Դեկտեմբերին ծնված աղջիկներն ունեն մի առանձնահատկություն, որը չունեն գարնանն ու ամռանը ծնվածները. ահա թե որն է դա․․․

Դեկտեմբերին ծնված աղջիկներն ավելի առողջ սիրտ են ունենում։

Իսկ գարնանը կամ ամռանը ծնված աղջիկները 12 տոկոսով ավելի հաճախ են մահանում զարկերակի կորոնար հիվանդություններից։

Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում։

Սրտային հիվանդությունների զարգացման տեսակետից ամենավտանգավոր ամիսը ապրիլն է, իսկ ահա դեկտեմբերը համարվում է առավել նախընտրելի։

Ցավոք, հետազոտողները չեն կարող բացատրել, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչու է ձմռանը ծնված աղջիկների սիրտը ավելի առողջ։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծնվելու ամսվանից կախված է այն, թե ինչ է մարդը ուտում, ինչ օդ է շնչում, ինչ քանակի արեւի լույս է ստանում կյանքի առաջին ամիսներին եւ հղիության ժամանակ։

Նոր հետազոտության շրջանակներում Brigham and Women՛s Hospital-ի եւ Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները օգտագործել են 30-55 տարեկան ավելի քան 116 000 կանանց մասին տեղեկատվությունը։

Նրանց ուսումնասիրությունները սկսվել են 1976թ․ եւ շարունակվել են 38 տարի։

Ուսումնասիրությունների ընթացքում 43 000 կանայք մահացել են, իսկ նրանցից 8360-ը մահացել է սրտի հիվանդությունների պատճառով։

Ընդ որում, այդ հիվանդություններից գարնանը ծնվածների մահվան հավանականությունը 10 տոկոսով ավելի բարձր է եղել, իսկ ամռանը ծնվածներինը՝ 9 տոկոսով։

Ապրիլին ծնված լինելու դեպքում վտանգը մեծացել է 12 տոկոսով՝ համեմատած նրանց հետ, ովքեր լույս աշխարհ են եկել նոյեմբերին։

Իսկ ահա դեկտեմբերին ծնված կանայք 5 տոկոսով ավելի հազվադեպ են ժամանակից շուտ կյանքից հեռացել՝ համեմատած նույնիսկ նրանց հետ, ովքեր ծնվել են նոյեմբերին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․