4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում

Որքան էլ տարօրինակ կամ  հիմար թվա, բայց կանանց մեծ մասը համառորեն կարծում է, որ տղամարդիկ իրենցից շատ ավելի թույլ են՝ խելացիության աստիճանով:

Իհարկե, մեր մոլորակի վրա կյանքը ղեկավարում է սերը, և հաճախ հանուն սիրո տղամարդիկ պատրաստ են ներել գրեթե ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ՝ կանայք հաճախ շատ հեռու են գնում իրենց մտադրություններում և դրանք իրականացնելու քայլերում:

Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չի կանգնեցնում տղամարդը: Եվ այսպես, ինչպե՞ս պարզել այն խոր սահմանը, որից այն կողմ կանանց ծայրահեղ վտանգավոր է անցնել:

zNews-ն առանձնացրել է այն  4 բաները, որ տղամարդիկ երբեք չեն ների.

1. Դավաճանություն

Կան բաներ, որ տղամարդիկ չեն ներում, և հարցումների համաձայն՝ դա դավաճանությունն է: Այդ հասկացողության մեջ կարող է տեղավորվել ամենատարբեր ենթատեքստն ու միտքը: Դա կամ սեքսն է, կամ հոգեկան դավաճանությունը: Այն պահին, երբ կինը դավաճանում է ամուսնուն, նրան հասկացնում է, որ նա իր համար միևնույն է, և ամբողջ համատեղ կյանքն ուղղակի պատրանք է եղել: Տղամարդկանց համար դա պարզապես հարված է՝ գոտկատեղից ներքև: Տղամարդը նաև չի կարող ներել, երբ կինն իրեն բարձր է դասում համատեղ հարաբերություններում: Բնությունն ինքն է հաստատել, որ տղամարդն ընտանիքի գլուխն է, եթե անգամ կնոջ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է:

2. Կանացի հիմարություն

Տղամարդիկ հիմնականում տանել չեն կարողանում կանացի հիմարությունը: Առասպելն այն մասին, որ տղամարդիկ սիրում են հիմարիկ, բայց գեղեցիկ աղջիկների, վաղուց հնացել է և արդեն այնքան էլ տարածված չէ: Եթե տղամարդն իր կողքին տեսնում է ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի ու կրթված աղջկա, ապա դա շոյում է նրա ինքնասիրությունը:

3. Մերժում

Հաճախ տղամարդիկ երկար ժամանակ նեղված են մնում, երբ կանայք մերժում են ինտիմ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Հատկապես, երբ գործը հասնում է ամենահետաքրքիր պահին, և այդտեղ հնչում են՝ «ես հոգնել եմ…», կամ դասական դարձած՝ «գլուխս ցավում է» արտահայտությունները:

4. Համեմատություն

Արժե նաև նշել, որ կգա մի պահ, երբ  տղամարդը երբեք չի ների անհաջող համեմատությունն այլ տղամարդու հետ: Տղամարդը կնոջ համար պետք է լինի միակն ու անկրկնելին, դրա հետ միասին՝ լավագույնն ամբողջ աշխարհում: Պետք չէ նրան հակառակում համոզել:

Պարզ ճշմարտություն

Ընդհանուր առմամբ, պետք է հիշել մի պարզ ճշմարտություն. Տղամարդու հետ կինը պետք է վարվի այնպես, ինչպես կուզենար, որ տղամարդը վարվեր իր հետ: Պետք է սովորել հասկանալ նրան, և, եթե կինը փորձի անընդհատ ճնշել կամ նեղացնել տղամարդուն, ապա թեկուզ մի վայրկյան պետք է իրեն դնի նրա  տեղը: Գուցե հարկավոր է սկզբից մտածել, հետո՞ գործել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․