Խորիմաստ առակ․ Որ՞ն է ամենալավ բիզնեսը

Like on FB:

Ուզո՞ւմ եք բիզնես հիմնել, բայց չգիտեք, թե որն է ամենալավ բիզնեսը:

Այս խորիմաստ առակը կօգնի գտնել ձեզ այդ հարցի պատասխանը:

Մի անգամ, աշակերտը հարցրեց ուսուցչին.

-Ուսուցիչ, ո՞րն է ամենալավ բիզնեսը:

-Ինչի՞ համար, – հարցրեց ուսուցիչը,- որպեսզի զբաղվե՞ս դրանով, թե՞ գնաս աշխատես այդպիսի կազմակերպությունում: Իսկ գուցե գումա՞ր ես ուզում ներդնել այդ բիզնեսում:

– Ես ուզում եմ զբաղվել այդ բիզնեսով,- ասաց աշակերտը:

Այդ ժամանակ ուսուցիչը առաջարկեց աշակերտներին միասին մտածել այդ հարցի մասին՝ խոստանալով պարգևատրել այն աշակերտին, ով կգտնի ճիշտ պատասխանը: Աշակերտները սկսեցին տարբերակներ առաջարկել.

-Այն բիզնեսը, որը մեծ շահույթ է բերում:

-Յուրաքանչյուր նոր մրցակից նվազեցնում է ոլորտի շահույթը,- հակադարձեց նրան ուսուցիչը:

-Միգուցե, այնպիսի ոլորտ է պետք ընտրել, որը նոր է զարգանում:

-Այդպիսի ընկերությունների մեծ մասը ոչնչանում է՝ առանց շահույթ ունենալու: Այո, կան այնպիսիները, որոնք կենսունակ են եղել, բայց դրանք փոքրամասնություն են, – ասաց նրան ուսուցիչը:

-Իսկ եթե ընտրենք այնպիսի ոլորտ, որտեղ քիչ են մրցակիցնե՞րը:

-Իսկ ինչո՞ւ են քիչ. գուցե այն պատճառով, որ շահույթը այնտեղ քի՞չ է, – չէր հանձնվում ուսուցիչը:

-Այն բիզնեսն է պետք ընտրել, որն ավելի շատ է քեզ դուր գալիս, – ասաց աշակերտներից մեկը:

-Ի՞նչ է նշանակում «դուր է գալիս»,- արհամարհանքով նետեց ուսուցիչը:

Աշակերտը, որն առաջարկել էր այդ տարբերակը, շփոթվեց ու փորձեց բացատրել.

-Ես ի նկատի ունեի այն բիզնեսը, որը քեզ այնքան է գրավում, որ առանց դրա դու քեզ ու քո կյանքը
չես պատկերացնում:

-Եվ ի՞նչ,- մռայլ շարունակեց ուսուցիչը,- ինչո՞ւ ես կարծում, որ դա ամենալավ տարբերակն է:

-Դե, գուցե այն պատճառով, որ այդ դեպքում մարդը ամբողջովին նվիրվում է իր
գործին և գտնում է ելքեր անգամ ամենածանր իրավիճակներում: Մինչդեռ նրանք, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով միայն շահույթի համար, արագ հիասթափվում են և չեն կարողանում լուծումներ գտնել:

-Ահա և ձեր հարցի պատասխանը,- ասաց ուսուցիչը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին
10 հանելուկ Ներսես Շնորհալուց. պատասխանեք, տեսնենք՝ դուք որքա՞ն եք շնորհալի
5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի
Ինչպես ճիշտ համադրել հագուստի գույները (Photo)
Ժամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է
«Հայոց պատմության նոր գիրքն է․ էն որ «չէին հասցրել» տպել». Արամ Մանուկյան
Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը (Photo)
Ի՞նչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք