Դիզայներների խորամանակ քայլը․ ինչո՞ւ է կապույտը գերակշռում ինքնաթիռների ներքին հարդարման մեջ

Like on FB:

Ինքնաթիռների հետ կապված շատ բաներ կան, որոնց մասին հասարակ ուղևորները գաղափար չունեն։

Անգամ ինքնաթիռով պարբերաբար ճամփորդողները չեն կարողանում նկատել որոշ մանրուքներ, որոնք իրականում շատ կարևոր են։

Օրինակ՝ գիտեի՞ք, որ յուրաքանչյուր նստատեղի հենակի տակի հատվածում թաքնված մի կոճակ կա, որը սեղմելու դեպքում ձեր նստատեղը սովորականից ավելի հետ կգնա և ավելի հարմարավետ կդառնա։

Կամ ինչո՞ւ են ինքնաթիռի պատուհանները շրջանաձև և ինչո՞ւ շարքերի հետ ուղղահայաց դասավորված չեն։

Երբևէ նկատե՞լ եք, որ ինքնաթիռների մեծամասնության ներսում գերակշռում է կապույտ գույնը. այդ գույնի են նստատեղերը, հատակը, պատերը, առաստաղը․․․

Դիզայներները բավականին խորամանկ են և միշտ փորձում են դիզայներական այնպիսի լուծումներ տան, որոնք ուղևորների մոտ տեսողական խաբկանք և պատրանք կառաջացնեն, թե ինքնաթիռի պայմանները շատ հարմարավետ են, անգամ եթե իրականում այդպես չէ։

Բազմաթիվ մասնագետներ ասում են, որ շատ մշակույթներում կապույտ ու կանաչ գույները ասոցիացվում են խաղաղության և հանգստության հետ։

«Գույների միջոցով կարելի է ազդել մարդու զգացողությունների վրա, ինչպես նաև նրանց՝ ջերմության, բույրի և խոնավության ընկալումների վրա»,- նշել է Boeing տեսակի ինքնաթիռների դիզայներ Վիրջինիա Թրիփը։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա կստացվի, որ կապույտ գույնի շնորհիվ առաջանում են մաքրության և թարմության զգացողություններ, այսինքն՝ օդում ձեզ ավելի լավ և հարմարավետ եք զգում։

Միգուցե թվա, թե այս ամենը ընդամենը գեղեցիկ շարադրված մտքեր են, սակայն իրականում գույնի ընտրությունը չափազանց կարևոր է։ Պատկերացրեք՝ 5-6 ժամ շարունակ թռչում եք ինքնաթիռով, որի ողջ կահավորումը դեղին կամ նարնջագույն է։ Հավանաբար շատ կարճ ժամանակ անց ձեզ մոտ հոգնածություն կառաջանա։

Թռչելիս սթրեսի ենթարկվելու ձեր շանսերը շատ մեծ են, այսինքն՝ ինքնաթիռում դուք ավելի խոցելի եք, քան ձեր տանը կամ աշխատավայրում։

Ներկայումս որոշ ինքնաթիռների ներքին հարդարման մեջ գերակշռում է նաև կարմիրը, քանի որ ասում են՝ կարմիրը նույնպես աչքին հաճելի գույն է, բայց ոչ այնքան, որքան կապույտը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Կչեղարկվի՞ Սնուփ Դոգի երևանյան համերգը․ երգչի թիմը հայտարարություն է տարածել (Photo)
Տեղեկություններ Թաղավարդից
ՀԶՈՐ ԱՌԱԿ. Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին․․․
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել հայ հեղինակների հայտնի ստեղծագործությունները
Կարեն Ջավալյանը `Քյոխը, հրաժարվել է զենքը վայր դնել
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Ինչպես են բերման ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Ինչպես է բերետավորը հարվածում կնոջը (Video)
Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում
Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն
Իշխանությունը թալանեց մեր հաղթանակները. Լևոն Քոչարյան (Video)