Բնական հրաշք միջոց՝ գլխացավի և հոգնածության դեմ

«Նարդոս, սարերի նարդոս»… Միայն այս բույսի անունից փչում է ինչ-որ հաճելի և հանգստացնող բան:

Վաղուց ապացուցված է, որ այս անուշաբույր խոտաբույսը հզոր հակադեպրեսանտ է և արդյունավետ միջոց գլխացավի և հոգնածության դեմ:

Կան նարդոսի օգտագործման շատ տարբերակներ՝ կյանքի տոնուսը բարձրացնելու համար:

Դուք հավանաբար գիտեք նարդոսի յուղի հանգստացնող հատկության մասին, և օգտագործել եք նարդոսն անքնության դեմ:

Իսկ դուք հավանո՞ւմ եք դրա հոտը: Այն հիանալի հանգստացնում է և հանում է սթրեսը:

zNews-ը Ձեզ է ներկայացնում ևս մեկ բաղադրատոմս՝ ինչպես պայքարել գլխացավի դեմ և լիցքաթափվել: Խոստանում ենք` համեղ է լինելու: 🙂

Նարդոսով լիմոնադ

Բաղադրիչներ

  • 1,5 լիտր ջուր
  • 100 մլ մեղր
  • 5 հատ կիտրոն
  • 1 կաթիլ նարդոսի եթերային յուղ կամ 3 ճաշի գդալ նարդոսի չորացած ծաղիկներ
  • Նարդոսի ճյուղեր՝ զարդարման համար

Պատրաստման եղանակը

1 Եթե դուք օգտագործում եք նարդոսի յուղ, ապա խառնեք իրաի բոլոր բաղադրիչները և վերջ: Բայց մի մոռացեք սկզբում քամել կիտրոնի հյութը: Ստացված ըմպելիքը դրեք սառնարան մի քանի ժամով: Հետո կարելի է ավելացնել մի քիչ էլ մեղր, կամ ըմպելիքը բացել ջրով, ըստ ճակաի:

2 Իսկ եթե օգտագործում եք նարդոսի չորացած ծաղիկներ, ապա լցրեք այն ջրով թեյնիկի մեջ և դրեք մարմանդ կրակին, որ եռա: Եռալուց հետո ցածրացրեք կրակը և թողեք եփվի ևս մի քանի րոպե: Երբ վերցնեք կրակի վրայից, ծածկեք այն և թողեք մեկ ժամ:

Անց կացրեք այն քամիչով, որպեսզի հեռացնեք ծաղիկների մասնիկները: Ավելացրեք կիտրոնի հյութը և մեղրը: Ըմպելիքը դրեք սառնարան կես ժամով:

Խմեք այն սառը վիճակում, նույնիսկ կարող եք մի քանի կտոր սառույց ավելացնել:

Գլախացավը և լարվածությունը դեռ շարունակում են ձեզ անհանգստացնե՞լ: Այդ դեպքում նարդոսի յուղով լոգանք ընդունեք: Արդյունավետ է նաև քսել այդ յուղը մարմնին, հատկապես մերսման ժամանակ:

Ինչպես տեսնում եք նարդոսն չի թողնում ձեզ տխրել և տառապել գլխացավերից:

Ցանկանում ենք, որ միշտ լինեք առողջ: 🙂

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․