Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում ամենահանելուկային մայրցամաքը՝ Անտարկտիդան

Քչերը գիտեն, որ Անտարկտիդան համարվում է մեր մոլորակի ամենահանելուկային մայրցամաքը և շատ գաղտնիքներ ունի, որոնք կզարմացնեն յուրաքանչյուրին՝ սկսած Երրորդ Ռեյխի գաղտնի բազայից, բազմաթիվ արշավախմբերի անհետացումից մինչև այլմոլորակայինների մասին լեգենդներ:

Ի՞նչ է իրականում թաքցնում այս հաստ սառցաշերտը

Անտարկտիդայի առաջին ուսումնասիրությունները սկսվել են արվել հեռավոր 1800-ական թվականներին:

Այդ օրվանից ի վեր խորհրդավոր մայրցամաքը մի քանի անգամ շոկի է ենթարկել գիտնականներին:

Ահա բնության մի քանի զարմանալի երևույթներ, որոնք հայտնաբերվել են սառցե անծայրածիր տարածությունում:

Սառցադաշտի տակ գտնվող լիճ

Հորատելով Ռոսսա սառցադաշտը, որն ունի 700 մ խորություն, հետազոտողները հայտնաբերել են ստորգետնյա լիճ, որը թաքնված էր սառույցի հաստ շերտի տակ: Չնայած լիճը երբեք լույս չէր տեսել, այնտեղ ապրում են փոքրիկ ձկներ, մեդուզաներ և անեմոններ:

Արյան ջրվեժ

Այս արնակարմիր հոսանքը գալիս է Թեյլորի սառցադաշտից: Չնայած այն բանին, որ սրա մեջ արյուն առհասարակ չկա, ջրվեժի յուրօրինակ գույնը պայմանավորված է ջրի մեջ պղնձի բարձր պարունակությամբ: Ջրի աղբյուրը ջրվեժից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող լիճն է, որն ամբբողջովին պատված է սառույցով:

Բուրգեր

Անտարկտիդայի տարածքում գոյություն ունեն մի քանի բուրգեր, որոնց տեսքը նույնանում է եգիպտական բուրգերի հետ: Կա տեսակետ, որ անցյալում Անտարկդիայում գոյություն է ունեցել պրոտոաղաքակրթություն, որը հետագայում տարածվել է ողջ աշխարհում: Սակայն եթե անգամ չհավատանք այս տեսությանը, միևնույն է, բուրգերի գոյությունը զարմանք է առաջացնում:

Հին, խորհրդավոր երկնաքար

ՆԱՍԱ-յի գիտնականները Անտարկտիդայում հայտնաբերել են երկնաքար, որն ընկել է դեռևս 13 հզ տարի առաջ: Երկնաքարի ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ այն ոչ միայն եկել է Մարսից, ինչն արդեն սենսացիա է, այլև որ դրա ներսում պահպանվել են Կարմիր մոլորակի միկրոբներ:

Պակաս զարմանալի չեն տարբեր կենդանի արարածների մնացորդները, որոնք տարբեր ժամանակներում հայտանբերվել են սառցե հսկայական անապատում:

Երկարեցված գանգեր

Սրանք հայտնաբերվել են Լապայիլ շրջանում պեղումների ժամանակ: Երկարեցված գանգերի զարմացրեց գիտական ողջ աշխարհին: Մինչ այդ համարվում էր, որ հնադարյան մարդիկ չէին կարող ապրել Անտարկտիդայի տարածքում:

Դինոզավրերի մնացորդներ

1990-ականների սկզբին գիտնականները Անտարկտիդայում հայտնաբերեցին դինոզավրերի մնացորդներ: Հնագետները կարծում են, որ նրանք այստեղ բնակվել են 200 մլն տարի առաջ:

Անհայտ քարացած մնացորդներ

2009 թ. հնագետները սառույցի տակ հայտնաբերեցին ձվից ծնված տարօրինակ կենդանու մնացորդներ: Կենդանին ունեցել է ժամանակակից կատվի չափս: Ըստ ուսումնասիրության՝ կենդանին Աֆրիկայից գաղթել է Անտարկտիդա:

Եվս մեկ անհայտ արարած

342 մ խորության վրա հետազոտողների ամերիկյան խումբը հանդիպեց սարսափելի (սակայան, իհարկե, մահացած) արարածի, որին գրեթե անհնար էր ճանաչելը: Դուրս ցցված ծնոտ, ոսկրե կատար և ընդհանուր մարմնի չափազանց տարօրինակ կառուցվածք:

Այսպիսի գտածոյից հետո դժվար թե հարյուրամյա վիսկին և ինքնաթիռի մնացորդները զարմացնեն որևէ մեկին, սակայն դրանց մասին ևս արժե պատմել:

Ինքնաթիռի մնացորդներ

Սրանք ինքնաթիռի մնացորդներ են՝ կործանված 2013 թ. սեպտեմբերի 11-ին: Հայտնաբերվել են Մաունթ-Էլիզաբեթի լանջի վրա: Ինքնաթիռի բորտի վրա եղել են երեք կանադացիներ, որոնք մահացել են ինքնաթիռի՝ լեռան մեջ մխրճվելու հետևանքով: Ամենայն հավանականությամբ օդաչուն ուղղակի չի նկատել սառցե բարձունքը:

Հարյուրամյա վիսկի

Ուսումնասիրողները հայտնաբերել են մի քանի արկղ շոտլանդական վիսկի՝ հարյուրամյա հնության: Խմիչքի համային որակների մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ գիտնականները որոշել են դեռևս չբացել շշերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․