zNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի տնտեսագետ, ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Նիկոլաս Թալեբի հայտնի մտքերը։
Նրա հետաքրքրությունների շարքում են պատահականության իմացաբանությունը, և անորոշության ու գիտելիքի հետ կապված միջդիսցիպլինար խնդիրները, առավելապես լուրջ, անկանխատեսելի իրադարձությունների հետ կապված։
1. Եթե հնարավորություն ունեք, վերածնվեք՝ որպես խավարասեր: Դրանք ավելի լավն են, քան դինոզավրերը: Նրանք մեզնից երկար կապրեն: Մեծ կենդանիները մեռնում են: Չափսը կարևոր բան է. որքան դուք չափերով մեծ եք, այնքան ավելի փխրուն եք:
2. Ատելությունը կեղծելը շատ ավելի դժվար է, քան սերը: Դուք հավանաբար լսել եք կեղծ սիրո մասին, բայց կեղծ ատելության մասին՝ դժվար:
3. Վատն այն է, որ մեր գաղափարները բավակականին կպչուն են: Մի անգամ տեսություն մտածելով՝ մենք արդեն դրանից չենք հրաժարվում: Այդ պատճառով էլ միշտ շահում է նա, ով ով չի շտապում տեսություններ հորինելիս: Երբ մարդը եզրակացություններ է անում երերուն ապացույցների հիման վրա, նրա համար հետո դժվար է լինում մարսել այդ եզրակացություններին հակասող ցանկացած տվյալ, անգամ, եթե այն ակնհայտորեն ավելի հավաստի է:
Դա պայմանավորված է համոզմունքների մեջ ունեցած համառությամբ, այսինքն՝ սեփական կարծիքից հրաժարվելու ցանկության բացակայությամբ: Մի մոռացեք, որ գաղափարները մենք ընկալում ենք՝ որպես սեփականություն, իսկ սեփականությունից բաժանվելը միշտ էլ դժվար է:
4. Մարդկային գործերի հաջողությունը, որպես կանոն, հակադարձ համեմատական է նրանց արդյունքի կանխատեսելիությանը:
5. Թղթե գիրք կարդալն իսկական հաճույք է: Ես, օրինակ, շամպայն չեմ խմում պլաստիկե տարայից, նույն կերպ էլ Դոստոևսկի չեմ կարդա էլեկտրոնային տարբերակով: Միգուցե ինչ-որ թեթև գրականություն կամ թերթ կարդամ այդ տարբերակով, բայց լուրջ դասական գրականություն գադջեթով կարդալիս ես ոչ մի հաճույք չեմ ստանա:
6. Կարդացած գրքերն այնքան կարևոր չեն, որքան չկարդացածները:
7. Իրականում որքան լայն է ձեր աշխարհայացքը, այնքան շատ ձեզ մոտ կհայտնվեն չկարդացած գրքերով լի գրադարակներ:
8. Կարևոր է զգալ գիրքը: Ես մեծ գրադարան ունեմ, և այն որոշակիորեն կազմակերպված է: Երբ ինձ անհրաժեշտ է գտնել անհրաժեշտ միտքը, ես չեմ դիմում որոնողական համակարգին, այլ ենթադրվող արտահայտությունը պարունակող գիրքն եմ փնտրում գրապահարանում: Հենց որ ես գիրքը ձեռքս եմ վերցնում, անհրաժեշտ միտքն անմիջապես մտաբերում եմ:
9. Ասեմ ավելին. գիտելիքն առանց զարգացածության՝ աղետի է հանգեցնում: Այդ պատճառով էլ ես եղել ու մինչ օրս էլ մնում եմ որպես քվանտ-ինժեներ և թրեյդեր, սակայն կյանքս կազմակերպել եմ այսպես՝ քիչ եմ աշխատել, բայց ինտենսիվ ու ոգևորվածությամբ, կենտրոնացել եմ միայն բարձր տեխնոլոգիական ասպեկտների վրա, երբեք չեմ գնացել գործնական հանդիպումների, խուսափել եմ գրքեր չկարդացող «հաջողակ մարդկանց» ընկերակցությունից և մոտավորապես յուրաքանչյուր 4 տարին մեկ վերացրել եմ իմ գիտական ու փիլիսոփայական կրթության մեջ եղած բացերը:
10. Ես մեծ հույս ունեմ, որ երբևէ գիտնականներն ու քաղաքական գործիչները վերստին կհայտնագործեն այն, ինչ միշտ մեր նախնիներին հայտնի է եղել, այն է՝ մարդկային կուլտուրայի մեջ ամենաարժեքավոր բանը հարգանքն է:
11. Ջորջ Սորոսը մինչև խաղադրույք կատարելը հավաքում է իր նախնական տեսությունը հերքելու ունակ տվյալներ:
12. Եթե թմրամոլի մոտ նոպա է սկսվել, նրան թմրանյութեր մի տվեք:
Պարտքերը փակելու համար նոր պարտքերի մեջ ընկնելը հոմեոպատիա չէ, այլ ինքնասպանություն: Ապառիկային ճգնաժամը ժամանակավոր խնդիր չէ, այլ կառուցվածքային: Մենք պետք է բուժման ու վերականգնողական ամբողջական կուրս անցնենք:
13. Այսօր մեր մոլորակում ապրելու համար պետք է ավելի մեծ երևակայություն ունենալ, քան մեզ բնությունն է ի սկզբանե տվել: Մենք տառապում ենք երևակայության պակասից ու ճնշում ենք այն ուրիշների մեջ:
14. Մարումը սկսվում է երազանքները հիշողություններով փոխարինելուց, ու ավարտվում, երբ մի հիշողությունը դուրս է մղվում մյուսի կողմից:
15. Եթե առավոտյան դուք ճշգրտության ինչ-որ աստիճանով գիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր օրը, ուրեմն դուք մի փոքր մահացած եք, և որքան ստույգ են ձեր գիտելիքներն այդ հաշվով, այնքան դուք ավելի եք մեռած:
16. Դու կյանքի նկատմամբ ավելի մեծ իշխանություն ես ունենում, եթե ինքդ ես ընտրում չափանիշերը:
17. Մարդիկ կհավատան ձեր ցանկացած խոսքին, եթե նրանց առջև չմերկացնեք ձեր թուլությունները: Նրանք կենդանիների պես զգում են ձեր վստահության մեջ եղած ճաքերը մինչ այն ժամանակը, երբ դրանք ակնհայտ կդառնան: Իսկ վստահության լավագույն շրջանակը ծայրահեղ բարեհամբուրությունն ու ընկերասիրությունն են, որոնք թույլ են տալիս մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել՝ նրանց ամենևին չվիրավորելով:
18. Պարզապես պահպանիր հանգստությունդ, ժպտա, գնահատիր խոսողին, այլ ոչ թե նրա խոսքերն ու ասածը, ու կհաղթես վեճում:
19. Ամենավտանգավոր 3 կախվածություններն են հերոինը, ածխաջրածիններն ու աշխատավարձը:
20. Սովորաբար համեստություն են կոչում հաջողությամբ քողարկված ամբարտավանությունը:
21. Ձեր հեղինակության համար ամենավտանգավոր բանն այն բառերն են, որոնք դուք արտաբերում եք՝ ի պաշտպանություն նույն այդ հեղինակության:
22. Իրականում երջանկության համար ավելի կարևոր է այն, թե որքան հաճախ ենք մենք հաճելի զգացողություններ ունենում կամ, ինչպես հոգեբաններն են ասում, «դրական աֆեկտ» զգում, այլ ոչ թե այն, թե որքան ուժեղ է այդ զգացմունքը:
Այլ կերպ ասած՝ լավ նորությունը նախ և առաջ լավ նորությունն է, իսկ թե որքան է այն լավը, արդեն այնքան էլ կարևոր չէ: Ուրեմն երջանիկ ապրելու համար պետք է ստանալ փոքր դրական աֆեկտներ, որքան հնարավոր է՝ կանոնավոր կերպով: Բազմաթիվ պարզապես լավ նորությունները շատ ավելի լավ են, քան մեկ գերազանց նորությունը:
23. Հնարավոր է, որ հենց աշխարհին առանց հավանություն ստանալ սպասելու նայել կարողանալն է իսկական ինքնավստահություն նշանակում:
24. Կենդանի էակները, եթե օգտվենք Մարկոս Ավրելիոսի փոխաբերությունից, պետք է կարողանան խոչընդոտները վառելիքի վերածել այնպես, ինչպես դա կրակն է անում:
25. Քսանհինգ դարերի ընթացքում այդպես էլ չհայտնվեց որևէ մարդ, ով իր փայլով, խորությամբ, շքեղությամբ, խելքով ու երևակայությամբ կհավասարվեր Պլատոնին ու մեզ կպաշտպաներ վերջինիս ժառանգությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին