Հրեական իմաստուն առակ

Մի անգամ մի մարդ գնում է քաղաք՝ մեծ իմաստունի մոտ:

Պարզվում է, որ իմաստունն ապրում է քաղաքի ծայրամասում, շատ հին և շատ փոքր տան մեջ:

Բնակարանում ոչինչ չկար, բացի մահճակալից և գրքերով լցված սեղանից, որի առջև նստած էր ծերունին` խորացած ընթերցանության մեջ:

Զարմացած հյուրը նրան է դիմում հարցով.

– Որտե՞ղ է ապրում իմաստունը:

– Դուք ինձ եք փնտրում,- բացատրեց ծերունին: -Ի՞նչը Ձեզ այդպես զարմացրեց:

– Ես չեմ հասկանում, Դուք մեծ իմաստուն եք, շատ աշակերտներ ունեք, Ձեր անունը հայտնի է ամբողջ երկրում: Դուք պետք է պալատում ապրեք:

– Իսկ Դուք որտե՞ղ եք ապրում,- հարցեց ծերունին:

– Ես ապրում եմ մեծ, հարուստ առանձնատանը:

– Իսկ ինչպե՞ս եք գումար վաստակում:

Հյուրը պատմում է, որ ինքը գործարար մարդ է և տարին երկու անգամ գնում է մեծ քաղաք, ապրանք է բերում, որն էլ վաճառում է տեղացի վաճառականներին: Ծերունին ուշադիր լսում է, որից հետո հետաքրքրվում է, թե որտեղ է նա ապրում օտար քաղաքում:

– Հյուրանոցի փոքրիկ համարում,- հայտնում է բիզնեսմենը:

– Եթե ինչ-որ մեկն այցելի Ձեզ այդ փոքրիկ համարում, նա կարող է հարցնել. «Դու՝ք այդքան հարուստ մարդ, ինչո՞ւ եք ապրում այսպիսի փոքրիկ համարում»: Դուք կարող եք պատասխանել. «Ես այստեղ կարճ ժամանակով եմ բնակվում: Այստեղ կա այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է: Եկեք իմ իրական տունը և Դուք կտեսնեք, որ այն լրիվ ուրիշ է»: Այդ նույնն արդարացի է նաև իմ բնակարանի համար: Ես այստեղ միայն կարճ ժամանակով եմ բնակվում: Այս նյութական աշխարհը միայն ճանապարհ է: Իմ իրական տանը ամեն ինչ այլ տեսք ունի: Եկեք իմ հոգևոր կացարանը և Դուք կտեսնեք, որ ես պալատում եմ ապրում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․