8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

zNews-ը ներկայացնում է մաշկային ամենատարածված խնդիրները, որոնք առաջանում են օրգանիզմի աշխատանքում խանգարումների պատճառով:

1. Մուգ բծեր մաշկի վրա

Մաշկի և լորձաթաղանթի վրա անսպասելիորեն առաջացող մուգ բծերը կարող են մակերիկամային անբավարարության կամ Ադիսոնի հիվանդության նշան լինել:

Այս հիվանդությամբ մարդիկ զգում են մկանային թուլություն, կորցնում են ախորժակը, նրանց ճնշումն իջնում է և մեծապես նվազում է շաքարի մակարդակն արյան մեջ: Դա կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Ուստի առաջին նշանների դեպքում պետք է բժշկի դիմել:

2. Առանց պիգմենտացիայի հատվածներ

Դրանք առաջանում են, երբ մելանոցիտ կոչվող բջիջները մահանում են օրգանիզմի իմունային համակարգի ազդեցությունից: Դա հանգեցնում է նրան, որ մաշկի հատվածները սպիտակում են, քանի որ բջիջներն այլևս պիգմենտ չեն արտադրում:

Խնդրի պատճառ կարող է լինել նաև մակերիկամային անբավարարությունը:

3. Ցան մաշկի վրա

Մաշկի վրա ցանկացած անսպասելի ցան խոսում է այն մասին, որ օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ: Դա կարող է լինել ալերգիա սննդից, կենցաղային քիմիայից, դեղերից կամ ինֆեկցիոն հիվանդություննեևր:

Ամեն դեպքում ավելի լավ է՝ բժշկի դիմել, քանի որ ալերգիան կարող է հանգեցնել Լայելլի կամ Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշի:

4. Այտուցներ

Եթե մաշկն ամեն օր այտուցվում է, պետք է էնդոկրինոլոգի դիմել: Պատճառը կարող է հիպոտիրեոզը լինել:

Այդ վիճակն առաջանում է վահանաձև գեղձի արտադրած հորմոնների պակասի դեպքում: Հիվանդներն այտուցներ են ունենում, նրանց մազերը թափվում են, ջարդվում են եղունգները, ավելորդ քաշ է առաջանում:

5. Մեծ թվով նոր խալեր

Խալերի հիմնական պատճառը ժառանգականությունն է: Այլ պատճառներից են ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց մեծ քանակությունը և հորմոնալ խանգարումը:

Խալերն առավելապես անվտանգ են: Բայց եթե դրանց թիվը սկսում է աճել, միաժամանկ դրանք ցավում են, փոխում են գույնը կամ չափը, պետք է բժշկի դիմել:

6. Ուգրիներ

Պատճառները կարող են տարբեր լինել՝ չափից շատ մաշկային ճարպ, որը խցանում է ծակոտիները, հորմոնալ խանգարումներ օրգանիզմում, ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ:

7. Մաշկի թեփոտություն

Մաշկը պարբերաբար և ուժեղ կարող է թեփոտվել ավիտամինոզի, հորմոնալ ֆոնի խանգարման, ալերգիկ ռեակցիաների, սեբորեայի, փսորիազի և մի քանի այլ հիվանդությունների պատճառով:

Լուրջ հիվանդությունների դեպքում թեփոտվածությունն ուղեկցվում է այլ ախտանիշերով: Բայց նույնիսկ եթե դրանք չկան, բժշկի դիմեք:

8. Ուժեղ քրտնարտադրություն

Եթե լավ օդափոխվող սենյակում եք օպտիմալ ջերմաստիճանի պայմաններում և չեք նյարդայնանում, չպետք է քրտնեք այնպես, կարծես վազում եք:

Առանց պատճառի ուժեղ քրտնարտադրության պատճառ կարող է լինել դիֆուզային թունավոր խպիպը: Պետք է բժշկի դիմել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․