Անկրկնելի Չելենտանոյի ամենասուր 18 մտքերը

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ամենատպավորիչ երգիչներից է։

Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ձայնասկավառակ, որոնք միլիոններով գնվում էին Չելենտանոյի երկրպագուների կողմից։

Նա նաև բեղուն դերասանական գործունեություն է ծավալել՝ նկարահանվելով ավելի քան 40 կինոնկարներում։

Նրան հաջողվում էր մարմնավորել ցանկացած հերոսի, լիներ դա մռայլ կնատյաց, նրբակիրթ ազնվական, հմուտ սրտակեր, վտանգավոր հանցագործ, թե հասարակ փողոցային երգիչ։

Դերասանի մոտ հատկապես լավ էր ստացվում մարմնավորել երիտասարդ խարդախների։

Չունենալով մոդելային արտաքին տվյալներ՝ Չելենտանոն համարվում է համաշխարհային սեքս խորհրդանիշ։

Նա լավ գիտեր, թե ինչպես տպավորություն գործել աղջիկների վրա։ Նրա մասնակցությամբ կինոնկարներից արված մեջբերումները տասնամյակների ընթացքում ասույթներ են դարձել։

Ստորև ներկայացվող այդ ասույթները լի են հումորով, թեթև ցինիզմով ու սրամտությամբ։

1

Եթե ես համաձայն լինեմ քեզ հետ, երկուսս էլ սխալ կլինենք

2

-Ես սիրում եմ քեզ

-Շնորհակալություն

-Ես ուրիշ պատասխան էի սպասում

-Շատ շնորհակալություն

3

-Հոգնել եմ, ինձ ոչ մեկ չի սիրում, ես ոչ մեկին պետք չեմ

-Հաստատ բոլորին հարցրե՞լ ես

4

-Սիրելիս, հերիք է լացես, ի՞նչ է եղել

-Ծնողներս դեմ են մեր հարսանիքին

-Ու վե՞րջ, հիմարիկ, մի անհանգստացիր, ես ուրիշ հարսանցու կգտնեմ

5

-Չես կարո՞ղ մեկ ուրիշին տանջես

-Չէ, արդեն քեզ եմ ընտրել

6

Նա նայեց ինձ, հետո իր ընկերոջը, հետո նորից ինձ, հետո իր նախկին ընկերոջը

7

-Քանի՞ տարեկան եք

-Չեմ հիշում

-Ես ավելի քիչ կտայի

8

Ուղղակի ես սիրում եմ, երբ ինձ սիրում են։ Շատ է ինձ դա դուր գալիս։ Հրաշալի բան է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս սիրել ինձ։

9

-Ինչի՞ համար ես այդքան հետաքրքրվում իմ հանգստյան օրերով

-Մտածում եմ՝ ուր գնամ, որ քեզ չհանդիպեմ

10

-Գիտե՞ս՝ ինչպես է պետք հետաքրքրություն առաջացնել

-Ինչպե՞ս

-Վաղը կասեմ

11

Մտածում էի՝ առանց նրա շնչել չեմ կարող, պարզվեց՝ ուղղակի մրսած եմ

12

-Երկուշաբթի ժամը 5-ին ազա՞տ ես

-Հա

-Ափսոս, ես զբաղված եմ

13

Եթե ինձ ամեն անգամ մեկ դոլար տային, երբ ես մտածում եմ քո մասին, ես կսկսեի մտածել քո մասին

14

-Սիրու՞մ ես ինձ

-Հա

-Ինչքա՞ն

-Մահու չափ

-Ես մտածում էի ավելի շատ

15

-Կամուսնանա՞ս ինձ հետ

-Տղամարդն, ում հետ ես կամուսնանամ, պիտի լինի համարձակ ու հնարամիտ

-Իսկ դու արդեն մոռացե՞լ ես, որ ես փրկեցի քեզ, երբ խեղդվում էիր

-Հա, դու համարձակ ես, բայց դա դեռ չի նշանակում, որ հանարամիտ ես

-Իսկ ի՞նչ ես կարծում, ո՞վ էր նավակը շրջել

16

Մի փնտրեք կատարյալ մարդու, այսօր ես տանն եմ

17

-Ե՞րբ կասենք հայրկիս մեր մասին, ամուսնանալուց հետո՞

-Կարծում եմ 3-րդ երեխայից հետո

18

-Ես չէի էլ պատկերացնում, որ դու այսքան հրաշալի տղամարդ ես

-Հարցնեիր ինձ, կասեի

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․