«Սեռերի հավասարություն չկա և չի կարող լինել. երբ տղամարդիկ սկսեն ծննդաբերել, այդ ժամանակ էլ կխոսենք հավասարության մասին». Չակ Պալանիկի 15 պրովոկացիոն մտքերը

Like on FB:

Չակ Պալանիկն առաջինն էր, ով մարտահրավեր նետեց հասարակության սպառողականությանը և «ամերիկյան երազանքը» հայտարարեց բարոյական նեխման հետևանք։

Նրան անվանում են շոկային գրող, X սերնդի հերոս, չար հանճար, ինչպես նաև սեքսիստ, նիհիլիստ և այլն։

Ներկայացնում ենք Պալանիկի ամենավառ մտքերից մի քանիսը։

1․ Այն մարդիկ, որոնք երբեք չեն խմում, չեն ծխում, երբեք չեն հայհոյում և չեն խոսում սեքսի մասին, ինձ մոտ որոշակի կասկած են առաջացնում։ Վստահ եմ՝ նրանք գիշերները կտրատում են փոքրիկ երեխաների դիակները կամ նմանատիպ որևէ բանով են զբաղվում։

2․ Սերնդեսերունդ մարդիկ աշխատում են իրենց համար ատելի աշխատավայրերում, որպեսզի հնարավորություն ունենան գնելու այն, ինչն իրենց հարկավոր չէ։

3․ Արվեստը ծնվում է միայն վշտից։ Այն երբեք չի ծնվում ուրախությունից։

4․ Հաճախ կեղտի դեմ պայքարելու լավագույն միջոցը հրաժարումն է այն համոզմունքից, որ դու մեծ արժեք ես։

5․ Հնարավոր է, որ ինքնակատարելագործումը դեռ ամենը չէ։ Հնարավոր է, որ ինքնակործանումն ավելի կարևոր է։

6․ Ես չար չեմ։ Ես ուղղակի չեմ վախենում մարդկանց ասելուց դաժան և տհաճ ճշմարտությունը։ Մենք ապրում ենք դաժան և տհաճ աշխարհում։

7․ Թմրանյութերը, որկրամոլությունը, ալկոհոլը կամ սեքսը հանգիստ գտնելու հերթական միջոցն են։

8․ Ցավը մոռանալը դժվար է, սակայն ավելի դժվար է ուրախությունը հիշելը։ Երջանկությունը հիշողության սպիներ չի թողնում։ Խաղաղ ժամանակները ոչինչ չեն սովորեցնում։

9․ Միգուցե մենք դժոխք ենք ընկնում ոչ թե այն արարքների համար, որոնք արել ենք, այլ այն արարքների համար, որոնք չենք արել, արարքների համար, որոնք մինչև վերջ չենք հասցրել։

10․ Սեռերի հավասարություն չկա և չի կարող լինել։ Երբ տղամարդիկ սկսեն ծննդաբերել, այդ ժամանակ էլ կխոսենք հավասարության մասին։

11․ Մենք սիրում ենք ողբերգություն։ Մենք պաշտում ենք կոնֆլիկտներ։ Մեզ հարկավոր է Սատանա, իսկ եթե Սատանան չկա, մենք ինքներս ենք ստեղծում։

12․ Ամբողջ կյանքի ընթացքում փորձում ես Աստված դառնալ, իսկ հետո մահանում ես։

13․ Մեզանից ոմանք մարդ են ծնվում։ Մնացածն ամբողջ կյանքի ընթացքում ցանկանում են հասնել դրան։

14․ Ամենամաքուր ուրախությունը չարախնդությունն է։

15․ Քանի դեռ չի գտնվել մի բան, հանուն որի արժե պայքարել, կարելի է պայքարել նաև ընդդեմ ինչ-որ բանի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Առաջարկում ենք խաղալ «Իսկ գիտե՞ս որ…» խաղը
«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս և լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու». Վահան Տերյանի 12 հանճարեղ մտքերը, որոնք կսովորեցնեն գեղեցիկ տխրել
Տղամարդկանց դավաճանության նախանշանները
Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան (Video)
Հումորային, բայց տրամաբանական խնդիր, որը շատ քչերին է հաջողվում պատասխանել
Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ
Դրամը ժամ առ ժամ գահավիժում է, դոլարն ու եվրոն՝ թանկանում
Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին