«Սիրելու և հավանելու միջև տարբերությունը սա է․ երբ հավանում ես ծաղկին, ուզում ես պոկել այն, երբ սիրում ես ծաղկին, ջրում ես, որ չթոշնի». Բուդդայի իմաստուն 16 մտքերը, որ կփոխեն ձեր կյանքը

Անգամ կրոնը սահմաններ չունի, երբ հերթը հասնում է կյանք տվող ու ապրել սովորեցնող մտքերին։

zNewsառաջարկում է ծանոթանալ բուդդայականության հիմնադիր Բուդդայի 16 մտքերին, որոնք կփոխեն ձեր մտածողությունն ու ապրելաձևը։

1. Եթե ինչ-որ մեկը մարտում հաղթի հազար հոգու, իսկ մյուսը հաղթի միայն ինքն իրեն, ապա հենց այս երկրորդն էլ կլինի ամենամեծ հաղթողն աշխարհում:

2. Կանգ մի առեք անցյալում, մի երազեք ապագայի մասին, կենտրոնացրեք ձեր մտքերը միայն ներկայի վրա:

3. Դուք ինքներդ եք ձեր ուսուցիչը:

4. Մի արա դիմացինին այն, ինչը կարող էր նաև քո տանջանքների պատճառը դառնալ:

5. Հայրը որդի է դառնում մյուս կյանքում, մայրը՝ կին, իսկ թշնամին՝ ընկեր. ամեն բան փոխվում է:

6. Ամենաանհրաժեշտ բանը սիրող սիրտն է:

7. Չկա, չի եղել ու չի լինի այնպիսի մարդ, որն արժանի է միայն պարսավանքի կամ միայն գովեստների:

8. Քամուն հակառակ նետված չարը վերադառնում է փոշու պես:

9. Բառերը ուժ ունեն և կարող են կործանել կամ բժշկել: Ճիշտ ու բարի բառերը կարող են փոխել մեր աշխարհը:

10. Ինչ-որ բան կորցնելու ամենաուղիղ ճանապարհն այդ բանից կառչելն է:

11. Մեզ ոչ ոք, բացի ինքներս մեզանից, փրկել չի կարող: Ոչ ոք չի կարող ու չի անի: Մենք ինքներս պիտի անցնենք մեր ճանապարհը:

12. Հազար մոմ կարելի է վառել մի մոմից, և դրանից նրա կյանքը չի կարճվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես:

13. Փափուկ եղեք երիտասարդների հետ, հոգատար՝ տարեցների հետ, համբերատար՝ թույլերի և մոլորյալների հանդեպ: Ձեր կյանքում կա՛մ եղել եք, կա՛մ դեռ կլինեք այդ կարգավիճակներից յուրաքանչյուրում:

14. Երեք բան կա, որ անհնար է թաքցնել, արևը, լուսինը և ճշմարտությունը:

15. Կարող եք ողջ տիեզերքում փնտրել այնպիսի մեկին, որն արժանի է ձեր սիրուն ու նվիրվածությանն ավելի, քան դուք, բայց երբեք չեք գտնի նման մարդու ոչ մի տեղ ու երբեք: Դուք, ինչպես ոչ ոք այս աշխարհում, արժանի եք ձեր սեփական սիրուն ու նվիրվածությանը։

16. Սիրո և հավանելու միջև տարբերությունը հետևյալն է․ երբ հավանում ես ծաղկին, ուզում ես պոկել այն, երբ սիրում ես ծաղկին, ջրում ես նրան, որ չթոշնի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․