Մարդու բնավորությունն՝ ըստ դիմագծերի

Like on FB:

Տարբեր մարդիկ տարբեր դիմագծեր ունեն, եւ դրանք իրենց մեջ որոշակի տեղեկատվություն են պարունակում։

Իսկ ինչպես կարելի է հասկանալ մարդու բնավորության գծերը՝ նայելով միայն նրա դեմքին։

Այսպիսով՝

Դեմքի ձեւ

Եռանկյունաձեւ դեմք ունեցող մարդիկ խորամանկ են եւ մշտապես գերադասում են սեփական շահը։ Քառակուսու ձեւ ունեցող դեմքը հուշում է խիստ բնավորության, ուժեղ կամքի եւ անգամ կոպտության մասին։ Այս տեսակ մարդկանց հետ երբեմն շատ դժվար է խոսել։ Իսկ կլոր դիմագծեր ունեցող մարդիկ բարի են, սիրում են ժամանակն անցկացնել ընկերների հետ եւ մշտապես հետաքրքիր զրուցակից են։

Հոնքեր

Բարձր եւ կոր հոնքերը վկայում են տվյալ անձնավորության նպատակասլաց լինելու մասին։ Այս տեսակ հոնքերը բնորոշ են կին ղեկավարներին։ Միջին լայնություն եւ երկարություն ունեցող հոնքերը «խոսում են» տվյալ անձնավորության բարձր ինտելեկտի, մեծ կամքի ուժի, բարության եւ զգայական լինելու մասին։ Եթե հոնքերը կարճ են կամ կարճացրած, ուրեմն տվյալ անձնավորությունը քիչ ընկերներ ունի։ Խիտ հոնքերը առաջատար լինելու նշան է։

Աչքեր

Մեծ աչքեր ունեցող մարդիկ հիմնականում զգայուն են ու միամիտ։ Գեղեցիկ եւ գրավիչ աչքեր ունեն ուժեղ խառնվածքի եւ խելքի տեր մարդիկ։ Փոքր աչքերով մարդիկ սովորաբար լինում են  ինքնամփոփ եւ խորհրդավոր։

Քիթ

Երկար քիթը ինքնավստահ եւ զարգացած մարդու բնավորության խորհրդանիշն է։ Փոքր քիթ ունեցողները դրական տրամադրված, բաց, մարդամոտ մարդիկ են։ Հունական կամ վրացական քիթը վկայում է տվյալ մարդու խորամանկության եւ խորաթափանց լինելու մասին։

Բերան

Բարակ շուրթերը վկայում են նրբանկատ եւ մանրախնդիր լինելու մասին։ Փոքրիկ բերան ունեցողները սովորաբար ուժեղ կամքի տեր մարդիկ չեն, իսկ մեծ բերան ունեցողներն ընդհակառակը՝ բավականին կամային են։ Եսասեր մարդկանց մոտ առավել արտահայտիչ է ներքեւ շրթունքը, իսկ ոչ ինքնավստահ մարդկանց մոտ հակառակը՝ վերեւի շրթունքը։ Իսկ եթե ձեր առաջ կանգնած է կոկոնի նմանվող փարթամ շուրթերով մեկը, ուրեմն նա նուրբ, փափկասուն եւ զգայուն է։

Ի դեպ, դեմքի դիմագծերը, ինչպես նաեւ բնավորությունը, ժամանակի ընթացքում փոփոխվում են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. Որո՞նք են դրա պակասի նախանշանները
Առաջարկում ենք խաղալ «Իսկ գիտե՞ս որ…» խաղը
«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս և լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու». Վահան Տերյանի 12 հանճարեղ մտքերը, որոնք կսովորեցնեն գեղեցիկ տխրել
Տղամարդկանց դավաճանության նախանշանները
Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան (Video)
Հումորային, բայց տրամաբանական խնդիր, որը շատ քչերին է հաջողվում պատասխանել
Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ
Դրամը ժամ առ ժամ գահավիժում է, դոլարն ու եվրոն՝ թանկանում