Երեխայի խոսքի հապաղման հոգեբանական գործոններն ու տարիքային առանձնահատկությունները

Ի՞նչ է խոսքը. այն բանական մարդու սոցիալականացման ամենակարևոր ձեռքբերումն է: Խոսքը տալիս է հասկացվածություն, մեկնաբանություն, լսելիություն, արտահայտվածություն, տեղեկատվության փոխանցում, մտածողություն, դատողություն և, վերջապես, լինելիության բարձրաձայնում:

Հոգեբանական տեսանկյունից խոսքն արտահայտում է մարդու ներքին բովանդակությունը: Եթե մի կողմ դնենք խոսքի հապաղման ֆիզիկական գործոնները, որոնք կարող են լինել տարբեր և ունենալ առաջացման տարբեր պատճառներ՝ նյարդային համակարգի, լսողական համակարգի, լեզվամկանային համակարգի և այլ համակարգերի խանգարում, ապա խոսքի հապաղման հոգեբանական գործոններն առավել ներքին հուզական համակարգի հետ են կապված:

Նախ ներկայացնեմ խոսքի զարգացման հիմնական փուլերը և տարիքային առանձնահատկությունները: Որպես կանոն, գոյություն ունեն մի քանի տարիքային փուլեր, որոնք ենթադրում են խոսքի արտահայտման հետևյալ ձևերը.

Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ

Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած՝ սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:

Թոթովանքի փուլ

Թոթովանքի շրջանը սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):

Պասիվ խոսքի փուլ

Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում բնականոն ռիթմով զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականում երեխան դրսևորում է վերլուծական մտածողության որոշ կարողություններ:

Ակտիվ արտաքին խոսքի փուլ

Այս փուլը կազմված է երկու ենթափուլից`
1. Իրադրական խոսքի ենթափուլ
2. Կապակցված համատեքստային խոսքի ենթափուլ

Իրադրական խոսքի ենթափուլ

Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասը սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից շատ ավելի երկար է տևում, նույնիսկ՝ մինչև 3 տարեկան: Երեխայի արտասանած առաջին բառերը թոթովանքի ժամանակ արտասանվող հնչյունների զուգորդություններից կազմված բառերն են: Եթե թոթովելիս «մա-մա-մա» շարքը որևէ իմաստ չէր արտահայտում, ապա այժմ այդ զուգորդությունը կարող է նշանակել մայր:

Իրադրական խոսքը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների հետ երեխայի շփման և հիմնական պահանջմունքների բավարարման հարցում: Օրինակ` շատ երեխաներ «հաֆո» կամ «հաֆ-հաֆ» են ասում, երբ ուզում են ցույց տալ շանը, կամ ինչ-որ միտք արտահայտել, որը կապված է շան հետ: Նմանատիպ բառերի կիրառումը պայմանավորված է կոնկրետ իրադրությամբ, որում տվյալ պահին հայտնվել է երեխան:

Կապակցված համատեքստային խոսքի փուլը և եսակենտրոն խոսքի խնդիրը

Խոսքի զարգացման այս փուլը սկսվում է 1.5-2 տարեկանից: Այս փուլում երեխայի խոսքը հանդես է գալիս՝ որպես նրա գործողություններին ուղեկցող գործընթաց: Օրինակ` երեխան տուն պատրաստելիս ինքն իրեն խոսում է, տալիս է այն առարկաների անունները, որոնցով խաղում է:

Ժ. Պիաժեն, հետո նաև՝ Լ. Ս. Վիգոտսկին, ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երեխայի խոսքի և մտածողության զարգացման վրա խոր ազդեցություն են գործում այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Ժ. Պիաժեն առաջ քաշեց նաև «եսակենտրոն խոսքի» մասին իր տեսակետը: Եսակենտրոն է երեխայի այն խոսքը, որը նախատեսված է հենց իր համար, իսկ «սոցիալականացված» խոսքն ուղղված է ուրիշներին: Ըստ Պիաժեի` եսակենտրոն խոսքը ժամանակի ընթացքում մարում ու անհետանում է:

Լ.Ս. Վիգոտսկին, քննադատորեն վերլուծելով Պիաժեի տեսակետը, առաջ քաշեց այն միտքը, որ երեխայի խոսքի ցանկացած տեսակ սկզբից ևեթ սոցիալական է: Փորձելով պարզել, թե երեխայի կյանքում ինչ նշանակություն ունի եսակենտրոն խոսքը, հանգեց այն եզրակացության, որ խոսքի այդ տեսակը սոցիալական ծագում ունի և ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում է, այլ դառնում է ներքին խոսք:

Որոշ տվյալներ վկայում են, որ 2-3 տարեկան երեխայի եսակենտրոն խոսքը կապված է խնդրային իրադրությունների հաղթահարման հետ: Երբ երեխան հայտնվում է խնդրային իրադրության մեջ, որտեղ պետք է հաղթահարի չնախատեսված դժվարությունները, նրա ինքնաբուխ եսակենտրոն խոսքն անմիջապես ակտիվանում է: Այս փաստը ցույց է տալիս, որ խոսքի այս տեսակը ծառայում է խնդիրների լուծմանն ու խնդրային իրադրությունների հաղթահարմանը, այսինքն` երեխայի ադապտացիայի ապահովմանը:

Խոսքի հապաղման հոգեբանական գործոնները.

Ինչպես արդեն նշեցի, եթե խոսքի հապաղումը պայմանավորված չէ ֆիզիկական խնդիրներով, ապա դա հոգեբանական դրդապատճառներ ունի: Երեխայի խոսքի զարգացման մեջ ընտանիքը, ունենալով զարգացնող մեծ դերակատարություն, կարող է նաև հակառակ արդունքի հանգեցնել: Նշեմ մի քանի հիմնական իրավիճակներ, որոնք հանգեցնում են երեխայի հուզական մեծ լարվածության և, ըստ այդմ, նպաստում երեխայի ներամփոփվածությանն ու կյանքին խոսքով չմասնակցելուն.

  • Կոնֆլիկտային ծնողներ
  • Ապահովության զգացողության բացակայություն
  • Անընդհատ երեխային սաստելու և բղավելու սովորություն
  • Ծնողների մշտական զբաղվածություն և հաղորդակցման բացակայություն
  • Մուլտֆիլմերի անդադար դիտում
  • Բազմալեզու խոսքի առկայություն
  • Անտեսվածություն
  • Երեխայի հետ խոսելիս դիմախաղի և աչքերի կոնտակտի բացակայություն
  • Հուզական կապի, գուրգուրանքի, դրական էմոցիաների անբավարարվածություն, և այլն:

Այս ամենն իրականում երեխային ստիպում է զգալ միայնակություն և օտարացվածություն: Իսկ նման դեպքում խոսքն արդեն լսելի դարձնելը ևս մեկ անգամ անպիտան և անկարևոր է թվում, քանի որ շրջապատող միջավայրը, գիտակցաբար թե անգիտակցաբար, ներշնչում է երեխային այդ զգացողությունը և չի նպաստում համապատասխան պայմանների ստղծմանը՝ հուզական և ֆիզիկական հաղորդակցմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը
Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ
Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
2024թ․-ին Կանաչ Վիշապը հարստություն և սեր կբերի կենդանակերպի միայն ԱՅՍ 4 նշաններին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը
Ինչպես նիհարել ջրի օգնությամբ
Թեստ․ Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Վիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին
Ուշադրության թեստ. 30 վայրկյանում գտեք, թե նկարում պատկերված որ թռչունը չի կարող թռչել
Սխտորի հայտնի ու անհայտ օգտակար հատկությունները. ե՞րբ չի կարելի այն կիրառել
Կկարողանա՞ք հաղթահարել ուղղագրական այս թեստը
Իմաստուն ԱՌԱԿ․ «Անդունդ»
Ուշադրությանը ստուգող թեստ, որը քչերն են կարողանում լուծել