«Ավելի լավ է լինել հայհոյող, բայց լավ մարդ, քան հանգիստ, դաստիարակված տականք»․ Ֆաինա Ռանևսկայայի ամենասուր ցիտատները

Ֆաինա Ռանևսկայան կինոյի և թատրոնի հիանալի դերասանուհի է, որին ժամանակակից լրագրողները կոչում են 20- րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի և 2-րդ պլանի թագուհի։

Ֆաինա Ռանևսկայան հանդիսատեսի կողմից սիրված է ոչ միայն իր դերասանական վարպետության, այլև թևավոր խոսքերի համար։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում դերասանուհու սուր և վառ մտքերի ընտրանին։

1. Սկլերոզը բուժել հնարավոր չէ, բայց նրա մասին կարելի է մոռանալ։

2. Դուք կարող եք իմ մասին ասել այն, ինչ ուզում եք։ Դուք երբևէ տեսե՞լ եք կատվի, որին հուզեն իր մասին մկնային խոսակցությունները։

3. 2-րդ կես ունեն ուղեղը, հետույքը և դեղահաբերը։ Իսկ ես ի սկզբանե ամբողջական եմ:

4. Ընտանիքը ձեզ համար կփոխարինի ամեն ինչին։ Այդ պատճառով էլ լավ մտածեք ընտանիք կազմելուց առաջ. նժարին դրեք արժեքները։ Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր: Ամեն ի՞նչը, թե՞ ընտանիքը:

5.Այս աշխարհում յուրաքանչյուր հաճելի բան կամ վնասակար է, կամ հակաբարոյական, կամ էլ տանում է ճարպակալման։

6. Գեղեցիկ կանանց տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան խելացի կանանց։ Եվ դա ակնհայտ է, քանի որ կույր տղամարդիկ ավելի քիչ են, քան հիմարները։

7. Կյանքը կարճ է, և իմաստ չունի այն վատնել դիետաների, տխմար ու ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա։

8. Այն միֆը, որ կանանց միայն փող է պետք, հորինել են փող չունեցող տղամարդիկ։

9. Եթե ինչ-որ մեկը քեզ վատություն է անում, դու նրան կոնֆետ տուր։ Էլի է անում, կրկին տուր։ Եվ դա այնքան ժամանակ, քանի դեռ այդ անասունի մոտ շաքարախտ չի զարգացել։

10. Կանայք թույլ սեռ չեն։ Թույլը փտած տախտակներն են։

11. Առողջությունն այն է, երբ ամեն օր ուրիշ տեղ է ցավում։

12. Կարևորը ակտիվ կյանքով, այլ ոչ թե հիշողությամբ ապրելն է։

13. Փչացնել ամեն ինչ կարող են անգամ գեղեցիկ մարդիկ։

14. Տաղանդը անվստահությունն է սեփական անձիդ հանդեպ և քո ու քո թերությունների նկատմամբ տանջալից դժգոհությունը, ինչը ես երբեք չեմ հանդիպել միջակությունների մոտ։

15. Կանայք, իհարկե, տղամարդկանցից խելացի են։ Դուք երբևէ տեսե՞լ եք կնոջ, որը գլուխը կկորցնի միայն նրանից, որ տղամարդը ասենք գեղեցիկ ոտքեր ունի։

16. Եթե սպասում ես, որ քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին դու կաս, ուրեմն դու պարզապես ծույլ արարած ես։ Որովհետև «այնպիսին, ինչպիսին կաս»- ը տխուր տեսարան է։
Փոխվիր, հարգելիս, աշխատիր քեզ վրա կամ մեռիր միայնության մեջ։

17. Ավելի լավ է լինել հայհոյող, բայց լավ մարդ, քան հանգիստ, դաստիարակված տականք։

18. Սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է հավի ամենասովորական հետույք։

19. Շատերն են դժգոհում իրենց արտաքինից, բայց ոչ ոք չի դժգոհում սեփական ուղեղից։

20. Կանայք տղամարդկանցից ուշ են մահանում, որովհետև միշտ ուշանում են։

21. Ամբողջ կյանքումս զգուշացել եմ հիմար մարդկանցից, մասնավորապես՝ հիմար կանանցից, որովհետև չգիտես՝ ինչպես խոսես նրանց հետ, որ չիջնես նրանց մակարդակին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․