Ի՞նչ են հուշում եղունգները մարդու առողջության մասին

Եղունգների վիճակը կարող է շատ բան վկայել առողջական վիճակի մասին:

Եղունգները կրծելու սովորությունը, օրինակ, վկայում է հոգեկան անկայունության մասին:

Սպիտակ և մուգ բծեր եղունգներին

Եղունգներին սպիտակ բծերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը: Երբ բծերը վերածվում են հետքերի, հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների աշխատանքին:

Եղունգներին մուգ բծերի առկայությունը կարող է վկայել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մասին, ինչպես նաև՝ կարող է հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործման հետևանք լինել:

Ճաքեր մատներին և եղունգների շերտավորում

Այս խնդիրներն ավիտամինոզի հետևանք են, որոնք առավել բնորոշ են գարնանն ու աշնանը: Եթե նույնիսկ սննդակարգը շտկելուց հետո եղունգների վիճակը շարունակում է վատանալ, և ճաքերը շատանում են, զգուշացեք. այս խնդիրները կարող են վկայել սնկային վարակի կամ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին:

Եղունգների շերտավորումը կարող է նաև արթրիտի և պսորիազի հետևանք լինել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել այս խնդրին և դիմել մասնագիտական օգնության:

Այտուցներ եղունգների շուրջ և եղունգների կապույտ երանգ

Եղունգների շուրջ այտուցվածությունը վկայում է բորբոքման մասին: Եթե խնդիրը տևական ժամանակ չի անցնում, դա կարող է աուտոիմուն հիվանդության ախտանշան լինել:

Եղունգները կարող են նաև կապույտ գույն ստանալ. այս խնդիրն ամենից հաճախ վկայում է թթվածնի անբավարարության մասին: Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության, քանի որ այս խնդիրը կարող է նախազգուշացնել շնչառական օրգանների հիվանդությունների մասին: Նույնը վերաբերում է դեպքերին, երբ եղունգները դեղին գույն են ստանում. խնդիրը կարող է պայմանավորված լինել շնչուղիների կամ վահանաձև գեղձի հիվանդություններով:

Եղունգները կրծելու սովորություն: Այս սովորությունը հաճախ վկայում է անհավասարակշռված լինելու մասին:

Աղբյուր՝ Headinsider.net

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին   

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․