Մթերքներ, որոնք քայքայում են ատամները

Հյութեր

Համեղ են, շատ օգտակար, բայց միայն՝ ոչ ատամի էմալի համար:

Այն առույգացնող թթու համը, որի համար մենք սիրում ենք ցիտրուսային հյութերը, իր մեջ թթուներ է պարունակում: Նշանակում է, որ նարնջի ու թուրինջի հյութերը քայքայում են ատամի էմալը: Եթե դուք առանց դրանց ապրել չեք կարող, ապա հյութը խմելուց հետո պարզապես ողողեք բերանը: Կամ էլ ծայրահեղ դե

պքում հյութը խմեք ձողիկով:

Լոլիկի թանձրուք

Թվում է, թե նրանում ոչ մի վտանգավոր բան չկա, բայց վերոնշյալ թթուները նաև այստեղ կան: Եվ մինչ թթուն քայքայում է ատամի էմալը, թանձրուքի պիգմենտը ներծծվում է նրա մեջ, նշանակում է, ատամները մգանում են: Նույն այդ պատճառով էլ ուշադիր եղեք մակարոնեղենի հետ, քանի որ սովորաբար հենց դրա հետ են մատուցում լոլիկի թանձրուքը:

Թեյ

Թեյ բոլորն են սիրում: Բայց եթե դուք միայն թեյ եք խմում, այն էլ` մեծ քանակությամբ, չմոռանաք, որ այս բույսի տերևները մեծ քանակությամբ ֆտոր են պարունակում: Թեյ պատրաստելիս  եփելուց ֆտորի մի մասն անցնում է ըմպելիքի մեջ: Ֆտորն անհրաժեշտ է ատամների առողջության համար, բայց եթե օրգանիզմում դրա ավելցուկ է նկատվում, ապա ոսկրային հյուսվածքը սկսվում է քայքայվել:

Չրեր

Շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս շաքարավազն ու կոնֆետները փոխարինել չրերով: Սա լավ խորհուրդ է, միայն, եթե մոռանաս ատամների առողջության մասին: Ծիրանաչրի կպչուն փափկամիսը կպչում է ատամներին ու տառացիորեն դրանց մակերեսին դաջում է այն շաքարը, որը կա չրերի մեջ: Համեղ է, բայց էմալի համար շատ վտանգավոր:

Ընկույզ և փոփքորն

Իսկ ահա այստեղ այլ վտանգ է թաքնված` ատամների, լնդերի ու պլոմբների մեխանիկական վնասվածք:  Այս համատեքստում հատկապես վտանգավոր է փոփքորնը: Դա, իհարկե, թեթև, այսպես կոչված, օդային եգիպտացորեն է, բայց ներսում այն թաքցնում է շատ կոպիտ սերմեր: Հենց դրանք էլ հաճախ դառնում են միկրովնասվածքների պատճար` մնալով ատամների արանքում:

Չիփսեր

Ի՞նչ վտանգավոր բան կա դրանում: Չիփսը կարտոֆիլ է, ընդ որում, կատարյալ մշակված այն բանի համար, որ թքի հետ միավորվելիս՝ վերածվի ատամների համար վնասակար գլյուկոզայի: Դուք քաղցր չեք ուտում, բայց ստանում եք ատամները քայքայող արագ ածխաջրածիններ:

Ալկոհոլ

Բացի նրանից, որ ալկոհոլը և, հատկապես, սպիտակ գինին պարունակում է թթուներ, որոնք էմալի վրա բացասական ազդեցություն է գործում, այն նաև նվազեցնում է թքի արտադրությունը: Իսկ դա նշանակում է, որ ատամների վրա նստում են դրանց համար վտանգավոր մանրէներ: Դրա համար էլ սպիտակ գինի խմելուց հետո խմեք մի բաժակ ջուր:

Պահածոներ

Բոլոր թթվեցված մթերքները պարունակում են թթուներ, իսկ էմալի վրա դրանց բացասական ազդեցության մասին մենք արդեն խոսել ենք: Էմալի աստիճանական քայքայումը պահածոների սիրահարների համար երաշխավորված է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․