
Ուղեղի կաթվածն առաջանում է այն դեպքում, երբ խաթարվում է ուղեղի արյան մատակարարումը, և հետեւաբար արյան շրջանառությունը, և թթվածինը ուղեղ չի հասնում։
Ինսուլտի ամերիկյան ազգային ասոցիացիան առաջարկում է հետևյալ խորհուրդները ինսուլտի առկայությունը որոշելու համար:
Դեմքը. խնդրեք տվյալ մարդուն ծիծաղել և հետեւեք, արդյո՞ք դեմքի մի կեսը ծամածռվում է, թե ոչ։
Ձեռքերը. խնդրեք նրան վեր բարձրացնել երկու ձեռքերը և նայեք, արդյո՞ք մի ձեռքը կողք է թեքվում, թե ոչ։
Խոսքը. խոսքը տարօրինակ և անհասկանալի է։
Եթե ինչ-որ մեկի մոտ նման նախանշաններ են, ապա պետք չէ ոչ մի վայրկյան կորցնել. անհրաժեշտ է միանգամից շտապօգնություն կանչել։
Ինսուլտի ամերիկյան ազգային ասոցիացիան ասել է, որ ինսուլտի ժամանակ «ժամանակի կորուստը՝ ուղեղի կորուստ է»։ Ինսուլտի ժամանակ ուղեղի երկու միլիոն բջիջներ մահանում են մեկ րոպեում՝ մեծացնելով ուղեղի անդառնալի վնասվածքների, հաշմանդամության առաջացման կամ մահվան վտանգը։
Ինսուլտը մահացությունների չորրորդ հիմնական պատճառն է, ինչպես նաև տարեց մարդկանց շրջանում հաշմանդամության առաջացման գլխավոր պատճառներից մեկը։
«Դուք պետք է պահեք առողջ քաշ, զբաղվեք ֆիզիկական վարժություններով և չծխեք։ Եթե ծխում եք, ապա հրաժարվեք դրանից հենց այսօր», – ասել է Լուիզիանա նահանգի Բաթոն- Ռուժից ընտանեկան բժիշկ Ռանի Ուիթֆիլդը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին