Դերենիկ Դեմիրճյանի՝ սիրտը ջերմացնող 13 մտքերը, որոնք պետք է կարդա յուրաքանչյուրը

Like on FB:

Դերենիկ Դեմիրճյանը մեծագույն գրող է, ով իր գրական ժառանգությամբ ոչ միայն ավելի հասանելի է դարձրել հայոց պատմությունը, այլ նաև մարդկային հարաբերությունները ներկայացրել այնքան նրբորեն, որ կարծես դու լինես նրա ստեղծագործության հերոսը, ով ապրում է, սիրում, պայքարում, ատում ու հիասթափվում։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ նրա հանճարեղ 13 մտքերին, որոնք պետք է կարդա յուրաքանչյուրը։

1. Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը։

2. Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելն իր տեղը զիջում է հուշերով ապրելուն։

3. Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի է սաստկանում նրա թափը, և ամենից ավելի ներքևին գտնվողին ավելի ուժգին է հարվածում։

4. Բախտ ասածը ոսկե ձու ածող մի կույր հավ է, որը երբեմն իր ձվերն ածում է անարժանների բռի մեջ։

5. Դրախտն ու դժոխքը մեր ջահելությունն ու ծերությունն են։ Ուրիշ գաղտնիք չկա։

6. Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան։ Դա խորացնում է կյանքի իմաստը։

7. Ինչքան թռչում ես դեպի ապագան, այնքան ընդլայնվում է հորիզոնը դեպի անցյալը, և խորանում է կյանքը։

8. Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է:

9. Գնացեք կյանք և նոր եկեք գրականություն։

10. Դատարկ ձեռքով գրիչ բռնելը դատարկ գրպանով առևտուր անելու պես է։

11. Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը։ Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը։ Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից։

12. Սիրել իր արվեստը, երբեք գոհ չլինել իրենից, նվիրվել նրան, միշտ որոնել, ուսումնասիրել, նորոգվել, խորանալ. սա կարող է օգտակար լինել արդիական ստեղծագործողի համար։

13. Ո՛չ ժամանակն է կրկնվում, ո՛չ գաղափարները, ո՛չ արվեստը: Բայց մի բան կարող է կրկնվել. դա վերաբերմունքն է դեպի արվեստը և ստեղծագործությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ
ԹԵՍՏ․ Այս վագրերից մեկը տարբերվում է մնացածից, կարո՞ղ եք նկատել նրան
Ոտքերի ցավը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում․ Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում