Այն ամենը, ինչ պետք է գաղտնի պահել․․․

Որքան դժվար է երբեմն զսպել մեզ և ավելորդություններ չասել: Բայց հենց այս կարողությունն է տարբերում հասուն անհատին անգիտակից մարդուց:

Այն, ինչ ասում եք՝ ազդում է կյանքի հետագա ընթացքի վրա, ցանկանո՞ւմ եք դա, թե՞ ոչ: Ժողովրդական խոսքն ասում է ՝ յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք:

Երբեմն ավելի լավ է լռել, քան հապճեպ պատասխան տալ՝ էմոցիաների ազդեցության տակ: zNewsը ներկայացրել է, թե ինչի մասին է ավելի լավ լռել:

Բարեգործության

Բարի գործերը հրաշալի են, բայց հարկավոր չէ ամեն անկյունում դրա մասին բարձրաձայնել: Բարությունը կորցնում է իր հրաշքը, երբ դրա մասին բղավում են: Ցանկանո՞ւմ եք աշխարհն ավելի լավը դարձնել, դա լուռ արեք: Մարդկանց մի բան հասցնելու լավագույն մեթոդը դա գործով ապացուցելն է, ոչ թե՝ խոսքով:

Անձնականի մասին

Դիետա՞ եք պահում, կամ տխո՞ւր եք, քանի որ ձեր սիրելին հեռո՞ւ է գտնվում ձեզանից: Լավ մտածեք՝ արդյոք արժե՞, որ ուրիշներն իմանան այդ մասին: Սխրագործությունը գրոշի արժեք չունի, եթե այն գովազդում է: Ազատեք ձեր ծանոթներին ձեզ գովելու պարտավորությունից, քանի որ դա, բնավ, անկեղծ չի լինի:

Հերոսություն

Ցանկանում ես հերոս լինել՝ եղիր: Անշահախնդիր կերպով օգնիր որևէ մեկին. հարևանի թողած աղբը մաքրիր և մոռացիր դրա մասին: Լավ արարքների համար կխրախուսվեք, եթե կարողանաք լռել դրանց մասին:

Հոգևոր գիտելիքներ

Հավատացյա՞լ եք դարձել: Շատ լավ է, սակայն դա առիթ չէ, որ այդ ամենի մասին բարձր բղավեք: Հիշեք, յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք, և ձեր հայացքները ոչ մեկը պարտավոր չէ կիսել:

Բարոյականություն

Յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում որևէ վատ արարք է գործում: Նա, ով բարձր է բղավում բարոյականության մասին, պարզապես կեղծավոր է:

Ընտանեկան կյանքը

Կոնֆլիկտներ յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են: Ավելի լավ է լռել դրանց մասին, չէ՞ որ վիճաբանությունը կհանդարտվի, իսկ ձեր և ձեր հարազատների մասին կարծիքը կփոխվի: Որքան քիչ պատմեք ձեր ընտանեկան խնդիրների մասին, այնքան ավելի հաջողակ կլինի ձեր անձնական կյանքը:

Ուտելիք

Մարդկանց հյուրասիրելիս՝ լռություն պահպանեք: Մի պատմեք այն մասին, թե ինչ մթերքներից է պատրաստված ուտելիքը, դա ձեզ պատիվ չի բերի: Հյուրն ինքը կզգա ուտելիքի լավ համը, իսկ եթե ցանկանա՝ ձեզանից դրա բաղադրատոմսը կվերցնի:

Ապագայի պլանների մասին

Ոչ մեկին մի ծիծաղեցրեք: Պլանները կարող են փոխվել, ցանկացած պահի հնարավոր է՝ մահանաք: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը:

Երեխաներ

Եթե մտածում եք, որ մյուսներին հետաքրքրում է ձեր երեխաների հաջողությունները, ապա սխալվում եք: Իհարկե, կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել ամենաթաքուն բաներից՝ վախեր, անհանգստություն, կասկածներ, անսպասելի ուրախություն: Սակայն հիշեք, որ այդ մարդիկ հատուկենտ են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․