«Եթե ուզում եք զգալ կյանքն իր ողջ գեղեցկությամբ, սովորեք բաց թողնել»․ Իլսե Սանդի լավագույն մտքերը

«Կյանքում ամենագլխավորը հավասարակշռությունը վերագտնելն է:  Դրա համար պետք է ինքներդ ձեր մեջ զարգացնեք տարբեր էմոցիաների հետ հարմարվելու հմտություն, խիզախություն ձեռք բերեք և ինքներդ ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին որ կաք՝ ձեր սեփական արժանիքներով ու թերություններով հանդերձ»,- ասում է դանիացի մանկագիր և դիպլոմավորված հոգեթերապևտ Իլսե Սանդը:

1. Տրտմությունը վերքը բուժելու ճանապարհ է: Սակայն հոգեկան մակարդակում մեր մեջ ապրում է ցավից խուսափելու ի ծնե եղած զգացումը: Այդ պատճառով էլ մենք ինքնապաշտպանական բազմաթիվ ռազմավարություններ ենք մշակում, որոնք մեզ խանգարում են մոտենալ ցավի էպիկենտրոնին և դրանով իսկ թույլ չեն տալիս զգալ, գիտակցել այն մինչև վերջ, գիտակցել ու միաձուլվել դրա հետ:

Ինքնապաշտպանական զանազան ռազմավարությունները շերտերով դրվում են միմյանց վրա: Վերին շերտն արտաքին աշխարհից պաշտպանող ռազմավարություններն են, ապա գալիս են կատաղությունն ու նյարդային վիճակը:

2. Եթե ուզում եք զգալ կյանքն իր ողջ գեղեցկությամբ, սովորեք բաց թողնել: Մենք պետք է կարողանանք իմանալ հրաժեշտ տալ մարդկանց ու իրերին, որոնց նկատմամբ կապվածության զգացողություն ունենք՝ ընդունելով այն նորը, որ մեզ առջևում է սպասվում: Կարևոր է ուժ գտնել հրաժարվել հին ամենօրյա մոդելներից և մշակել նոր ռազմավարություն: Կյանքը շարժում է:

3. Կյանքը տխրության ու հիացմունքի միջև տարուբերվող սլաք է հիշեցնում:

4. Բարձր ստանդարտները բացասաբար են ազդում ինքնագնահատականի վրա: Չէ՞ որ դուք ավելի ու ավելի հաճախ եք հիասթափվում և հոգնում, քանի որ ձեր նկատմամբ չափազանց բարձր պահանջներ եք դնում:

5. Եթե դուք ձեզ վրա եք վերցնում կատարյալի դերը, ապա իրականում մտերմիկ հարաբերություններ կառուցելը դժվար կլինի, քանի որ իրական մտերմությունը ենթադրում է բացարձակ անկեղծություն ցանկացած իրավիճակում:

6. Եթե մենք մեր մեջ ցավ, կարոտ կամ վիշտ ենք կրում, որը չենք գիտակցում, ապա շրջապատի կողմից հոգատարությունը ոչ միանշանակ արձագանք կարող է հարուցել: Այդ հոգատարությունը կարող է արթնացնել մոռացված ցավը, այն դուրս կգա ու ելք կգտնի վշտի տեսքով:

7. Լինել այնպիսին, ինչպիսին կաս, նշանակում է՝ ազատվել ինքնավերահսկողությունից և սովորել հանգիստ շարժվել կյանքի հոսքի մեջ:

8. Չափազանց շատ զսպելով սեփական զգացմունքները՝ մենք մեր կյանքը դարձնում ենք տխուր ու վնասում ինքներս մեզ: Իսկ մեզ հետ տեղի ունեցող ինչ-որ իրավիճակի վրա աչք փակելով՝ դադարում ենք կառավարել այն և կորցնում ենք սեփական կյանքը լիարժեք տիրապետելու հնարավորությունը:

9. Որոշ մարդիկ վախենում են, որ, եթե դադարեն զսպել այդպիսի զգացմունքը և թույլ տան իրենց այն զգալ ամբողջովին, ապա չեն կարողանա զսպել իրենց և կանեն այն, ինչից ամաչում են: Սակայն սեփական ֆանտազիաներն ու ցանկությունները խոստովանելու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա:

Որքան հստակ ես դրանք պատկերացնում, այնքան քիչ է այն ռիսկը, որ կկորցնես ինքդ քո նկատմամբ իշխանությունը և կանես ինչ-որ ամոթալի կամ ոչ ճիշտ մի բան:

10. Եթե իրականում ուզում ես մասնակցություն ունենալ սեփական կյանքիդ մեջ ու ինքդ քեզ կենդանի մարդ զգալ, պետք է դադարեցնել ցուցադրել սեփական արժանիքները, օրինակ՝ ճշմարտացի լինելը, խելքը կամ բարությունը: Կարևոր է համարձակություն հավաքել ու սովորել պարզապես գոյություն ունենալ՝ չփորձելով լինել ինչ-որ մեկը:

11. Նա, ով նախկինում արդեն կորուստ ունեցել է, սակայն ձև է արել, թե չի եղել նման բան, հոգեբանորեն չի մարսել այդ կորուստը: Եթե նա հրաժարվում է ընդունել կորստի ցավը, նոր կորուստների նկատմամբ վախը միայն կուժեղանա:

12. Տխրել ու սգին ժամանակ հատկացնելը շատ կարևոր է, սակայն մենք՝ ժամանակակից մարդիկ, այդ հմտությանն առանձնահատուկ նշանակություն չենք տալիս:

13. Ինքդ քեզ հետ մտերմանալը նշանակում է՝ մտերմանալ հոգեկան տառապանքների հետ, այսինքն՝ և՛ սիրո, և՛ ատելության հետ: Եթե մենք հեռանանք այդ զգացողություններից, ապա հավանաբար մեր մեջ կճնշենք ուրիշ մարդկանց՝ մեր նկատմամբ ունեցած սիրալիր վերաբերմունքը նկատելու ունակությունը:

14. Կատաղությունը հզոր զգացմունք է, քանի որ այն մեզ ստիպում է պայքարել: Նախկինում համարվում էր, որ դրանից կարելի է ազատվել՝ նրան դուրս ժայթքելու հնարավորություն տալով: Այսինքն՝ եթե զայրանում ես, պետք է բռունցքներով բարձին խփես:

Այս սխալ կարծիքը կիսում են նաև որոշ հոգեթերապևտներ՝ չնայած այն հանգամանքին, որ ագրեսիվ ժեստերը ոչ միայն չեն թուլացնում կատաղության զգացումը, այլև ավելի են ուժեղացնում այն: Ավելի օգտակար կլինի պարզապես ինչ-որ մեկի պատմել այն մասին, ինչը քեզ տանջում է, կամ թուլացնող մի քանի վարժություն անել:

15. Անկեղծ, սիրո վրա հիմնված հարաբերություններից խուսափելու եղանակներից մեկն անընդհատ նայելն է երկնքում թռչող այն գեղեցիկ թռչունին, որին երբեք մեր ձեռքը չի հասնելու:

16. Միայն իսկապես կրճատելով տարածությունը՝ մենք հնարավորություն ենք ունենում, ինչպես հարկն է՝ տնտղել մեզ և մեր ընտրյալին: Հենց այս ունակությունն է թույլ տալիս կառուցել մտերմիկ ու անկեղծ հարաբերություններ:

17. Քեզ սիրված զգալ՝ նշանակում է՝ զգալ, որ քեզ տեսնում և ընդունում են այնպիսին, ինչպիսին, որ դու կաս: Սիրելու ունակությունը, մասնավորապես՝ քեզ և ընտրյալիդ տեսնելու, գիտակցելու և ընդունելու ունակությունն է:

18. Իրականում երբ մենք ինչ-որ մեկի ցույց ենք տալիս մեր իրական դեմքը, դա օգնում է կարգավորել հարաբերությունները:

19. Գերզգայուն մարդիկ ավելի հակված են լուրջ զրույցներ վարելուն: Եթե խոսակցությունը մակերեսային թեմաների է վերաբերում, շուտով դուք կկորցնեք դրա նկատմամբ հետաքրքրությունը, սակայն կփորձեք հետաքրքրված երևալ և արդյունքում շատ ուժեր կկորցնեք:

20. Յունգի կարծիքով՝ ինտրավերտը այն մարդն է, ում ներքին աշխարհն ավելի շատ է հետաքրքրում, քան իրեն շրջապատող աշխարհը: Ընդ որում, ներքին աշխարհը չի սահմանափակվում իր սեփական մտքերով ու մտահոգություններով:

Այդ հասկացությունն իր մեջ ներառում է նաև շրջապատի հոգևոր կյանքը: Եթե դուք ինտրավերտ եք, ապա ինչ-որ նյութական և մակերեսային թեմայի շուրջ զրույցները ձեզ կձանձրացնեն, իսկ դատարկ խոսակցությունը նաև հոգնեցնում է:

21. Պատասխանատվությունը վատ որակ չէ, բայց այն օգտակար է ոչ բոլոր իրավիճակներում: Մեզ անտարբեր լինել թույլ չտվող հիմնական պատճառն այն է, որ ուրիշների մտահոգություններն էականորեն ազդում են ձեզ վրա, և դուք սկսում եք նյարդայնանալ: Մյուս կողմից՝ ողջ աշխարհի համար պատասխանատվություն վերցնելն անմտություն է: Բացի դրանից, սեփական արարքների համար պատասխանատվություն կրելուց ազատում եք նրան, ում փոխարեն դուք ձեր ուսերին եք վերցրել վերջինիս արարքի ողջ բեռը:

22. Շատ բան կախված է նրանից, թե ինչ հարցեր եք դուք տալիս ինքներդ ձեզ: Հարցնելով՝ ի՞նչը ինձ հետ այն չէ, կամ ինչո՞ւ ես լուրջ հաջողության չեմ հասել, ու ինչո՞ւ իմ մասին չեն գրում թերթերը, դուք ավելորդ անգամ կենտրոնանում եք ձեր թերությունների վրա:

Իսկ եթե, ընդհակառակը, փորձում եք հասկանալ, թե ինչի հաշվին չկործանվեցիք ու անօթևան չդարձաք, վստահություն եք ձեռք բերում ձեր ուժերի նկատմամբ: Իսկ եթե հարցը հնչում է հետևյալ կերպ՝ ի՞նչը հենց ինձ հետ պահեց ինքնասպան լինելուց, գլխում անմիջապես առկայծում են այն պահերն ու բաները, որոնք ձեզ հաճույք են պատճառում ու հույս ներշնչում:

23. Հոգեթերապևտ Բենթ Ֆալքը մեղքը համարում է էքզիստենցիալ հարկատեսակ: Ենթադրենք, դուք վշտացրել եք ձեր տատիկին և հակառակ նրա ցանկության՝ բոլորովին այլ մասնագիտություն եք ընտրել: Դուք, իհարկե, կարող եք անվերջ ներում հայցել, արդարանալ ու ձեր մեղքի գիտակցությունը ցուցադրել նաև շատ այլ եղանակներով, սակայն ավելի օգտակար կլինի, որ ինքներդ ձեզ ասեք՝ խղճի խայթն այն գինն է, որ դուք վճարում եք, որպեսզի ինքներդ ձեզ հավատարիմ մնաք: Եվ իսկապես արժե, որ այդ դեպքում դուք վարվեք այնպես, ինչպես ուզում եք:

24. Առաջին հայացքից թվում է, հատկապես, եթե դուք չեք սիրում վիճել, թե ավելի լավ է փակել աչքերն ու ձև անել, թե ոչինչ չի պատահել: Սակայն դա վատ գաղափար է: Եթե դուք ամեն անգամ վախենաք դժգոհություն արտահայտել, հավանականություն է առաջանում, որ որոշ ժամանակ անց ձեր հարաբերությունները կսկսեն ձեզ անմիտ ու, բացի անհանգստությունից, ոչինչ չտվող թվալ:

25. Ինքնավստահությունը վստահությունն է այն բանում, ինչ դուք կարողանում եք ու անում եք: Ինքնագնահատականը ներքին ամրության զգացողությունն է ու սեփական անձի՝ ինչ-որ նշանակություն ունենալու մեջ վստահությունը: Նրանք, ովքեր սեփական արժանապատվության զգացում ունեն, կյանքում գտնում են այնպիսի խնդիրներ, որոնք ունակ են լուծել, ինչի շնորհիվ նրանց՝ սեփական հաջողության նկատմամբ հավատն ամրապնդվում է:

26. Սովորեք բարձրաձայնել սեփական ցանկությունները, ընդ որում, անգամ այն դեպքերում, երբ գիտեք, որ զրուցակիցը չի ցանկանում կամ ի վիճակի չէ դրանք կատարել: Կատաղությունից ու չարությունից ազատվելը, սեփական հոգեկան հավասարակշռությունը վերագտնելը և զրուցակցի հետ նորմալ հարաբերություններ պահպանելն այնքան էլ բարդ չէ:

Բավական է միայն ամենասկզբից գիտակցել սեփական ցանկություններն ու պահանջմունքները՝ դրանով իսկ ընդունելով այլ մարդկանցից քո կախվածության փաստը:

27. Հանեք դիմակը, չնայած այն վախին, որ միգուցե բոլորը կփախչեն ձեզնից, հենց որ իմանան՝ ով եք դուք իրականում: Դուք վախենում եք մերկացվելուց, չնայած այդ կերպ դուք հնարավորություն եք ունենում ստուգել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Իսկ դա իմանալը պարզապես անհրաժեշտություն է: Հնարավոր է, որ որոշ ընկերներ կհեռանան ձեզնից, ինչ-որ մեկն էլ ավելի ուժեղ կկապվի ձեզ հետ: Ազատվեք ներքին սահմանափակումներից, դարձեք այն մարդը, ով իրականում ձեզ համարում եք, դադարեք բավարարել ձեզ շրջապատողների ցանկությունները, և դուք կսկսեք ունենալ ավելի դրական տպավորություններ և նոր կենսափորձ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Կենդանակերպի նշանների կարմայական կապերը
Թեստ․ Զվարճալի, բայց հետաքրքիր տրամաբանական հարցեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մարինկա Խաչատրյանի գեղեցիկ անակնկալը մայրիկին` ծննդյան օրվա կապակցությամբ (Video)
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Անոթները մաքրող լավագույն մթերքները. սկսեք դրանք ավելի հաճախ օգտագործել
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
9 հիվանդություն, որոնք կարող եք «ժառանգություն ստանալ» մայրիկից
«Համեստության մարմնացում»․ Կենդանակերպի ամենահամեստ նշանները
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք օգտագործել մեր ուղեղի 100%-ը
Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ
Կյանքում տառապողները. Կենդանակերպի 4 նշաններ, որոնք սիրում են տանջվել