6 շնչառական հնարքներ, որոնք կօգնեն ձեզ արագ քնել այս գիշեր

Կասկած չկա, որ մեզանից շատերը կցանկանային բարելավել գիշերային քնի որակը:

Գիշերվա ընթացքում շուռումուռ գալ, պտտվել, հաճախակի արթնանալ, դրանից հետո կրկին քնելու փորձեր, և հարց է՝ արդյոք մեր քունը կգա:

Մենք մեր ննջարաններում տեղադրում ենք այդ չարաբաստիկ պայծառ էկրանները և ստանում ենք անհանգստության օրական չափաբաժինը, որը գլխի հետ դնում ենք բարձին՝ թվում է, սովորական ենթագիտակցական սովորություն, որը մեզ ավելի շատ անհանգստացնում է, քան հանգստացնում և թուլացնում:

Մարմինը կատարյալ հանգիստ վիճակի բերելու համար մենք կարող ենք անել մի բան, որի մասին երբևէ չենք մտածել՝ շնչել: Դուք ճիշտ եք կարդում: Սովորական շնչել-արտաշնչելը այսօրվա արագ զարգացող, ծանրաբեռնված հասարակության մեջ դարձել է կորած արվեստ՝ դրանով իսկ մեզ զրկելով քունը կառավարելու լավագույն (կարիք չկա նշելու անվճար) գործիքից : Շնչելու մասին պետք է մտածել, երբ սթրեսն հաղթահարելու և քնի խնդիրը լուծելու հարց է առաջանում՝ դրանով իսկ մի զարկով երկու նապաստակ սպանելով:

Ամեն գիշեր չարչարվու՞մ եք քնելու համար: Ուրեմն վերցրե՛ք շնչառական այս 6 հնարքները և փորձեք քնից առաջ:

Սկսեք դանդաղ

Մենք գիտենք, որ դուք դա արդեն փորձել եք: Սակայն ոչ այդքան արագ, իրականում մեզանից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչպես կրծքավանդակով և թոքերով խորը շնչել, մի պահ պահել, ապա դանդաղ արտաշնչել: Ձեր մարմինն ու միտքը այս դանդաղ, խորը շնչառական վարժություններն անելու համար կենտրոնացնելը նպաստում են միաժամանակ սրտի կրճատումների հաճախականության և արյան ճնշման նվազմանը՝ դրանով իսկ հանգստացնելով մեր ամբողջ համակարգը:

2010 թվականին կատարված հետազոտությունը նույնիսկ պարզել էր, որ շնչառության դանդաղ ձևը հնարավորություն է տալիս պարասիմպատիկ համակարգին (որը պատասխանատու է մեր հանգստանալու կարողության համար), հաղթահարել սիմպատիկ նյարդային համակարգի լարվածությունը (որը կարգավորում է սթրեսի նկատմամբ մեր ավտոմատ ռեակցիան): Դանդաղ շնչելով՝ կզգաք, թե ինչպես է կրծքավանդակը լայնանում՝ հնարավորություն տալով թոքերին՝ լցվել օդով, ապա արտաշնչել սովորական դիրքով, ինչպես որ շնչում եք սովորաբար: Պառկե՛ք անկողնում մեջքի վրա և փորձեք 10 րոպե դանդաղ շնչել՝ նախքան ննջելը:

Փորձեք 4-7-8 տեխնիկան

Հայտնի բժիշկ Էնդրյու Ուեյլի համաձայն, ով ամբողջական առողջ ապրելակերպի ծրագրի հեղինակն է և Արիզոնայի Ինտեգրացված բժշկության կենտրոնի հիմնադիրը, հանգստացնող շնչառական վարժությունը, որն հայտնի է որպես 4-7-8 շնչառություն, կարող է քնից առաջ հրաշքներ գործել (նաև ցանկացած այլ ժամանակ, երբ դուք սթրեսի մեջ եք): Տագնապալից միտքը հանգստացնելու համար նստեք անկողնում, ուղղեք ձեր մեջքը, լեզվի ծայրը սեղմեք ատամների վերևում՝ քիմքին: Մնալով նույն դիրքում՝ փակեք ձեր բերանը և քթով շնչեք՝ հաշվելով մինչև 4-ը, շնչառությունը պահեք մինչև 7 հաշիվը, ապա արտաշնչեք բերանով 8 հաշվին: Կրկնե՛ք այս գործողությունը 4 անգամ:

Կիրառեք ավանդական մեդիտատիվ շնչառությունը

Եթե կարծում եք, որ զբաղված, անհանգիստ միտքը ձեր քնի հիմնական խանգարողն է, ապա ժամանակն է, որ փորձեք մեդիտացիան:

Նյարդաբան և մեդիտացիայի մասնագետ Քեթրին Քերը հետազոտության արդյունքում պարզել է, որ շնչառության վրա կենտրոնանալը առաջին բաղադրիչն է, որն անհրաժեշտ է կենտրոնացած մեդիտացիոն պրակտիկայի համար: Շնչառական վերելքն ու վայրէջքը միավորելը և հետևելը, թե ինչպես է շնչառությունն անցնում ամբողջ մարմնով, կարող է օգնել ձեզ՝ սկսելու ձգված մկանների թուլացման գործընթացը:

Այս ֆիզիկական լիցքաթափումն օգնում է նաև հեռացնել սթրեսածին և բացասական մտքերը և զգացմունքները գալիս և գնում են, քանի դեռ կենտրոնացած եք շնչառության և մարմնի վրա: 10 րոպեի ընթացքում կրկնեք այս շնչառական գործողությունը՝ յուրաքանչյուր գիշերվա քնի հաճույքն զգալու համար:

Բացահայտեք յոգայի ձեր կարողությունները

Կապալբհատի շնչառությունը (հայտնի է նաև որպես Փչել հաստատուն դիրքով) պահանջում է, որ մարդու էներգիան 100 տոկոսով կենտրոնանա շնչառության վրա: Սանսկրիտում «կապալ» նշանակում է ճակատ, «բհատի» նշանակում է փայլել, այս շարժումը հայտնի է միտքը մաքրող իր հմտություններով: Կօգնի նաև թոքերն ածխաթթու գազից ազատել և դրանք թարմ թթվածնով լցնել, որը առողջ է պահում մարսողական համակարգը, բարելավում արյան շրջանառությունը որովայնի շրջանում և առողջ է պահում սիրտը: Փորձեք սա ծնկների վրա նստած դիրքով՝ մեջքը ուղիղ պահած, իսկ ձեռքերը պետք է դրված լինեն ծնկների վրա: Շնչեք քթով և ուժեղ արտաշնչեք բերանով՝ որովայնի մկանները միանգամից հավաքելով:

Այլընտրանքային քթանցքներ

Անհանգստությունից ազատվելու ևս մի կարևոր շնչառական վարժություն հիմնվում է «Նադի սնոդհանա» կոչված յոգայի վրա, որը պրանայամայի ամենատարածված ձևերից մեկն է, կամ շնչառության վերահսկողությունը: Հերթականությամբ յուրաքանչյուր քթանցքով շնչելով և արտաշնչելով՝ մարմինն ու հոգին հասնում են հավասարակշռվածության ու չեզոքության վիճակի և զգացողության:

Երբ բերանով շնչառությունը ենթագիտակցորեն հայտնում է ուղեղին, որ մարմինը սթրեսի մեջ է, քթով շնչելը հանգստության և հոմեոստազի ազդակներ է ուղարկում:

Այս շնչառական վարժությունները ամեն օր քնից առաջ կատարելիս սկսեք աջ քթածակից: Նստեք հարմար դիրքով, մեջքը ուղիղ պահած, և մատով փակեք ձախ քթածակը՝ աջով շնչելու համար: Ապա փակեք աջ կողմը և ձեռքով պահելով՝ շնչեք: Ամբողջ գործողության ընթացքում աչքերը փակ պահեք:

Կրկնապատկել արտաշնչումը

Այստեղ էլի յոգա կա: Պրանայամայական շնչառական շատ տեխնիկաներ հիմնվում են արտաշնչման վրա, որը կրկնապատկվում է նախորդ շնչի համաձայն՝ ունենալով ամրացնող և հանգստացնող ազդեցություն: 2006 թվականի հետազոտությունը ցույց տվեց, որ ազատ և դանդաղ շնչառության այս ձևերը օգնում են վերականգնել մարմնի ավտոմատ նյարդային համակարգը՝ համաժամանակացնելով սրտի, թոքերի և ուղեղի չեզոք տարրերը: Ուսումնասիրողները հայտնաբերել են, որ ուշադրությունը կենտրոնացնելով շնչառության վրա՝ հնարավոր է լինում խուսափել սթրեսածին մտքերից, որն ավելի արդյունավետ է, քան ոչխարներն հաշվելը: Ասվածը ստուգելու համար մեջքի վրա պառկեք անկողնում, շնչեք 3 վայրկյան, արտաշնչեք 6 վայրկյան, և կրկնեք մինչև կքնեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Ո՞րն է ակնեի զարգացման հիմնական պատճառը
4 հետաքրքիր փաստ տեստոստերոնի մակարդակի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք