7 պատասխան մանկական ամենաբարդ ու անհարմար հարցերին

Ծնողները երեխաների համար տեղեկատվության լավագույն և ամենահուսալի աղբյուրն են։

Երբեմն նրանց հարցերը սակայն այնքան բարդ ու անսպասելի են լինում, որ ծնողները չեն կարողանում դրանց խելամիտ պատասխան տալ։

zNews-ը երեխաների կողմից հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխաններն է ներկայացնում, որոնք հուսով ենք կօգնեն ծնողներին։

1. Ինչպե՞ս եմ ես հայտնվել

Պատասխան. Մայրիկն ու հայրիկը հանդիպեցին, սիրեցին իրար, ամուսնացան։ Հետո դու հայտնվեցիր մայրիկի փորիկում։ Այնտեղ դու մեծացար և երբ արդեն տեղդ նեղ էր, որոշեցիր դուրս գալ։

2. Ինչու ենք մենք եղբորս/քրոջս հետ տարբեր

Պատասխան. Աղջիկներն ու տղաները նույն քանակությամբ ձեռքեր, ոտքեր, աչքեր, ականջներ են ունենում, նրանք միևնույն հույզերն են ունենում. ցավ, ուրախություն, վիրավորանք։ Բայց նրանք տարբեր են լինում արտաքնապես, որպեսզի նրանց չշփոթեն։

3. Ես կմահանա՞մ

Պատասխան. Բոլոր մարդիկ, կենդանիները, բույսերը ծնվում են, ապրում մի որոշ ժամանակ և մահանում։ Հիշիր այգու ծաղիկները։ Բայց մարդիկ շատ ավելի երկար են ապրում, այնպես որ մի անհանգստացիր։

4. Ինչու՞ է այս մորաքույրը գեր

Պատասխան. Մենք բոլորս տարբեր ենք, ամեն մեկս մեր օրգանիզմն ու մարմինը ունենք։ Հնարավոր է, որ մորաքրոջ ինչ որ մի տեղը ցավում է։ Միայն թե պետք չէ նրան մատով ցույց տալ, դա լավ չէ։

5. Ո՞վ է ապրում մահճակալիս տակ

Պատասխան. Նրա հետ կարելի է ընկերանալ, նա կրկնում է քո գործողությունները։ Երբ դու գիշերը խորը քնած լինես, այդ դեպքում նա էլ հագիստ կպառկի։

6. Ինչու՞ չեմ կարող մինչև ուշ գիշեր մուլտֆիլմեր նայել

Պատասխան. Մարմինը, աչքերը, գլուխը պետք է լավ հանգստանան և վերականգնեն ուժերը ակտիվ օրվանից հետո, որպեսզի վաղը կրկին գնան մանկապարտեզ կամ պարապմունքի։ Փոքրիկներին հանգստի համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան մեծերին։

7. Ի՞նչու են մարդիկ հիվանդանում

Պատասխան. Օդում բազմաթիվ մանրէներ կան, որոնք քիթն ու բերանն են մտնում երբ մենք շնչում ենք կամ չլվացած ձեռքերով կպնում դեմքին։ Եթե օրգանիզմը հոգնել է, ապա մանրէները հիվանդության են վերածվում։ Դրա համար էլ պետք է հանգստանալ, ձեռքերը լվանալ զուգարանից և փողոցից հետո։

Աշխատեք երեխաներին առավելագույնս անկեղծ ու պարզ պատասխանել։ Իսկ եթե չեք կարող պատասխանել, անկեղծորեն ասեք այդ մասին և փորձեք միասին գտնել բացատրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական