Կենդանակերպի ամենաանհավատարիմ նշանը

zNews-ը ներկայացնում է կենդանակերպի ամենաանհավատարիմ նշանին։

1. Աղեղնավոր։ Գիտե՞ք՝ ինչու են Աղեղնավորները 5-6 կամ ավելի անգամ ամուսնանում։ Ոչ թե այն պատճառով, որ ամուսինները չեն կարողանում տանել Աղեղնավորների դավաճանությունը, այլ, քանի որ Աղեղնավորները ձանձրանում են նույն մարդուն դավաճանելուց։

2. Խոյ։ Խոյերին ոչ թե լավագույնն է հարկավոր, այլ իդեալ։ Խնդիրն այն է, որ իդեալին գտնելու և երկար ժամանակ ուսումնասիրելու դեպքում կարելի է բազմաթիվ թերություններ գտնել։ Ահա և վերջ։ Ամեն ինչ սկսվում է նորից։

3. Խեցգետին։ Կրկին անակնկալ։ Առաջատարների եռյակը բացում է ամաչկոտ, ռոմանտիկ, նուրբ Խեցգետինը, որ նույն ամաչկոտությամբ, ռոմանտիկությամբ պարբերաբար դավաճանում է։

4. Երկվորյակներ։ Երկվորյակները հավատարմությանը որևէ նշանակություն չեն տալիս, քանի որ նրանց կյանքի գլխավոր կանոնը հետևյալն է՝ գրողի ծոցը բոլոր կանոնները։ Տանել չեն կարողանում սահմանափակումներ, հատկապես անձնական կյանքում։ Ընդ որում, Երկվորյակները գրեթե երբեք մշտական սիրեկաններ չեն ունենում, քանի որ փոփոխականությունը Երկվորյակի երկրորդ անունն է։

5. Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն դավաճանում, քանի դեռ նրանց ամեն ինչ գոհացնում է՝ քանի դեռ նրանց պաշտում են և գովում։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէ անընդհատ բարձրացնել գովասանքի մակարդակը, և վաղ թե ուշ Առյուծը կհանգի այն եզրակացության, որ մի քանի սիրելի ունենալն ավելի լավ է։

6. Ձկներ։ Ձկները դավաճանում են ամեն օր, բայց… սեփական սեքսուալ երևակայության մեջ։ Ինչ վԵրաբերում է ֆիզիկական դավաճանությանը, Ձկները դավաճանում են միայն մեծ սիրուց դրդված։ Իսկ թե քանի անգամ է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը սիրահարվում, որևէ մեկը չի կարող կանխատեսել։

7. Կույս։ Կույսերին այդ հորիզոնականում տեղավորելն ամենևին էլ պատահական չէ։ Կույսերի մի մասը դավաճանում է, մի մասը՝ ոչ։ Ըստ էության, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ, նույնիսկ, եթե Կույսը 5 սեքսուալ զուգընկեր ունի, դրա մասին ոչ ոք չի իմանա, իսկ եթե աշխարհը շուռ գա, և այդ մասին իմանա, Կույսը կկարողանա գլուխ հանել։

8. Կշեռք։ Նրանք երբեք անսպասելի չեն դավաճանում։ Կշեռքը կարիք ունի ամեն ինչ մանրամասն կշռադատելու և որոշելու՝ արդյո՞ք դա ցանկանում է։ Քանի դեռ Կշեռքը մտածում է, գնացքն արդեն գնում է։

9. Ջրհոս։ Եթե որևէ բան չի գոհացնում Ջրհոսին, նա ամուսնալուծվում է, քանի որ անազնվորեն դավաճանելը նրա համար հակահիգիենիկ է։

10. Ցուլ։ Ցուլերի մոտ ամեն ինչ կայուն է և լավ, և նրանք մտածում են՝ այդ ամենը կորցնել միայն մի ինտրիգի պատճառո՞վ։ Դա Ցուլերի համար չէ։

11. Այծեղջյուր։ Աղծեղջյուրները չեն դավաճանում, քանի որ իմաստ չեն տեսնում սեռական հարաբերություն ստանալու համար ռիսկի ենթարկել այն ամենը, ինչին այդքան դժվարությամբ են հասել։ Այո, Այծեղջյուրն իսկապես մի նախադասության մեջ համադրում է «սեռական հարաբերություն» և «տրամաբանություն» բառերը։

12. Կարիճ։ Անսպասելի է, բայց գրավիչ ու խարիզմատիկ Կարիճը, ում պատրաստ են տրվել բոլորը, ամենահավատարիմն է կենդանակերպի նշանների շարքում։ Իհարկե, փաստ չէ, որ բոլորը պատրաստ են ընդունել այդ հավատարմությունը։ Կարիճը չի դավաճանում ոչ թե այն պատճառով, որ ազնիվ է, այլ՝ որովհետև նոր զոհ փնտրելու իմաստ չեն տեսնում, քանի դեռ հինը շարունակում է սպեկուլյացիայի ենթարկվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց