
Նապոլեոն Հիլի «Մտածիր և հարստացիր» գիրքը լավագույն բեսթսելերներից մեկն է համարվում BusinessWeek ամսագրի վարկածով։
Եվ չնայած շատերը այն որպես հարստանալու ուղեցույց են դիտարկում, իրականում այս գիրքը միայն հարստության մասին չէ։
Այն շատերին է օգնել հաջողության և հաղթանակի հասնել այն ոլորտներում, որոնք փողի հետ առանձնապես կապ չունեն։
zNews-ն իր ընթերցողների համար 10 կանոն է առանձնացրել «Մտածիր և հարստացիր» գրքից։
1. Երևակայությունը ուժ է։ «Բոլոր ընդմիջումներին, որոնց կարիքը դուք ունեք կյանքում, սպասեք ձեր երևակայությամբ։ Երևակայությունը ձեր բանականության դարբնոցն է, այն կարող է բանականության էներգիան վերածել ձեռքբերումների և հարստության»։
2. Մտքերի կրկնությունն անհրաժեշտություն է։ «Ցանկացած գաղափար, ծրագիր կամ նպատակ պետք է տեղավորվել ձեր բանականության մեջ՝ մտքերի կրկնության միջոցով»։
3. Ծանր աշխատանքը պարտադիր է։ «Մեծ և փոքր պատասխանատվությունը երբեք միասին չեն հանդիպում»։
4. Ծրագիրը պարտադիր է։ «Ձեր ցանկության կատարման համար որոշակի ծրագիր ստեղծեք և սկսեք անմիջապես դրան հետևել անկախ այն հանգամանքից՝ պատրաստ եք դրան, թե ոչ»։
5. Դուք պետք է քայլ անեք։ «Միշտ գալիս է ձեր հաջորդ քայլի ժամանակը»։
6. Երբեք թույլ մի տվեք, որ անհաջողությունը ձեզ կանգնեցնի։ «Էդիսոնը անհաջողություններին դիմացել է 10000 անգամ, մինչև որ կատարելագործել է էլեկտրական լամպը։ Կանգ մի առեք, եթե նույնիսկ ձախողումները հետևում են մեկը մյուսին»։
7. Պարտությունը՝ նշան է։ «Երբ դուք բախվում եք պարտության հետ, այն որպես ազդանշան ընդունեք, որ ձեր ծրագրերը չեն գործում, վերաձևեք այդ ծրագրերը և նորից առագաստները պարզեք ձեր նպատակի ուղղությամբ»։
8. Պատկերացրեք, թե ինչպես եք դեպի ձեզ կլանում բարգավաճումը։ «Այնպես, ինչպես ձեր աչքերին լույս է պետք տեսնելու համար, այնպես էլ մեր ուղեղին պատկերացում է պետք՝ պտուղները ստանալու համար»։
9. Դուք պետք է որոշակի նպատակ ունենաք։ «Մի որակ գոյություն ունի, որը պետք է ունենալ հանուն հաղթանակի, դա նպատակների որոշակիությունն է, գիտակցությունը, թե ինչի եք ուզում հասնել և դրան հասնելու բուռն ցանկությունը»։
10. Օգտագործեք ներշնչանքը։ «Ներշնչանքի սկզբունքն օգտագործելու ձեր ունակությունը որոշակիորեն կախված է տվյալ ցանկության վրա կենտրոնանալու ձեր ունակությունից, քանի դեռ այդ ցանկությունը կպչուն գաղափարի չի վերածվել»։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին