«Կյանքի 10 փաստեր, որոնք ես շատ ուշ իմացա». Դոննա Էշվորթ

Դոննա Էշվորթը հայտնի սյունակագիր է ու 3 գրքերի հեղինակ։

zNews-ը ստորև ներկայացնում է նրա ուշագրավ մտքերը կյանքի մասին։

1. Մեր կյանքի մեծ մասը ծախսվում է կեղծ նպատակներին հետևելու և կեղծ իդեալներին երկրպագելու վրա։ Այն օրը, երբ դուք դա կգիտակցեք, դուք կսկսեք իսկապես ապրել։

2. Դուք չեք կարող բոլորին և միշտ գոհացնել։ Խնդրում եմ, սկսեք ձեզնից ու ձեր մտերիմներից, մնացածներն առանց այդ էլ իրենք իրենցով են զբաղվում։

3. Ծերության դեմ պայքարելը քամի բռնելու պես մի բան է։ Սովորեք վայելել այն, ինչ կա։ Ձեր մարմինը փոխվում է, բայց այդպես է եղել միշտ։ Ժամանակ մի կորցրեք՝ փորձելով չեղարկել այդ փաստը կամ անտեսել այն։ Դրա փոխարեն՝ փոխեք ձեր վերաբերմունքը և այդ շրջանում գեղեցկություն գտեք։

4. Ոչ ոք կատարյալ չէ, և ոչ ոք իրականում գոհ չէ իր ճակատագրից։ Երբ դուք դա կգիտակցեք, դուք կազատվեք համեմատություններից ու դատողություններից։ Դա իսկապես ազատագրում է։

5. Ոչ ոք չի տեսնում, որ դուք տվյալ բանը ճիշտ եք անում, բայց փոխարենը՝ տեսնում են, թե ինչը դուք այնպես չեք անում։ Երբ դուք դա հասկանաք, դուք կկողմնորոշվեք միայն դեպի սեփական պատճառներն ու կսկսեք կյանքից ավելի շատ բավականություն ստանալ։

6. Դուք հավանաբար կզղջաք այն մասին, թե քանի տարի եք վատնել ինքնաքննադատության վրա, բայց որքան շուտ դուք պայմանավորվեք այն անոթի հետ, որում հոգին է ապրում, այնքան լավ։ Ձեր մարմինը զարմանալի և կարևոր է, սակայն նա չէ ձեզ բնորոշողը։

7. Ձեր առողջությունը կարևոր է, բայց սթրեսը, վախը և անհանգստությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած համեղ կերակուր կամ խմիչք, որոնցից դուք հրաժարվում եք։ Երջանկությունն ու խաղաղությունը լավագույն դեղամիջոցն են։

8. Թե ով քեզ կհիշի և ինչու, ձեր ծերության կարևոր կողմերից է։ Ձեր սերն ու ձեր իմաստնությունը շատ ավելի երկար կապրեն, քան ցանկացած նյութական իր, որը դուք ստեղծելու եք։ Իսկ ձեր պատմություններն անգամ ձեր ծոռները կլսեն։

9. Մենք այստեղ երկար ժամանակով չենք, բայց եթե դուք քամուն հակառակ եք շարժվում, դա կարող է լրջագույն փորձություն լինել։ Մեր կյանքը պայքար չէ, այլ արկած։

10. Միշտ, միշտ լավ շամպայն խմեք ու օգտվեք նրանից, ինչ նախկինում մի կողմ էիք դնում, այսպես կոչված, սև օրվա համար։ Վաղվա օրը ոչ ոքի համար երաշխավորված չէ։ Այսօր դա նվեր է, քանի որ մենք դա իսկական ենք համարում։ Կերեք, խմեք ու երջանիկ եղեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Ո՞րն է քաղցկեղի կանխարգելմանը նպաստող լավագույն մթերքը․ Բժիշկ Մյասնիկով
Եկեք խաղանք «Ո՞վ է nւզում դառնալ միլիnնատեր» խաղը․ քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ