Կալցիումի պակասի 9 նշան, որոնք երբեք չի կարելի անտեսել

Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ է արյան, նյարդերի և ոսկորների ճիշտ աշխատանքի համար: Կալցիումի դեֆիցիտը կարող է շատ խնդիրներ առաջացնել:

Քանի որ կալցիումը նոր բջիջներ է ձևավորում, անհրաժեշտ է ոսկորների, ատամների, մկանների առողջության, նյարդերի, հորմոնների գործողության, արյան մակարդման համար:

Եթե մարդը չի ստանում օրական խորհուրդ տրվող 1000-1300 մգ կալցիում, ապա այդ վիտամինի պակաս է ունենում:

Կանայք հետդաշտանադադարի շրջանում, վեգանները և լակտոզա չտանող մարդիկ առանձնակի հակված են կալցիումի պակասի առաջացման:

Կալցիումի պակասի դեպքում մարդու օրգանիզմը կարող է թուլացնել ոսկորները, կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:

zNews-ը ներկայացնում է կալցիումի պակասի 9 հիմնական նշան:

1. Ոսկորների խտության նվազեցում: Դա կալցիումի պակասի ամենավտանգավոր նշաններից է, քանի որ կարող է կոտրվածքների հանգեցնել:

2. Մկանային ջղաձգություններ՝ առաջանում են, որովհետև կալցիումը սովորաբար օգնում է կարգավորել մկանային կծկումները:

3. Թեթև կապտուկներ: Կալցիումի պակասի դեպքում վնասվածքներն ավելի արտահայտված են լինում:

4. Ցավոտ ամսեկաններ: Այդ օրերի ուժեղ ջղաձգությունները կարող են կալցիումի պակասի պատճառով լինել:

5. Հիշողության կորուստ՝ կալցիումի պակասի ամենալուրջ նշաններից է:

6. Ատամի ցավ: Կալցիումի պակասի դեպքում ատամները թուլանում են:

7. Փխրուն եղունգներ:

8. Թմրություն կամ ծակծկոց:

9. Ուժերի անկում: Կալցիումի պակասի դեպքում կարող է ընդհանուր հոգնածության զգացում առաջանալ:

Ինչպես կարող եք բավականաչափ կալցիում ստանալ

Բավականաչափ կալցիում օգտագործեք: 9-18 տարեկան մարդիկ օրական 1300 մգ կալցիումի կարիք ունեն, 19-50 տարեկան մարդիկ՝ 1000 մգ:

Հղիներին կամ կերակրող մայրերին կարող է ավելի շատ պահանջվել՝ մոտ 1200 մգ: 50 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է առնվազն 1200 մգ օրական, տղամարդկանց՝ 1000 մգ:

Կալցիում կարելի է որպես հավելում ընդունել կամ սննդակարգի միջոցով: Կարևոր է նաև բավականաչափ վիտամին D ստանալ, քանի որ այն օրգանիզմին օգնում է կլանել կալցիումը:

Կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներ՝

  • Մութ տերևավոր կանաչի,
  • Պանիր,
  • Կաթ,
  • Յոգուրտ,
  • Սոյայով մթերքներ,
  • Բրոկոլի,
  • Կանաչ լոբի,
  • Ձուկ,
  • Նուշ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը