zNews-ը ներկայացնում է կանացի փորերի 5 տեսակ, և ինչպես ազատվել դրանցից:
1. Փոր սթրեսից
Առաջացման պատճառը՝ ուժեղ սթրես:
Ինչպես պարզել՝ ճարպի մեծ մասը կենտրոնացած է փորի առաջնային մասում պորտի շրջանում: Շոշափելիս այդպիսի փորն ավելի շուտ պինդ է թվում, քան փափուկ:
Ահա, թե ինչ պետք է անել՝
- Լավ քնել
- Թուլացնող վաննաներ ընդունել քնելուց առաջ
- Սուրճի օգտագործումը նվազեցնել մինչև օրական 2 բաժակ
- Չգերծանրաբեռնվել մարզումների ժամանակ, նախապատվությունը տալ յոգային և ոտքով երկար զբոսնելուն
- Սննդակարգում ներառել մագնեզիումով հարուստ շատ մթերքներ՝ տերևավոր բանջարեղեն, ընկուզեղեն և սերմեր
Գործառնական խորհուրդ՝ սթրեսը նվազեցնել քնելուց առաջ կօգնի յոգան, նյարդերը հանգստացնել՝ երիցուկով թեյը:
2. Կախված փոր
Առաջացման պատճառը՝ սխալ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության պակաս:
Ինչպես պարզել՝ այդպիսի փորով մարդիկ սովորաբար անհաղթահարելի սեր են ունենում քաղցրի նկատմամբ, նստակյաց կյանք են վարում:
Ահա, թե ինչ պետք է անել՝
- Հրաժարվեք ալկոհոլից
- Թարմ մթերքներ կերեք և տնական սնունդ
- Օգտագործեք ձուկ, ձու, միս, բանջարեղեն և «լավ» ճարպեր, որոնք կան ընկուզեղենում և ձկան յուղոտ տեսակներում
- Ավելի շատ քայլեք, յոգայով զաղվեք
Գործառնական խորհուրդ՝ վերջ տվեք սթրեսը բլիթներով և կոնֆետներով հաղթահարելուն: Սկսեք հաճույք ստանալ սպորտից և սիրելի գործից: Ինչ-որ բանով զբաղվեք սննդի և խնդիրների մասին չմտածելու համար:
3. Փքված փոր
Պատճառը՝ որոշ մթերքների անտանելիություն և ալերգիա, նաև վատ դիետա:
Ինչպես պարզել՝ առավոտյան փորը հարթ է, բայց օրվա ընթացքում փքվում է աղիներում գազերի ավելցուկից և չմարսելուց:
Ինչ անել՝
- Աշխատեք պարզել՝ որ մթերքներն են մարսողության խանգարում առաջացնում և հրաժարվեք դրանցից
- Ժամանակավորապես հրաժարվեք հացաբուլկեղենից, կերեք թարմ բանջարեղեն, միս, հավի միս, ձուկ
- Սնունդը լավ ծամեք, ավելի շատ ջուր խմեք
Գործառնական խորհուրդ՝ մարսողությանը կօգնեն ուտելուց հետո երկարատև զբոսանքը, շնչառական մարզանքը:
4. Փոր՝ ինչպես ծննդաբերությունից հետո
Առաջացման պատճառը՝ Այս տեսակի փոր ունենում են նոր ծննդաբերած և բազմազավակ մայրերը:
Ինչ անել՝
- Մի քիչ սպասեք. ծննդաբերությունից հետո փորը կվերականգնվի առնվազն 6 շաբաթ անց
- Թուլացած մկաններն ամրացրեք հետույքի և որովայնի ստորին մկանների մարզման միջոցով
- «Լավ» ճարպեր օգտագործեք
- Քեգելի վարժություններ արեք, որոնք փորը ձգում են ներսից
- Խուսափեք փորի մկանների վարժություններից
Գործառնական խորհուրդ՝ քնելուց առաջ ձգում արեք, ավելի շատ հանգստացեք:
5. Փոր-«ակորդեոն»
Առաջացման պատճառը՝ միանման սննդակարգ, նույն վարժությունների կատարում:
Ինչպես պարզել՝ այդպիսի փորով կանայք ընդհանուր առմամբ բարեկազմ են, բայց փորի ստորին մասը դուրս է ընկած:
Ինչ անել՝
- Ավելացրեք բջջանյութի քանակը սննդակարգում՝ օգտագործեք ավելի շատ տերևավոր աղցաններ, բանջարեղեն, վարսակի թեփ և ամբողջական հատիկեղենով մթերքներ
- Մի չարաշահեք փորի մկանների վարժությունները, ավելի լավ է՝ շրիշակ արեք
- Մկաններ աճեցրեք ոչ թե ծանրություն բարձրացնելով, այլ կքանստումների և ծանրությամբ կքանստելու միոջոցով
Գործառնական խորհուրդ՝ ավելի շատ հեղուկ խմեք, օգտագործեք տերևավոր բանջարեղեն և թեթև սպիտակուցներ՝ ձուկ, հավի միս:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին