Ինչո՞ւ է մեր ապագան կախված ընթերցանությունից

Like on FB:

Գեղարվեստական գրականությունը 2 նշանակություն ունի

  • Նախ այն Ձեզ կախվածության մեջ է գցում ընթերցանությունից, իսկ դա լավ է: «Հետո ի՞նչ է լինելու»-ի մղումը, էջը թերթելու ցանկությունը, կարդալ շարունակելու անհրաժեշտությունը, անգամ, երբ շատ բարդ է, քանի որ ինչ-որ մեկը փորձանքի մեջ է, և դու պիտի իմանաս, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց. Այս ամենն ապահովում է կարդալու դրայվը: Բացի դրանից, կարդալիս նոր բառեր ես սովորում, այլ կերպ ես սովորում մտածել, առաջ գնալու եղանակներ ես իմանում և, ի վերջո, հասկանում ես, որ կարդալն ինքն արդեն վայելք է: Մի անգամ դա հասկանալով` կանգնում ես անընդհատ կարդալու ճանապարհի վրա:
  • Երաշխավորված գրագետ երեխաներ մեծացնելու ամենապարզ ու հեշտ ուղին նրանց կարդալ սովորեցնելն է և ցույց տալը, որ ընթերցանությունը նաև հաճելի ժամանցի տեսակ է: Պետք է ընդամենը ճիշտ ընտրել գրքերն ու թույլ տալ նրանց կարդալ:
  • Երեխաների համար վատ հեղինակներ չեն լինում, եթե նրանք ուզում են կարդալ ու փնտրում են տվյալ հեղինակների գրքերը, որովհետև երեխաները տարբեր են լինում: Նրանք գտնում են իրենց համար պիտանի պատմություններ ու մտնում դրանց մեջ: Մի կոտրեք երեխաների մեջ արթնացած՝ կարդալու ցանկությունը միայն նրա համար, որ Ձեզ թվում է, թե նրանք սխալ գրքեր են կարդում: Պարտադիր չէ, որ Ձեզ դուր եկած գրականությունը նաև նրանց դուր գա: Ճաշակները տարբեր են լինում:
  • Գեղարվեստական գրականությունը նաև երևակայությունն է զարկ տալիս։ Դուք ստեղծում եք Ձեր երևակայության աշխարհը, բնակեցնում այն և նայում շուրջն օտար աչքերով։ Դուք սկսում եք զգալ բաներ, այցելել վայրեր ու աշխարհներ, որոնց մասին դժվար էլ երբևէ իմանայիք։ Դուք իմանում եք, որ արտաքին աշխարհը նույնպես Դուք եք։ Դուք դառնում եք ուրիշ, և երբ այս աշխարհ եք վերադառնում, Ձեր մեջ ինչ-որ բան փոխվում է։ Այլ կերպ ասած՝ գեղարվեստական գրականությունը ծնում է էմպատիա։ Դա այն գործիքն է, որը մարդկանց հավաքում է միասին և թույլ է տալիս իրենց պահել ոչ ինքնասիրահարված միայնակների նման։ Գրքերի մեջ Դուք կարող եք գտնել նաև այս աշխարհում գոյատևելու համար անհրաժեշտ շատ կարևոր բաներ և հայտնաբերել, որ աշխարհը պարտավոր չէ լինել այնպիսին, ինչպիսին Դուք եք պատկերացնում ու ուզում. այն կարող է փոխվել։

Գրականությունը կարող է Ձեզ ցույց տալ ուրիշ աշխարհ, տանել այնտեղ, ուր երբեք չեք եղել, և մի անգամ այլ աշխարհում գտնվելով՝ Դուք կարող եք դժգոհ լինել այն աշխարհից, ուր մեծացել եք, իսկ դա վատ բան չէ։ Դժգոհ մարդիկ կարող են փոփոխել ու ավելի լավը դարձնել իրենց աշխարհները։

Երեխաներն ամենուր պետք է գիրք տեսնեն՝ տանը՝ գրքեր, թաղամասում՝ գրադարան։ Նրանց աչքը պիտի սովորի գրքին, որ դրանց նկատմամբ հետաքրքրություն առաջանա։ Գրադարանն ինքնին ազատություն է տալիս, կարդալու, շփվելու ազատություն։

Այն կրթություն է տալիս, որը չի ավարտվում ճիշտ այն օրը, երբ ավարտում ենք դպրոցը կամ համալսարանը։ Այն ժամանցի վայր է, իր տեսակի մեջ՝ ապաստարան և ինֆորմացիային տիրապետելու հնարավորություն։

Ինֆորմացիան արժեք ունեցող բան է, իսկ ճիշտ ինֆորմացիան անգին է։ Մարդկայնության պատմության գոյության ողջ ընթացքում մենք ապրել ենք անբավարար ինֆորմացիայի պայմաններում։

Անհրաժեշտ ինֆորմացիա ստանալը միշտ կարևոր է եղել։ Ե՞րբ ցանել բերքը, որտե՞ղ գտնել իրեր, քարտեզներ, պատմություններ և պատմվածքներ։ Ինֆորմացիան արժեք ուներ, և նրանք, ովքեր գտնում էին այն, կարող էին սպասել պարգևատրման նաև։

Վերջին տարիներին մենք ինֆորմացիայի պակաս չունենք։ Ընդհակառակը, ավելցուկ է նկատվում։ Կա կարծիք, որ այժմ՝ յուրաքանչյուր 2 օրը մեկ, մարդկությունն այնքան ինֆորմացիա է ստեղծում, որքան արտադրել է մեր քաղաքակրթության սկզբնավորումից մինչև 2003 թվականը։

Գրքերը նաև մահացածների հետ շփվելու եղանակ են։ Դրանք հնարավորություն են տալիս սովորել նրանցից, ովքեր արդեն մեզ հետ չեն։ Մարդկությունը ստեղծել է իրեն, զարգացել, գիտելիքներ հորինել ու դրանք զարգացրել, ոչ թե շարունակ հիշել։ Հեքիաթներ կան, որ շատ երկրներից ու մշակույթներից հին են։

Գրադարաններն այսպիսով ինֆորմացիան, մշակույթն ու իմաստնությունը գնահատելու տարբերակ են։ Եթե Դուք չեք գնահատում գրադարանը, Դուք խլացնում եք անցյալի ձայնն ու վնասում ապագային։

Պետք է բարձր կարդալ երեխաների համար։ Կարդալ այն, ինչ նրանց ուրախացնում է, կարդալ տարբեր ձայներով, կարճ ասած՝ սովորեցնել կարդալուն։ Մենք պետք է օգտվենք լեզվից, զարգանանք, նոր բառեր ու դրանց օգտագործման, հասկանալի շփվելու, ցանկացածն ասելու ձևերը սովորենք։ Մենք չպետք է փորձենք սառեցնել ու մեռցնել լեզուն, այլ պետք է օգտագործենք այն՝ որպես կենդանի իր, որը շարժվում է, շնչում ու նորմալ կենսագործունեություն վարում։

Գրողները, հատկապես մանկական գրականություն ստեղծողներն ընթերցողների առջև պարտավորություն ունեն։ Նրանք պետք է գրեն ճշմարիտ իրողությունների մասին, ինչն առանձնապես կարևոր է, երբ պատմություններ են հորինվում գոյություն չունեցող մարդկանց մասին, կամ այն վայրերի մասին, ուր չեն եղել։ Պետք է հասկանալ, որ ճշմարտությունն այն չէ, թե ինչ է եղել իրականում, այլ այն՝ ինչ են մեզ պատմում, ով ենք մենք իրականում։ Եվ ի վերջո, բացի ամեն ինչից՝ գրականությունը ճշմարիտ սուտն է։ Պետք է ընթերցողին չձանձրացնել, այլ այնպես անել, որ նա ինքը ցանկանա թերթել էջը՝ իմանալու համար՝ ինչ է լինելու հետո։ Ընթերցողը պետք է չկարողանա կտրվել գրքից։ Դրան պետք է հասնեն գրողները։ Նրանք իրենց ընթերցողներին ճիշտը պետք է ասեն, զինեն նրանց իմաստնությամբ, պաշտպանեն ու տան առավելագույնը։ Պետք չէ դասախոսություններ կարդալ, պատրաստի ճշմարտություններ հրամցնել ընթերցողին և, ամենակարևորը, ոչ մի դեպքում երեխաների համար չպետք է գրել այն, ինչ ինքներդ չէիք ցանկանա կարդալ։ Մենք բոլորս՝ մեծերն ու փոքրերը, գրողներն ու ընթերցողները, պետք է երազենք։

Հեշտ է ձևացնել, որ ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, թե մենք ապրում ենք մի հասարակության մեջ, ուր անձը ոչինչ է, մի հյուլե, ցորենի մի հատիկ հսկայական դաշտում։ Բայց ճշմարտությունն այն է, որ անձերն են կրկին ու կրկին փոխում աշխարհը, անձերը կերտում են ապագա։

Հիշեք՝ մարդիկ անընդհատ ինչ-որ նոր բան են հորինում, և այդպես է կյանքն առաջ գնում։ Մենք չպետք է այլանդակենք աշխարհը, չցամաքեցնենք օվկիանոսները, մեր իսկ ստեղծած խնդիրները չփոխանցենք հաջորդ սերունդներին։ Մեզնից հետո մեր երեխաները պետք է ավելի լավ աշխարհում ապրեն։

Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնին հարցրին, թե ինչպես երեխաներին ավելի խելացի դարձնել։ Նա պատասխանեց՝ նրանց համար անընդհատ հեքիաթներ է պետք կարդալ։ Նա հասկանում էր ընթերցանության և երևակայության արժեքը։ Պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաներին փոխանցենք մի աշխարհ, ուր կարդում են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Ահա թե ինչու իրականում մուսուլմաններն ու հրեաները խոզի միս չեն ուտում
Սերը դեպի ձեզ ձգելու 7 ոսկե կանոն
Ուշադիր նայեք նկարին և հաշվեք, թե քանի շուն եք տեսնում․ դուք կիմանաք ձեր հոգեբանական տարիքը
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Կենդանակերպի նշանների ամենակրքոտ զույգերը
7 մահացու մեղք՝ ամուսնական հարաբերություններում

Latest

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
«Փորձեք երջանկեցնել թեկուզ մեկ հոգու և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն». Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս
Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Այս համեմունքն օգնում է 3 անգամ ավելի արագ կորցնել ավելորդ քաշը