Ինչպես հասկանալ, որ դուր եք գալիս աղջկան

Հետեւեք, թե նա ինչ է անում

Առաջին հերթին, նրան կմատնի հայացքը, ուստի փորձեք որսալ այն:

Եթե նա, նկատելով, որ որսացիք իր հայացքը, սկսի շփոթված ժպտալ կամ շփոթված թեքել հայացքը, դրանով պարզապես ձեզ սեր է խոստովանում:

Բացի այդ՝ ուշադրություն դարձրեք, շփոթվո՞ւմ է ձեզ հետ գտնվելու ժամանակ: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրան դուր եք գալիս: Եթե ձեզ հետ գտնվելիս շատ է ծիծաղում, ապա նրա սիրո մեջ կարող եք չկասկածել: Եթե ձեր նկատմամբ զգացմունքներ ունի, տարբեր առիթներ կփնտրի՝ ձեր կողքին լինելու համար:

Հետաքրքիր է նաեւ այն, թե որքան ժամանակ է նա ծախսում իր արտաքինի վրա ձեր ներկայությամբ: Եթե հաճախ է թարմացնում շրթներկը, անընդհատ հայելու մեջ է նայում, շտկում է հագուստը, ակնհայտորեն ձգտում է ձեզ դուր գալ:

Դե, իհարկե, մարմնի լեզուն: Կնոջ մարմնի լեզուն պարզապես պատմում է նրա զգացմունքների մասին: Եթե ամբողջությամբ թեքվում է դեպի ձեզ, երբ դուք դիմել եք նրան, ու նայում է ձեր աչքերին, դա նրա սիրո ուղիղ վկայությունն է:

Կարող եք հետեւել, թե ինչպես է նա իրեն պահում մյուս տղաների հետ: Եթե նա մյուսների հետ էլ վարվում նույն կերպ, ապա… եզրահանգումներ արեք:

Հետեւեք, ինչպես է խոսում

Այստեղ նուրբ պահ կա: Եթե աղջիկը սկսում է ամեն ինչից կառչել՝ դա ուղիղ նշան է, որ նա անտարբեր չէ: Դա սիրախաղի ձեւ է: Նա կարող է դիպչել ձեր հագուստին, սանրվածքին, քայլվածքին, դրանք բոլորը նրա համակրանքի նշաններն են: Ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք նա մյուսների հետ էլ է այդպես վարվում:

Եթե աղջիկը ձեզ գովում է, ամեն ինչ պարզ է: Իհարկե, նա կարող է հաճոյախոսություններ շռայլելու սիրահար լինել: Ուստի այստեղ եւս պետք է ուշադիր լինել:

Համոզվեք, որ նա առիթ է փնտրում ձեզ հետ շփվելու: Եթե դուք նրան շատ եք դուր գալիս, նա կգտնի խոսակցություն սկսելու առիթ: Իհարկե, աղջկա համար միշտ էլ հետաքրքիր է իմանալ՝ ով է ձեզ դուր գալիս: Ուստի նա կփորձի պարզել՝ արդյոք սիրահարվա՞ծ եք: Հենց դա թույլ կտա ձեզ հասկանալ, որ նա ձեր նկատմամբ ռոմանտիկ զգացմունքներ ունի:

Եթե նա ինչ-որ ձեւով փորձում է ցածրացնել այն կանանց, որոնց հետ դուք շփվում եք, նշանակում է՝ ձեզ խանդում է, քանի որ դուք նրան բավականաչափ ժամանակ չեք տրամադրում:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա խոսում մյուս տղաների մասին: Եթե, նրա կարծիքով, բոլորն էլ բավականաչափ լավը չեն իր համար, նշանակում է, նա ձեզ հստակ հասկացնել է տալիս, որ իրեն հենց դուք եք պետք:

Լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկեք՝ հարցը ճշտելու համար

Ձեր ծանոթների կարծիքի մոնիթորինգ արեք, սովորաբար, շրջապատն իմանում է ամեն ինչ: Հարցրեք ձեր ընկերներին: Նրանք կարող են իմանալ՝ այդ աղջկան ուրիշ ո՞վ կարող է դուր գալ: Սակայն դա արեք նրբանկատորեն:

Այնուհետեւ անցեք նրա ծանոթներին: Դա ռիսկային է, քանի որ կարող են լինել նաեւ այնպիսիք, որոնց եւս նա հետաքրքրում է: Ուստի ավելի ճկուն եղեք եւ խորամանկ քայլեր մտածեք:

Ի վերջո, դուք կարող եք ուրիշի միջոցով պարզել ձեզ հետաքրքրող հարցերը՝ ձեզ չբացահայտելու համար:

Երեք կարեւոր խորհուրդ

1. Ձեր համակրանքի առարկայի հետ մի վարվեք այնպես, կարծես նա այլմոլորակային լինի: Նա այնպիսին է, ինչպես մնացածները, ուստի եղեք ներողամիտ ու հանդուրժող:

2. Եթե ձեր զգացմունքները փոխադարձ են, մի անտեսեք նրան կենցաղային իրավիճակներում, որպեսզի սիրտը չկոտրեք:

3. Ձեզ վստահ պահեք յուրաքանչյուր իրավիճակում, որպեսզի նրա հետ որպես երկու խելագարների զույգ չդիտվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ