Հայկական այբուբենը՝ պատկերված աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա

Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում, զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահը, որն ընդհանուր առմամբ ունի 677 քմ տարածք:

Առասպելական արարածներ, հնագույն աստվածներ, պատմական այլ էկզոտիկ կերպարներ. այս ամենի շարքում իր յուրահատուկ տեղն են զբաղեցրել նաև հայկական տառերը: Այս որմնանկարի վրա արված գրեթե բոլոր ֆիգուրների սիմվոլիկ նշանակությունը հասկանալի է:

Առավել հետաքրքրական պետք է որ լինի ծերունին, որն իր մի ձեռքում ջահ, իսկ մյուսում գրիչն է պահում, նստած է տառերի պատկերներով սալիկի վրա, որը դժվար թե հայտնիություն ձեռք բերած լիներ Եվրոպայում: Հայկական այբուբենին ծանոթ յուրաքանչյուր ոք առանց որևէ դժվարության կնկատի հայատառերը:

Ինչպե՞ս են այդ տառերը հայտնվել նման հայտնի որմնանկարի վրա: Ի՞նչ կապ ունի դրանց հետ ծերունին: Եվ վերջապես, ի՞նչ է խորհրդանշում այս կոմպոզիցիան:

Ամենայն հավանականությամբ, այս հարցերին պատասխաններ տալ փորձել են շատերը, սակայն որմնանկարի ստեղծումից միայն երկու հարյուր տարի անց են գերմանացի գիտնականները խոսել դրանում հայկական տառերի գոյության մասին:

Պարզվում է, որ նկարիչը՝ Տյեպոլոն, անմիջական կապ ունի տառերի հետ: Բանն այն է, որ XVIII դարի քառասունական թվականներին նրա ամենասիրելի աշակերտը՝ Ֆրանչեսկո Ջունիոն, որոշ ժամանակ անցկացնելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ: Այդ ընթացքում նա ստեղծել է նաև Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:

Ըստ գերմանացի գիտնականների՝ հավանական է նաև այն վարկածը, որ ջահով ու գրչով ծերունին Մեսրոպ Մաշտոցն է՝ հայ գրերի գյուտի հեղինակը: Ինչ վերաբերում է ինքնին տառերին, ապա հարկ է նշել, որ Տյեպոլոյի որմնանկարի վրա դրանք 43-ն են՝ 7-ով ավելի, քան Մաշտոցի տառերն են: Դրանցից մի քանիսն անգամ անավարտ են, նմանվում են նույնահնչյուն լատինական կամ հունական տառերին:

Պատկերելով հայկական գրերն ու դրանց ստեղծողին՝ Տյեպոլոն միգուցե ցանկացել է հանրությանը ներկայացնել աշխարհում առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովրդին: Իսկ տառերում ինչ-որ գաղտնի հաղորդագրություն է թաքնված, որը, սակայն, մինչ օրս բացահայտված չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․