Դիմակներ, որոնք երիտասարդություն են պարգևում. մաշկը դառնում է ավելի առողջ և պայծառ

Այս միջոցները յուրաքանչյուր կնոջ հնարավորություն կտան գրավիչ և գեղեցիկ տեսք ունենալ ցանկացած տարիքում:

zNews-ը ներկայացնում է երիտասարդեցնող դիմակներ դեմքի համար:

Դիմակ աչքերի շուրջ մաշկի համար

Բաղադրիչներ

  • կես ավոկադո
  • կես վարունգ
  • 1 թ. գ. կտավատի սերմի յուղ

Պատրաստում և օգտագործում

Բոլոր բաղադրիչները անցկացնել հարիչով՝ մինչև դառնա միասեռ զանգված: Աչքերի շուրջ մաքուր մաշկի վրա քսել ստացված զանգվածը հաստ շերտով և թողնել 15 րոպե: Ապա լվանալ տաք ջրով:

Դիմակ պիլինգի համար` պատրաստված ջրիմուռներից ստացված դեղաբույսից

Բաղադրիչներ

  • Ջրիմուռներից ստացված դեղաբույսի (բադյագա) 2 հաբ
  • Միջին չափի 5 ելակ
  • մի քանի կաթիլ վարդի յուղ

Պատրաստում և օգտագործում

Քամել ելակի հյութը կամ ուղղակի տրորել դրանք, խառնել հալեցված դեղահաբերի և վարդի յուղի հետ: Քսել դեմքին հարթ շերտով և թողնել 10 րոպե:

Դիմակ կապույտ կավից

Բաղադրիչներ

  • 1 թ. դ. մեղր
  • 1/2 թ. գ. ծաղկափոշի
  • 1 թ. գ. կապույտ կոսմետիկ կավ

Պատրաստում և օգտագործում

Ուղղակի խառնել բոլոր բաղադրիչները: Խառնուրդը դեմքին քսելուց առաջ պետք է տաքացնել այն (գոլորշու վրա): Դիմակը պետք է պահել 15 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով:

Ասկորուտինից պատրաստված դիմակ դեմքի առողջ գույն ունենալու համար

Բաղադրիչներ

  • ասկորուտինի 2 հաբ
  • 1 թ. գ. ոլոռի ալյուր
  • 1 միջին չափի խնձոր

Պատրաստում և օգտագործում

Վերցնել խնձորի միջուկը, տրորված հաբերը, ոլոռի ալյուրը և խառնել այս բոլորը: Դիմակը քսել դեմքին հաստ շերտով և թողնել 15 րոպե:

Երիտասարդեցնող դիմակ վազելինից

Բաղադրիչներ

  • 1 բաժակ վազելինային յուղ
  • 1 բաժալ կիտրոնի հյութ
  • 3 դեղնուց

Պատրաստում և օգտագործում

Խառնել բոլոր բաղադրիչները և ստացված զանգվածը քսել դեմքին, ինչից հետո պահել այն այդպես կես ժամ: Դիմակը կբարելավվի մաշկի մակերևույթը, կսնուցի և կսպիտակեցնի այն: Դիմակը պետք է օգտագործել շաբաթը մեկ անգամյա հաճախականությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․