Մարդիկ սիրում են սովորել սեփական սխալների վրա։
Սովորաբար նրանք դիմում են որոշ քայլերի, որոնց համար հետո զղջում են։
Իսկ ինչ պետք է իմանալ մինչեւ ամուսնանալը՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։
1. Անսահման եւ հարատեւ սեր չի լինում
Ձեր ամուսինը ձեր երեխան չէ, այլ զուգընկեր, որի հետ դուք պատրաստ եք ձեր կյանքն անցկացնել։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ նա ամբողջ կյանքում ձեր կողքին կլինի եւ կսիրի ձեզ այնպես, ինչպես դուք։ Ուստի, թեկուզ ամուսնությունից 5 կամ 10 տարի հետո պետք է ձգտել զարմացնել միմյանց, որպեսզի զուգընկերների սերն ու կիրքը երբեք չմարի։
2. Երեխայի ծննդից հետո առաջին երկու տարին ամենադժվարն են
Թույլ մի տվեք, որ այդ երկու տարին վերածվի ամբողջ կյանքի։
Իհարկե, երեխան մեծ ուրախություն է ծնողների համար, սակայն նրա ծնունդը չպետք է ձեր կյանքն ամբողջությամբ փոխի։ Ինչպես նախկինում, ձեր ամուսինը կամ կինը պետք է լինի ձեր ուշադրության կենտրոնում եւ կարեւոր տեղ զբաղեցնի ձեր կյանքում։ Դուք պետք է շարունակեք միասին լուծեք ձեր խնդիրները, սատարեք ու աջակցեք միմյանց։
3. Միշտ չէ, որ սեռական ակտիվ կյանք եք վարելու
Որքան էլ, որ սեքսը մեծ կարեւորություն ունենա ձեզ համար, ժամանակի ընթացքում դուք դադարելու եք սեռական ակտիվ կյանքով ապրել։ Այս հարցում խոսքերն անտեղի են եւ ոչինչ չի կարող օգնել ձեզ։
4. Մի մոռացեք հաճելի մանրուքների մասին
խոսքը նվերների կամ սեքսի մասին չէ, այլեւ հաճելի եւ գովեստի խոսքերի։ Պետք է մշտապես ասել, որ սիրում եք նրան եւ երջանիկ եք նրա կողքին։ Միգուցե շատ պրիմիտիվ է հնչում, բայց եթե այն հաճույք է պարգեւում ձեր զուգընկերոջը, ինչու չասել։ Հետեւաբար, երբ ռոմանտիկ խոսքեր ասելու ցանկություն կա, մի վարանեք։
5. Երբեք մի դարձեք մեկը, որը չի ցանկանում աշխատել եւ ուղղել իր սխալները
Բաժանումների ժամանակ սովորաբար զուգընկերներից միայն մեկն է փորձում փրկել իրավիճակը, իսկ մյուսն ընդհանրապես ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Սակայն պետք է միշտ համբերատար լինել եւ թույլ տալ դիմացինին հասկանալ իր սխալը։ Իսկ վերջինս, գիտակցելով այն, պետք է փորձի շտկել իրավիճակը՝ հանձնվելու փոխարեն։
6. Երբեք մի վիճեք, որ ձեզանից մեկն ավելի շատ է աշխատում, իսկ մյուսը՝ քիչ
Անգամ մի խոսեք այս մասին։ Սա մրցավազք չէ եւ այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան։ Դուք երկուսդ էլ կատարում եք նույն առաքելությունը եւ երկուսդ էլ հավասար ջանք եք գործադրում դրա համար։Միմյանցից բողոքելու եւ դժգոհելու փոխարեն փորձեք օգնել իրար։ Գնահատեք դիմացինի կատարած գործն ու շնորհակալություն հայտնեք նրան. հենց հիմա։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին