Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը

Մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում բախվել է այս աշխարհի անարդարացիության զգացողության հետ:

Դուք մարդու առջև բացում եք ձեր հոգին, իսկ նա դավաճանում է ձեզ:

Դուք հոգ եք տանում ինչ-որ մեկի մասին, իսկ նա նստում է ձեր գլխին:

Ինչո՞ւ ոչ ոք չի նկատում ու չի գնահատում բարի գործերը:

Մարդիկ պարզապես փակում են իրենց աչքերը դրանց առջև:

Ինչո՞ւ օգնելու անկեղծ ցանկության համար անգամ կարող են թքել երեսիդ: Ինչո՞վ եք դուք դա վաստակել:

Պե՞տք է, որ դուք, այնուամենայնիվ, բարի գործեր անեք: Արժե՞ արդյոք:

Այս առակը կարող է պատասխանել ձեր հարցերին: Իմաստուն է և ճշմարիտ

Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց իր պատմությունը:

– Ես չգիտեմ` ինչպես ապրել,- ասաց նա,- ողջ իմ կյանքում ես մարդկանց վերաբերվել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ, որ նրանք ինձ վերաբերվեն: Ես նրանց հետ անկեղծ ու ազնիվ եմ եղել: Ես փորձել եմ օգնել` փոխարենը ոչինչ չսպասելով, բայց ի պատասխան` մարդիկ պարզապես օգտագործել են ինձ ու ծիծաղել թիկունքիս հետևում: Ինձ համար շատ ցավալի է, և ես ահավոր հոգնել եմ: Խնդրում եմ, ասեք ինձ` ի՞նչ անել:

Իմաստուն ծերունին համբերատար կերպով լսեց նրան ու ասաց.

– Հանեք ձեր հագուստը ու այդպես մերկ փողոց դուրս եկեք:

– Կներեք, բայց դուք հավանաբար կատակում եք,- բացականչեց կինը,- եթե ես մերկ փողոց դուրս գամ, բոլորը կսկսեն ծաղրել ինձ:

Իմաստունը հանկարծ կանգնեց, բացեց դուռն ու հայելին դրեց սեղանին:

– Դուք ամաչում եք մերկ դուրս գալ փողոց, բայց չգիտես ինչու, չեք վախենում հոգին մերկացրած քայլել: Ձեր հոգին բաց է, ինչպես այս դուռը: Դուք թույլ եք տալիս, որ բացարձակապես բոլորն այնտեղով ներս մտնեն: Բայց չէ՞ որ հոգին հայելի է, և հենց այդ պատճառով մենք մեզ կարող ենք տեսնել այլ մարդկանց հոգիներում: Եվ եթե մարդիկ բարեգործների մեջ տեսնում են իրենց արատների այլանդակության արտացոլումը, ապա աշխատում են բամբասել, ստորացնել, վատաբանել ու նեղացնել ձեզ: Ոչ բոլորն ունեն խիզախություն՝ ընդունել, որ ինչ-որ մեկն իրենցից լավն է:

– Այդ դեպքում ես ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես դա փոխեմ, եթե ինձնից ոչինչ կախված չէ,- հարցրեց նա:

– Եկեք գնանք ինձ հետ: Ես ուզում եմ ձեզ ինչ-որ բան ցույց տալ… Սա իմ այգին է: Բազում տարիների ընթացքում այնտեղ ծաղկում են այս ծաղիկները, և ես հոգ եմ տանում դրանց մասին: Բայց նրանք երբեք չէին ծաղկի նրա համար, ով իրենց չի խնամում,- ասաց իմաստուն ծերունին: -Եվ դուք էլ սովորել եք բնությունից: Նայեք այս հրաշալի ծաղիկներին և արեք այնպես, ինչպես նրանք. Ձեր հոգին միայն լավ մարդկանց համար բացեք: Խուսափեք նրանցից, ով պոկում է ձեր թերթիկներն ու թաքցնում դրանք արևից: Այդ մոլախոտերը ծաղիկներից լավ են աճում, և դուք դրա հետ ոչինչ չեք կարող անել:

Ապա ծերունին եզրափակեց իր խոսքը հետևյալ մտքով.

-Աշխարհում շատ կեղտ ու չարիք կա, բայց նա, ով ուզում է մաքուր մնալ, մնում է… Ազնիվ եղեք ձեր ու ուրիշների առջև: Այնուամենայնիվ, հիշեք` չարժե հուլունքները լցնել խոզերի առջև: Դա չի օգնի ոչ ձեզ, ոչ էլ նրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»