Կենդանակերպի նշանների 8 զույգեր, ում միմյանց հետ հարաբերությունները երբեք չեն ստացվի

Խոյ (21 մարտի-19 ապրիլի) և Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)

Ձեզ երկուսիդ երբեք չի հաջողվի կարգավորել հարաբերությունները։

Խոյը հաճախ իրեն եսասիրաբար է պահում այն դեպքում, երբ Խեցգետինն ուզում է, որ իրեն երես տան ու իր մասին հոգ տանեն։

Որպես արդյունք՝ ձեզնից մեկը հարաբերություններում միշտ կգտնվի անշահեկան վիճակում։

Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի) և Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Կենդանակերպի այս 2 նշանների հարաբերությունները չեն դասավորվի, քանի որ նրանցում չափից շատ հպարտություն և համառություն տեղ կգտնի։ Ցուլն ու Առյուծը չափազանց հաճախ կմտնեն վեճի մեջ, և նրանցից ոչ ոք չի ցանկանա առաջինը զիջել։ Ահա թե ինչ է տեղի ունենում սովորաբար, երբ երկու կրքոտ մարդիկ սկսում են միմյանց հետ չափազանց շատ ժամանակ անցկացնել։

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի) և Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Դուք չափազանց տարբեր բնավորություններ ունեք։ Կույսերին միշտ կարգուկանոն է պետք, կանխատեսելիություն և ճշգրտություն։ Երկվորյակներն էլ իրենց հերթին՝ անկանխատեսելի են, և առհասարակ այս կյանքում հազվադեպ են ինչ-որ բան պլանավորում։ Այս երկուսի համար ծայրահեղ բարդ կլինի պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի) և Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Կողքից կարող է թվալ, թե Խեցգետիններն ու Կշեռքները կարող են կատարյալ միություն կազմել, սակայն իրականում դա բոլորովին էլ այդպես չէ։ Խեցգետինը միշտ կցանկանա հոգ տանել իր մտերիմների մասին։ Կշեռքները միշտ ուզում են բոլորին իրենց շուրջը երջանիկ դարձնել։ Նրանց հարաբերություններն այնքան անշահախնդիր կլինեն, որ նրանք չեն կարողանա պահպանել իրենց անհատականությունը։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի) և Կշեռքներ (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Այծեղջյուրներն ինքնին շատ լրջմիտ են։ Նրանք անդադար աշխատում են իրենց նպատակներին հասնելու համար։ Կշեռքներն իրենց կողմից միշտ ուզում են լավ ժամանակ անցկացնել ու վայելել ընկերախմբում անցկացրած ժամանակը։ Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչների համար բարդ է գտնել իրենց հարաբերությունների իմաստը։

Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի) և Ջրհոս (21 հունվարի-18 փետրվարի)

Կարիճներն անհավանականորեն զգացմունքային և կրքոտ անձնավորություններ են։ Ջրհոսներն իրենց հերթին՝ խելացի են, առանց էմոցիաների և օժտված են վերլուծական մտքով։ Առաջինները լսում են իրենց սրտին, իսկ երկրորդները՝ գիտակցությանը։ Այժմ հասկանում եք, թե ինչու նրանց հարաբերությունները չեն կարող կենսունակ լինել։Նրանք բոլորովին տարբեր լեզուներով են խոսում, երբ խոսք է գնում սիրո մասին։

Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի) և Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Աղեղնավորները չեն սիրում պարտավորություններ ու չեն ուզում լուրջ հարաբերություններ ունենալ։ Ձկների համար, ովքեր ավանդական հայացքների հետևորդներ են սիրո և հարաբերությունների հարցերում, դա կարող է խնդիր լինել։ Ձկները երբեք չեն կարող երջանիկ լինել Աղեղնավորների հետ, իսկ Աղեղնավորներն էլ, իրենց հերթին, չեն կարող Ձկներին տալ այն, ինչ նրանք ուզում են ստանալ հարաբերություններից։

Խոյ (21 մարտի-19 ապրիլի) և Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի)

Խոյերը բավականին անկանխատեսելի են ու շատ հազվադեպ են մտածում՝ նախքան ինչ-որ բան անելը։ Այծեղջյուրները շատ պրագմատիկ են ու միշտ ուզում են ճիշտ որոշումներ ընդունել։ Նրանք չեն կարող երկար հանդուրժել Խոյերին՝ իրենց իմպուլսիվության և անկայունության հետ միասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով