«Պատահաբար սիրելիներ չեն դառնում». Էրիխ Ֆրոմի լավագույն մտքերը

Like on FB:

zNews-ը ներկայացնում է գերմանացի ականավոր փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի մտքերի փոքրիկ հավաքածուն։

1. Մարդու գլխավոր կենսական խնդիրն ինքն իրեն կյանք տալն է, դառնալ այն մարդը, որի պոտենցիալն ինքն ունի: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղն իր սեփական անձն է:

2. Մենք պարտավոր չենք ոչ ոքի բացատրություններ ու հաշվետվություններ տալ, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառում, կամ ոտնձգություն չեն համարվում այլոց նկատմամբ: Որքան կյանքեր են կործանվել բացատրվելու այդ անհրաժեշտությամբ, որը սովորաբար ենթադրում է, որ ձեզ հասկանան, այսինքն՝ արդարացնեն:

Թող մարդիկ ձեր մասին դատեն ձեր արարքներով, իսկ դրանց միջոցով էլ՝ ձեր իրական մտադրությունները հասկանան, բայց իմացեք, որ ազատ մարդն ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին, խելքին, գիտակցությանը ու այն քչերին, ովքեր բացատրություններ պահանջելու իրավունք ունեն:

3. Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն՝ ակտիվորեն մասնակցում եմ այլ մարդու երջանկության ու զարգացման գործին, ապա ես սոսկ հանդիսատես չեմ:

4. Մարդու նպատակն է՝ մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը սեփական անձի համար մարդ մնալն է: Ոչ թե ինքնամեկուսացումը, ոչ թե ինքն իր անձը չսիրելը, այլ սերը սեփական անձի նկատմամբ, ոչ թե անհատականությունից հեռանալը, այլ սեփական մարդկային ես-ի հաստատումը: Ահա հումանիստական էթիկայի իսկական բարձրագույն արժեքները:

5. Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով:

6. Եթե մարդը կարող է ապրել ոչ պարտադրված, ոչ ավտոմատիկորեն, այլ սպոնտան, վայրկյանից բխող որոշումներով, ապա նա գիտակցում է իրեն՝ որպես ակտիվ արվեստագետ, ու հասկանում է, որ կյանքում միայն մեկ իմաստ կա, և դա հենց կյանքն է:

7. Մենք այն ենք, ինչ մեր մասին ներշնչել ենք մենք, և այն, ինչ մեր մասին ներշնչել են ուրիշները:

8. Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ:

9. Մարդու համար ամեն ինչ կարևոր է, բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի:

10. Ամեն բան խորը ընկալող մարդն ի վիճակի չէ ձեռնպահ մնալ կյանքի անդառնալի ողբերգությունների պատճառով ունեցած խորը տխրությունից: Ե՛վ ուրախությունը, և՛ տխրությունը կյանքով լեցուն, զգայուն մարդու անխուսափելի ապրումներն են:

11. Շատ մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է: Նրանք ոչ կենդանի են, ոչ մեռած: Կյանքը բեռ է դառնում, անարժեք զբաղմունք, իսկ գործերը՝ սոսկ կենցաղի տառապանքից ստվերների թագավորությունում պաշտպանվելու միջոց:

12. Կենդանի լինել հասկացությունը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ հասկացություն է: Գոյություն ունենալը նույն բանն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերի բացահայտումը: Պոտենցիալ ուժերի արդիականացումը բոլոր օրգանիզմներին ի ծնե տրված հատկությունն է: Այդ պատճառով էլ մարդու պոտենցիալի բացահայտումն իր բնույթի օրենքներին համապատասխան հարկ է դիտարկել՝ որպես մարդկային կյանքի նպատակ:

13. Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող փրկել իր մերձավորին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով: Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին, նրան ճշմարիտ կերպով ու սիրով, բայց առանց սենտիմենտի ու պատրանքների՝ այլընտրանքի գոյության մասին տեղեկացնելն է:

14. Կյանքը մարդու առջև պարադոքսային խնդիրներ է դնում: Մի կողմից՝ իրականացնել սեփական անհատականությունը, մյուս կողմից՝ գերազանցել այն և անցնել ունիվերսալության աստիճանին: Միայն բազմակողմանիորեն զարգացած մարդը կարող է վեր կանգնել իր սեփական ես-ից:

15. Եթե մանկական սերը ելնում է «ես սիրում եմ, որովհետև սիրված եմ» սկզբունքից, ապա հասուն սերը ելնում է «ես սիրում եմ, որովհետև սիրում եմ» սկզբունքից: Ոչ հասուն սերը գոռում է՝ «ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ», իսկ հասուն սերը՝ «ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»:

16. Միմյանց հանդեպ ինքնամոռաց խանգարումը սիրո ուժի ապացույց չէ, այլ սոսկ դրան նախորդած անչափելի միայնության վկայություն:

17. Եթե մարդը սեր է զգում տիրելու սկզբունքով, դա նշանակում է, որ նա ձգտում է իր սիրո առարկային զրկել ազատությունից և վերահսկողության տակ պահել: Այդպիսի սերը կյանք չի պարգևում, այլ ճնշում է, կործանում, խեղդում, սպանում այն:

18. Մարդկանց մեծ մասը վստահ է, որ սերը կախված է սիրո առարկայից, այլ ոչ թե՝ սիրելու իր սեփական ունակությունից: Նրանք նույնիսկ վստահ են, որ, եթե իրենք, բացի սիրելիից, ուրիշ ոչ ոքի չեն սիրում, ուրեմն իրենց սերն այդ մարդու նկատմամբ այդքան ուժեղ է: Սա մոլորություն է:

Սա նման է այն մարդու վիճակին, ով ուզում է նկարել, բայց փոխանակ նկարել սովորի՝ պնդում է, որ պարզապես հարմար բնապատկեր է պետք գտնել, ու, երբ այն գտնվի, ինքը հիանալի կնկարի, ընդ որում, դա տեղի կունենա ինքնաբերաբար: Բայց եթե ես իսկապես սիրում եմ ինչ-որ մեկի, ես սիրում եմ բոլորին, սիրում եմ աշխարհը, կյանքը:

Եթե ես ինչ-որ մեկի ասում եմ, որ սիրում եմ, ապա պետք է ի վիճակի լինեմ ասել, որ սիրում եմ նրա մեջ ամեն ինչ, որ նրա շնորհիվ ես սիրում եմ ողջ աշխարհն ու ինքս ինձ:

19. Երեխայի բնավորությունը ծնողների բնավորությունների քանդակն է: Այն զարգանում է՝ որպես նրանց բնավորությունների պատասխան:

20. Եթե մարդն ունակ է սիրել լիարժեք կերպով, նա կարող է սիրել նաև ինքն իրեն, իսկ եթե նա ունակ է սիրել միայն ուրիշներին, նա չի կարող սիրել ընդհանրապես:

21. Ընդունված է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո գագաթնակետն է՝ այն դեպքում, երբ իրականում դա սիրո սկիզբն է: Ընդունված է համարել, որ սերը 2 մարդու կախարդական տարվածությունն է միմյանցով, ինչ-որ ինքնաբերաբար կատարվող մի բան:

Այո, միայնությունն ու սեքսուալ ցանկությունները սիրահարվածությունն ավելի թեթև մի բան են դարձնում, և այստեղ կախարդական ոչինչ չկա, սակայն սա այն հաջողությունն է, որն անցնում է նույնքան արագ, որքան որ եկել է: Պատահաբար սիրելիներ չեն դառնում: Սիրելու քո սեփական ունակությունը սեր է հարուցում՝ այնպես, ինչպես հետաքրքրվածությունն է մարդուն հետաքրքիր դարձնում:

22. Արարել չկարողացող մարդն ուզում է քանդել:

23. Որքան էլ որ տարօրինակ է, սակայն միայնակ լինելու կարողությունը սիրել կարողանալու պայմաններից է:

24. Որքան որ կարևոր է խուսափել դատարկ խոսակցություններից, այնքան էլ կարևոր է խուսափել վատ շրջապատից: Ես նկատի չունեմ միայն արատավոր մարդկանց, այլ նաև զոմբի հասարակությանը, ում հոգին մեռած է, չնայած, որ մարմինը կենդանի է: Նրանք դատարկ մտքեր ունեցող ու փուչ բառեր արտաբերող մարդիկ են, մարդիկ, որոնք չեն խոսում, այլ շաղակրատում են, չեն մտածում, այլ տարատեսակ կարծիքներ են արտահայտում:

25. Ցանկացած մարդու մեջ պետք է գտնես ինքդ քեզ, այլ ոչ թե քեզ կորցնես նրա մեջ:

26. Եթե ուրիշները չեն հասկանում մեր վարքագիծը, հետո՞ ինչ: Նրանց՝ մեր՝ ամեն բան իրենց ուզածով անելու ցանկությունը մեզ թելադրելու փորձ է: Եթե նրանց աչքերում մենք այդպիսով ապասոցիալական անձինք ենք թվում, թող որ այդպես լինի: Դա մեզ չպետք է անհանգստացնի: Ամենից շատ նրանց վիրավորում է մեր ազատությունն ու մեր խիզախությունը՝ լինել այնպիսին, ինչպիսին որ կանք:

27. Մեր բարոյական խնդիրը մարդու անտարբերությունն է սեփական անձի նկատմամբ:

28. Մարդն իր սեփական կյանքի կենտրոնն ու նպատակն է: Սեփական անձի զարգացումը, ողջ ներքին պոտենցիալի իրացումը բարձրագույն նպատակ է, որը պարզապես չի կարող փոխվել կամ կախված լինել այլ՝ իբրև թե, ավելի բարձր նպատակներից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Լևոն Արոնյանը և կինը բալիկի են սպասում․ Անիտան կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

7 բան, որոնք մշտապես էժանագին տեսք են հաղորդում
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար». Աշոտ Ղազարյան
10 անխուսափելի բան, որ պատահում է, երբ դու սիրուհի ես
Ինչպես Լիանա Հակոբյանին հաջողվեց նիհարել 26 կիլոգրամով․ դերասանուհին բացահայտում է գաղտնիքը
Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի
Անհավատարիմ կնոջ 15 նշան
Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Հայաստանում է (ֆոտո)
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, թուրքի դիմաց ծնկողները․․․». Գոհար Գասպարյան