Օսլայով բոտոքս դիմակ. արդյունքը կզգաք արդեն 15 րոպե անց․ ահա, թե ինչպես այն պատրաստել և կիրառել

Բոտոքսի մասին բոլորս էլ լսել ենք։ Այսօր այս բառը կապված է բացառապես գեղեցկության արդյունաբերության հետ. ներարկում են մի քանի խորանարդ՝ դեմքից հեռացնում երկու տասնամյակ:

Բայց քչերը գիտեն, որ առաջին անգամ այդ նյութը օգտագործվել է դեռևս 1960-ին ՝ դեմքի մասնակի կաթվածով հիվանդներին օգնելու համար:

Բոտուլոտոքսինը հանգստացնում էր մկանները և օգնում վերականգնել դեմքի սիմետրիան:

Այդ ժամանակից ի վեր նյութը շատ այլ կիրառություններ է ստացել, սակայն երկու գործոն մնում է անփոփոխ`բարձր գինը և ռիսկերը:

Բոտոքսը օգնում է հարթել ճակատի կնճիռները, շտկել դեմքի ստորին հատվածը և հանգստացնել մկանները:

Առողջության համար վտանգ չկա, սակայն եթե նյութը ներարկվի մեկ միլիմետր անգամ բարձր կամ ցածր, բերանի անկյունը կարող է իջնել, իսկ դեմքը կարող է կորցնել համաչափությունը:

Ինչ վերաբերում է արժեքին, եթե այն միանգամյա պրոցեդուրա լիներ, ապա գուցե ավելի շատ կանայք դիմեին դրան:

Բայց քանի որ այն պետք է պարբերաբար կրկնել, ոչ բոլորն են պատրաստ նման ծախսերի: Այդ պատճառով zNews-ը առաջարկում է հարթեցնել կնճիռները տանը:

Միայն երկու բաղադրիչ

Տանը բոտոքս դիմակ պատրաստելու համար ձեզ հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ `2 թ․գ․ օսլա և 1 ձվի սպիտակուց: Նախօրոք լավ հարեք սպիտակուցը, փրփրելուց հետո ավելացրեք օսլան և կրկին հարեք:

Երբ զանգվածը համասեռ դառնա, քսեք այն դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ինչպես նաև ձեռքերի մաքուր մաշկի վրա, այսինքն `բոլոր այն տեղերին, որտեղ մաշկը ամենաշուտն է կորցնում խոնավությունը և ծերանում է:

Երբ դիմակը չորանա, քսեք այն առաջին շերտի վրայից, հետո երկրորդը, երրորդը: Երբ բոլոր շերտերը չորանան, լվացեք դիմակը: Դիմակը քսած ընթացքում անհրաժեշտ է հանգիստ վիճակում լինել և չխոսել:

Դիմակ արեք ամեն երեկո 21 օր, այնուհետև 14 օր՝ օրը մեջ: Լվանալուց հետո հաստ շերտով խոնավեցնող կրեմ քսեք: Արդյունքները նկատելի են լինում արդեն 10 օր հետո, բայց ավելի լավ է այն հաճախ կրկնել և կանգ չառնել:

Օսլայով դեմքի լվացում

Քչերն են լսել, որ օսլան հաճախ օգտագործվում են զգայուն և ծերացող մաշկը լվանալու համար: 1թ․գ․ օսլան լցրեք 1 լիտր մաքուր եռացրած ջրի մեջ: Լվացեք երեսը սենյակային ջերմաստիճանի լուծույթով, ապա ողողեք դեմքը մաքուր ջրով: Այնուհետև ձեր մաշկի տեսակին համապատասխան կրեմ քսեք: Օսլան ոչ միայն սնուցում է մաշկը, այլև վերականգնում է դրա առաձգականությունն ու ամրությունը: Միևնույն ժամանակ այն միշտ մատչելի և անվտանգ է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․