Ինքդ քեզ սիրել սովորելու 30 միջոց

1. Օրը սկսեք հաճելի մտքերով։ Խոսքեր, որոնք կստիպեն ձեզ ժպտալ։

2. Հետեւեք ձեր սննդակարգին։ Ընտրեք այնպիսի սնունդ, որը ոչ միայն հագեցնում է քաղցը, այլեւ էներգիա է տալիս ձեզ։

3. Ամեն օր սպորտով զբաղվեք եւ վաղ թե ուշ կսիրեք ձեր մարմինը։

4. Մի հավատացեք ձեր բոլոր մտքերին։ Մեզանից ամեն մեկը ինքնաքննադատ է եւ ցանկացած նոր փոփոխություն դժվարությամբ է ընդունում։

5. Ձեզ շրջապատեք սիրող ու ջերմություն պարգեւող մարդկանցով։ Թույլ տվեք, որ նրանք գովաբանեն ձեզ։

6. Բավական է համեմատվեք ուրիշների հետ։ Ձեզ նման երկրորդն այս մոլորակում չկա։

7. Հրաժարվեք բոլոր խոցելի հարաբերություններից; Եթե ինչ-որ մեկը բացասաբար է ազդում ձեզ վրա, նա չպետք է տեղ ունենա ձեր կյանքում։

8. Տոնեք ձեր հաղթանակները՝ թեկուզ փոքր նվաճումները։ Հպարտացեք ձեր ձեռքբերումներով։

9. Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց եւ նոր փորձ ձեռք բերեք։

10. Սիրեք եւ գնահատեք ձեր այն հատկանիշները, որով դուք տարբերվում եք մյուսներից։

11. Մի մտածեք, որ ձեր արտաքին տեսքը պետք է կատարյալ լինի։ Նույնիսկ ամսագրերի շապիկներին հայտնված մոդելները իրական կյանքում կատարյալ տեսք չունեն։

12. Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանեք։ Խորը շնչեք եւ արտաշնչեք։ Մոռացեք ավելորդությունների մասին եւ եղեք այնպիսին, ինչպիսին կաք իրականում։

13. Արեք այն, ինչ իսկապես ցանկանում եք, ինչի մասին իսկապես երազում եք։

14. Դժվարին իրավիճակներում սատարեք ձեզ, խրախուսեք ձեր քայլերը եւ միշտ փորձեք առաջ շարժվել։

15. Փորձեք հասկանալ, թե ինչ եք ցանկանում, ինչ եք զգում, ինչի կարիքն ունեք։

16. Մյուսներին սիրով եւ հարգանքով վերաբերեք. այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեին։

17. Ամեն օր գտեք մի բան, որի համար կարելի է շնորհակալ լինել։

18. Երբ խնդիրներ ունեք, խոսեք ձեր մտերիմների, ընտանիքի անդամների հետ։ Նրանք գիտեն, թե ինչպես է պետք սատարել ձեզ։

19. Սովորեք «ոչ» ասել; Դրանից դուք վատը չեք դառնա։

20. Ներեք ձեզ։ Եթե մինչեւ այսօր ամոթով եք հիշում ձեր կյանքի այս կամ այն իրադարձությունը, ուրեմն ժամանակն է, որ մոռանաք դրանց մասին։

21. Ազատվեք ձեր հոգում կուտակված բացասական էներգիայից: Կարող եք ձեզ տանջող խնդրի մասին գրել ինչ-որ թղթի վրա, իսկ հետո այրել այն։

22. Մոռացեք արտաքին աշխարհի եւ մտածեք միայն ձեր մասին։ Մեկ բաժակ սուրճ կամ թեյ լցրեք եւ միայնակ մնացեք ինքներդ ձեզ հետ՝ առանց հեռուստացույցի եւ նման այլ սարքերի. միայն դուք։

23. Մի մտածեք մյուսների կարծիքի մասին․ «Դուք կարող եք լինել աշխարհի ամենահամեղ ու հյութեղ դեղձը, բայց միեւնույնն է, կգտնվի մեկը, որը դեղձ չի սիրում»,- Դիտա ֆոն Թիզ։

24. Իրատես եղեք։ Աշխարհում չկա մեկը, որն ամեն օր երջանիկ է։ Ինչու՞։ Որովհետեւ մենք բոլորս մարդ ենք, որը մշտապես սխալներ է գործում, սիրում, ատում…

25. Ստեղծագործ եղեք։ Նկարեք, գրեք, արարեք, երգեք, պարեք․ արեք այն, ինչ ձեր հոգին է ցանկանում։

26. Մոռացեք անցյալի մասին։ Սա իհարկե այնքան էլ հեշտ չէ, բայց պետք է կարողանաք թոթափել այդ բեռը։

27. Գտեք մի տեղ, ուր ձեզ հանգիստ ու երջանիկ եք զգում։ Եվ հենց միայնակ մնալու եւ առանձնանալու ցանկություն ունենաք, գնացեք այնտեղ եւ զրուցեք ինքներդ ձեզ հետ։

28. Երբ դուք երջանիկ եք, գրեք ձեր դրական հատկանիշների ցուցակը։ Այո, սա միգուցե ինքնահավան մարդու պահվածք է, բայց այս ցուցակը ամեն անգամ կբարձրացնի ձեր տրամադրությունը։

29. Դուք ձեր մասին պետք է խոսեք այնպես, ինչպես կարտահայտվեիք ձեր լավագույն ընկերոջ կամ ընկերուհու մասին։

30. Ուրախացեք։ Զբաղվեք մի բանով, որը ձեզ դուր է գալիս։ Վայելեք կյանքը, ուրախ եղեք, որ դուք հենց դուք եք։ Հաճույք ստացեք կյանքից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
5 պարզ բան, որոնք Ձեզ կանացի են դարձնում
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
Կանայք, ուշադիր եղեք․ 8 նշան, որ տղամարդը ձեզ դավաճանում է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով