ու դրա հետ միասին՝ արթնանում են նրա վախերը, որ դուք կդավաճանեք նրան ու կհեռանաք իրենից։ Նա պարզապես սկսում է վախենալ ձեզ կորցնելուց, ու դա նորմալ է։
Որքան շատ դուք նյարդայնանաք ու վանեք նրան՝ պաշտպանելով ձեր սահմանները, այնքան շատ կասկածներ նա կունենա ու պահանջկոտ կլինի։
Զգուշորեն նրան բացատրեք, որ դուք զբաղված եք, աշխատում եք, որ չեք կարող նրան պատկանել օրը 24 ժամ։
7. Ճիշտ սիրելը կնոջը սեփական ցանկությունների կատարման աղբյուրի չվերածելն է։ Մի մտածեք, որ կինը միայն կին ու մայր լինելու խնդիր ունի։ Այժմ ժամանակակից կանայք չեն բավարարվում այդ դերով։ Օգնեք նրան՝ ինքն իրեն իրացնել ինչ-որ ոլորտում, օգնեք նրան գտնել իր համար հաճելի զբաղմունք։
Մի սահմանափակեք նրա ազատությունը, խթանեք նրա հարաբերությունները ընկերուհիների հետ, այլապես ինչ նա ժամերով ընկերուհուն է պատմում, ձեզ է պատմելու։
Մի փորձեք նրան սեփականություն դարձնել ու հետո խելագարվել, որ նա ձեզ խեղդում է իր սիրով։
8. Կնոջը ճիշտ սիրել՝ նշանակում է՝ թույլ չտալ, որ ձեր էմոցիաները գերիշխեն ձեզ։ Տղամարդու ուժը նրա գիտակցության ու կամքի մեջ է։
Եթե ձեր կնոջ հետ հարաբերությունները չեն դասավորվում, պետք չէ միանգամից սփոփանք գտնել այլ կնոջ գրկում։
Տղամարդու համար թույլատրելի չէ գոռալ ու անպարկեշտ բառեր ասել, ստորացնել ու մեղադրել կնոջը։ Հենց որ դուք սկսեք կորցնել ինքնատիրապետումը, իմացեք, դուք կկորցնեք ձեր հարգանքը կնոջ աչքերում։
Կնոջը չի կարելի հայհոյել, ինչպիսին էլ որ նա լինի, թողեք նրան, հանգիստ հեռացեք, բայց մի տանջեք ու ձեռք մի առեք նրան։ Ձեզ կին է լույս աշխարհ բերել, կարողացեք հարգել իգական սեռը։
Մի փակվեք ձեր մեջ, ձեր կնոջ հետ խոսեք ձեր զգացմունքների մասին։ Այդպես դուք կփրկեք ձեր հարաբերությունները։
9. Ճիշտ սիրել՝ նշանակում է՝ կայուն լինել, հաստատակամ։ Չնայած վեճերին, սկանդալներին ու նեղվածությանը՝ մի դադարեք անել այն, ինչ պետք է անեք, շարունակեք հոգ տանել ընտանիքի մասին, վճարել վարձերը ու անել ձեզ հասանելիք մնացած բաները։
Երբ դուք սկսում եք ցուցադրաբար ոչինչ չանել, դադարում եք խոսել, դա շատ ուժգին կերպով քայքայում է կնոջը, ու նա դադարում է հույս դնել ձեզ վրա։ Իսկ դա ամենասարսափելին է, երբ կոտրվում է կնոջ հավատը տղամարդու հուսալիության նկատմամբ ու հեռանում է կայունության զգացողությունը։ Կնոջ համար կարևոր է զգալ ձեր ներկայությունն իր կյանքում։
Կնոջ համար կարևոր է զգալ, որ դուք ուզում եք նրա հետ լինել, որ ձեզ համար լավ է նրա կողքին։ Մի հեռացեք կնոջից, նա իրեն լքված է զգում ու անպիտան ու սկսում է թոշնել՝ ինչպես մի ծաղիկ, որին մոռացել են ջրել։
10. Աշխատեք լսել կանանց ու հնարավորության դեպքում՝ կատարել նրանց ցանկությունները։ Դուք չեք հավատա, բայց կանայք ձեզ ասում են այն ամենի մասին, ինչ ուզում են։ Երբեմն նա չի կարողանում կամ ամաչում է խոսել իր ցանկությունների մասին և փորձում է ձեզ ակնարկներով հասկացնել։
Կարողացեք լսել ու հասկանալ տողատակերը։ Մի սպասեք, որ կինը ձեզ խնդրի, աշխատեք ինքներդ նրան օգնություն առաջարկել։
11. Կնոջը ճիշտ սիրելը՝ նրան ամեն ինչի համար շնորհակալ լինելն է, նրա համար, որ նա ձեզ հետ է, որ ձեզ համար երեխաներ է ունեցել, որ պահպանում է տան կարգուկանոնը, ստեղծում է հարմարավետություն, պատրաստում է կերակուրներ, ու էլի շատ բաների համար։
Կարողացեք անկեղծորեն շնորհակալ լինել ու գնահատել այն, ինչ կինն անում է։ Տանը կատարած կնոջ աշխատանքն անտեսանելի է տղամարդու աչքերի համար, բայց դուք չեք էլ պատկերացնում, թե դա ինչ տիտանական աշխատանք է։
Իսկ եթե ձեր կինը նաև աշխատում է, ապա տնային գործերը պետք է բաժանվեն ընտանիքի բոլոր անդամների միջև։
12. Ճիշտ սիրել՝ նշանակում է՝ իմանալ, թե սիրո ո՞ր լեզվով է խոսում ձեր կինը, ի՞նչն է նրա համար կարևոր՝ ձեր գրկախառնություններն ու հպումնե՞րը, ցանկացած կոնտա՞կտ, թե՞ տնային գործերում օգնությունը, ձեր քնքուշ ու բարի բառե՞րը, կամ հաճելի նվերներն ու անակնկալնե՞րը, ձեր հոգատարությո՞ւնը նրա նկատմամբ։
Մի ծուլացեք ուսումնասիրել ձեր կնոջն ու իմանալ այն ամենի մասին, ինչը նրան հաճույք կարող է պատճառել։
Կնոջը ճիշտ սիրելը բոլոր դետալները նկատելն է՝ նրա մազերի գույնը, դեմքի արտահայտությունը, կերպարի մեջ ինչ-որ նոր բան։ Նկատեք տառացիորեն ամեն ինչ։
Դուք չեք պատկերացնում, թե ուշադրության բացակայությունը որքան է վիրավորում կնոջը։
Սովորեք ուշադրություն դարձնել մանրուքներին։ Պետք է անընդհատ սովորել լավ հարաբերություններ ունենալու համար։ Դրանք հենց այնպես չեն տրվում, դրանք կառուցվում են ձեր ու ձեր կնոջ կողմից փոխադարձ հասկացվածության ու սիրո առկայության դեպքում։
Միշտ լավ կամ գոնե հանգիստ տրամադրություն ունեցեք, թույլ մի տվեք ձեզ անընդհատ ձեր դժգոհությունը ցույց տալ։ Դուք եք տղամարդը ու դուք պետք է ապահովեք՝ ինչպես ձեր ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը, այնպես էլ՝ առողջ ու ջերմ մթնոլորտը։
Աշխատեք ճիշտ կենսակերպ վարել, վաղ արթնանալ, անպայման սպորտով զբաղվել, կոնտրաստային ցնցուղ ընդունել։ Այս ամենը ոչ միայն ձեզ, այլև ձեր ընտանիքին կառույգացնի։ Թույլ մի տվեք, որ վատ սովորությունները պարուրեն ձեզ։ Հիշեք, դուք տան գլուխն եք, իսկ ձուկը գլխից է հոտում։
Զբաղվեք ձեզնով ու ձեր ներաշխարհով։ Ձեր մեջ բացահայտելով ու զարգացնելով տղամարդկային որակներ՝ դուք միշտ սիրված կլինեք ձեր կնոջ կողմից։ Կոպիտ մի եղեք, բայց և շատ փափուկ մի եղեք։ Կարողացեք որոշումներ կայացնել ու նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ