Ինչ վիտամիններ են անհրաժեշտ ուղեղը ճիշտ սնուցելու համար

Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք սնուցում են ուղեղը՝ ստիպելով նրան ավելի ակտիվ և արդյունավետ աշխատել։

Ցինկը, մագնեզիումը, խոլինը, երկաթը, ֆոլաթթուն․ zNews-ը այսօր կպատմի օրգանիզմի համար դրանց դերի մասին։

Ցինկի օհգտակար հատկությունները

Ցինկը համարվում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան ուժեղացնող լավագույն միջոցներից։ Կարևոր դեր է խաղում արյունաստեղծման գործում։ Մասնակցում է մարսողական ֆերմենտների սինթեզին։ Ցինկն անհրաժեշտ է օրգանիզմում բազմաթիվ հորմոնների արտադրման համար, օրինակ՝ տեստոստերոնի և ինսուլինի։ Օժտված է հակաբորբոքային և վերքերն ապաքինող հատկությամբ։

Ցինկով հարուստ են արևածաղկի սերմերը, տավարի միսը, տավարի լյարդը, կակաոն, լոբին, հնդկական ընկույզը, դդմի սերմերը, քունջութը, վայրի բրինձը, սոյան, չամանը, ցորենը, վուշը, վարսակը։

Ինչի համար է օրգանիզմին անհրաժեշտ մագնեզիումը

Մագնեզիումն անհրաժեշտ է մկանային և նյարդային համակարգի ֆունկցիաների և սրտի նորմալ աշխատանքի համար: Այս հանքանյութն ամուր է պահում ոսկորները և նպաստում է իմունային համակարգի առողջությանը: Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է էներգիայի արձակմանը և սինթեզում սպիտակուցը: Մագնեզիումը դրական ազդեցություն է թողնում սրտանոթային հիվանդությունների, բարձր ճնշման և շաքարախտի բուժման վրա: Մագնեզիումը շատ կարևոր է ուշարության կենտրոնացման և հիշողության համար։ Այն կանխարգելիչ միջոց է նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ։

Մագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, լոլիկը, ճակնդեղի տերևները, լոբին, քաղցր կարտոֆիլը, հնդկաձավարի ալյուրը, դդմի կորիզները, գետնանուշը, գարին, շոկոլադը, եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը, վարսակի թեփը, կաթը, յոգուրտը, ձուկը: Հիշեցնենք, որ ջուրը նույնպես պարունակում է մագնեզիում:

Խոլին՝ Վիտամին B4

Այս նյութը բարելավում է ուշադրության կենտրոնացումը և հիշողությունը, բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում է գրգռվածությունն ու ապատիայի զգացողությունը, ակտիվացնում է մտածելու գոևծընթացները։ Ըստ էության այն կիսավիտամին է համարվում։ Վիտամիններից այն նրանով է տարբերվում, որ ձեր օրգանիզմը ինքնուրույն կարող է այն արտադրել։ Սակայն օրգանիզմ դա բավարար քանկությամբ չի անում, այդ պատճառով այն պետք է նաև սննդի միջոցով ստանալ, իսկ դրանում կօգնեն ձվի սպիտակուցը, տավարի լյարդը, միսը, բրոկոլին, լոլիկը։

Երկաթը՝ ակտիվ ուղեղի համար

Երկաթը մարդու օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն միկրոէլեմետներից է: Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 4գ. երկաթ, որի 30%-ը գտնվում է պահեստավորված ձևով լյարդում, փայծաղում և ոսկրածուծում: Երկաթի հիմնական մասը մտնում է էրիթրոցիտների հեմոգլոբինի և միոգլոբինի կազմի մեջ: Երկաթը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից։ Այն կարգավորում է վահանաձև գեղձի ֆունկցիան, В խմբի վիտամինների յուրացումը, մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին, կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը, լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին, բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը։ Երկաթը ազդում է նաև մարդու հուզական վիճակի վրա։ Այն մասնակցում է դոպամինի սինթեզին, որը պատասխանատու է բավարարվածության զգացողության, մոտիվացիայի, մտավոր և շարժական գործունեության համար։ Դոպամինի պակասի դեպքում նկատվում են իներտություն, ապատիա, նվազում է մտածողության ունակությունը։

Երկաթով հարուստ են սև հացը, ցորենի թեփը, խոշոր աղացած ալյուրով պատրաստված հացը, ոբին, ոսպը, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, դդումը, տանձը, դեղձը, խնձորը, չամիչը, ծիրանի չիրը, միսը, լյարդը, ձուն, ձուկը, կաթնամթերքը:

Ֆոլաթթվի օգտակար հատկությունները

Բժիշկները վաղուց են պարզել, որ ուղեղի աշխատանքը լրջորեն խաթարվում է այն մարդկանց մոտ, որոնք ֆոլաթթվի (վիտամին B9) պակաս ունեն: Հիշողության թուլացուց, ցրվածությունը, մոռացկոտություն, այս ամենը տեղի է ունենում ֆոլաթթվի պակասի դեպքում։

Ամենից շատ ֆոլաթթու է պարունակում հում գետնանուշը։ Օրական 150 գրամ գետնանուշը կապահովի ձեզ ֆոլաթթվի օրական անհրաժեշտ նորմայով (400մկգ)։ Երկրորդ տեղում արևածաղկի սերմերն ու սոյան են, այնուհետև գալիս է մաղադանոսը, լոբին, պեկինյան կաղամբը։

Եթե օրգանիզմում մշտապես առկա են ուղեղը սնուցող վիտամինները և միկրոտարրերը, ապա անգամ հասուն տարիքում դուք հրաշալի հիշողություն և սուր միտք կունենաք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կատուն տիրուհուն փրկել է քաղցկեղից (Photo)
Ինչո՞ւ է պետք կանաչ պղպեղ շատ ուտել
Ի՞նչ է հուշում ձեռքիդ ափի ամուսնության գիծը
Սարսափելի գաղտնիք․ Նրանց խաբում էին 20 տարի (Video)
9 նշան, որ Ձեր մտերիմը ալկոհոլիկ է
Ինչպես էր Ֆրունզիկ Մկրտչյանը 20 տարի ապրում առանց անձնագրի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Կանանց միայն 5%-ն է կարողանում ճիշտ ասել այս կանաչիների անունները․ իսկ դուք կարո՞ղ եք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կատուն տիրուհուն փրկել է քաղցկեղից (Photo)
Վարդգես Պետրոսյան․ «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները»
Ուսուցողական ԱՌԱԿ աղքատ հարուստների մասին
Թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում․ ահա թե ինչ է անհրաժեշտ
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլի Մորտո – «Девочка не грусти»
Ինչո՞ւ է պետք կանաչ պղպեղ շատ ուտել
«Կարծես գնայի դեպի մահ ու վերադառնայի». Սոս Ջանիբեկյան
Ի՞նչ է հուշում ձեռքիդ ափի ամուսնության գիծը
«Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ». Անահիտ Սիմոնյան