11 սովորություն, որոնք դատապարտում են ձեզ աղքատության

Սովորություն 1. Աղքատները միշտ մեղավորներ են փնտրում   

Աղքատ մարդը երբեք պատասխանատվություն չի ստանձնում:

Նա ավելի շուտ գործընկերներին կմեղադրի իր անհաջողությունների համար, վերադասին կամ համակարգին, քան կընդունի սեփական պարտությունը:

Աղքատն այսպես է մտածում.  «Եթե ՆՐԱՆՔ չլինեին, ես վաղուց հաջողակ կլինեի», «ԲՈԼՈՐԸ ինձ խանգարում են, ես ոչինչ չեմ կարողանում անել»:

Սովորություն 2. Ժամանակ ձգել

Մանկությունից մեզ սովորեցնում է ժողովրդական հին «իմաստնությունը». «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»: Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, չափում եք, եւ ի վերջո հայտնվում է ավելի ձեռներեց մեկը, որը կտրում է  «ձեր» կտորն ու տանում: Հաղթում է նա, ով չի վախենում առաջին քայլն անել եւ ռիսկի դիմել, ով օգտագործում է իր գաղափարները, ոչ թե փակում է դրանք իր հիշողության անկյուններում:

Աղքատի մտածողությամբ մարդը միշտ ժամանակ է ձգում, իսկ սեփական անգործությունը գրում է ուրիշի հաշվին:

Սովորություն 3. վստահ գործել

Աղքատները ռիսկի չեն դիմում: Նրանք նախընտրում են կայուն, թեկուզեւ ոչ մեծ եկամուտը: Արդյունքում այդպես էլ ապրում են աշխատավարձից աշխատավարձ, փոխարենը` կայունության երեւակայական թեւի տակ:

Սովորություն 4. անվճար սովորել

Տիպական աղքատը գրանցված է հսկայական թվով անվճար դասընթացների եւ սեմինարների, որոնցից մեծ մասն այդպես էլ չի լսի: Արդյունքում մարդն ապրում է կրթվելու պատրանքով, իսկ իրականում ոչ մի զարգացում չկա: Հայտնի է, թե անվճար պանիրը որտեղ է…  Հաջողակ ձեռնարկատեր դառնալու համար անհրաժեշտ է կենդանի շփում ուսուցչի հետ, անհրաժեշտ է գործողությունների հստակ ընթացք դեպի դրված նպատակը:  Դասընթացի գինը ոչ միայն ձեր ապագա հաջողության ցուցանիշն է, այլեւ` Ձեր մոտիվացիայի գինը:

Սովորություն 5. ուրիշներին չվճարել իրենց աշխատանքի համար  

Աղքատի մտածողությամբ մարդը սիրում է ապրել ուրիշների հաշվին: Երաժշտություն, մարզումներ, ֆիլմեր կամ ԾԱ. նա տորենտներից է ներբեռնում: Նրա փիլիսոփայությունը վճարովի ծառայությունները կամ ապրանքներն անվճար ստանալն է: Իսկ նրա կյանքը  հեշտացնում են ծառայությունները (տորենտները, բաժնեդրոնքները, ցանցահենային կայքերը), որոնք ստեղծված են աղքատների կողմից աղքատների համար: Եթե վճարովի ապրանքն անվճար ներբեռնում ես, նույնն է, թե գողանաս: Ուրիշի մտավոր սեփականության գողությունն ու խաբեությունը մարդուն դատապարտում են մշտապես աղքատության մեջ ապրելու:

Սովորություն 6. ինքդ քեզ խղճալ

Մարդիկ հաճախ իրենց խնդիրների արմատը տեսնում են իրավիճակում, լինի դա անբարենպաստ աշխարհագրական դիրք, կազմվածքի թերություններ, աղքատ ընտանիքում ծնվելը, սխալ երկրում ապրելը եւ այլն: Աղքատ մարդու զինանոցում ինքն իրեն խղճալու տասնյակ առիթներ կան, իսկ խղճահարությամբ կապիտալ չես վաստակի:

Սովորություն 7. նվնվալ եւ բողոքել

Գաղտնիք չէ, որ փողի բացակայությունը բացասական հույզերի պատճառ է դառնում: Ի տարբերություն աղքատի, հարուստի մտածողությամբ մարդն անհաջողությունն ընդունում է որպես աստիճան դեպի բաղձալի նպատակը, նա սովոր չէ նվնվալու եւ ճակատագրից բողոքելու: Երբեմն ուզում է ասել սրտին եղածը, բայց դրանից կյանքը չի հեշտանում, ոչ էլ փոխվում է քսակում փողի քանակությունը. ինչպես չկար փող, այնպես էլ չկա:

Սովորություն 8. մտածել, թե ուրիշներն ինչ կասեն

Հաջողակ մարդը գնահատում է իր անհատականությունը եւ կախված չէ շրջապատի կարծիքից: Աղքատը, որպես կանոն, ճիշտ հակառակն է. իր ժամանակի եւ ուժերի առյուծի բաժինը ծախսում է ուրիշների աչքում իր համբավը պահելու համար: Միաժամանակ նա որպես կողմնորոշիչ օգտագործում է ավելի հաջողակ եւ ուժեղ մարդկանց: Համեմատությունը նրա օգտին չէ, ինչը հրաշալի առիթ է տալիս նվնվալու եւ բողոքելու համար:

Սովորություն 9. փողն իզուր ծախսել

Աղքատ մարդը ֆինանսական ռազմավարություն չունի: Նրա նպատակն է` վաստակիր եւ ծախսիր: Հարուստը, իր հերթին, աշխատանքով ձեռք բերված փողը ներդնում է կապիտալ ստեղծելու մեջ: Նման իրավիճակում մտածողության տարածված սխալ է.  «Ի՞նչ կարող եմ ներդնել, եթե փող չկա»: Փող չկա, որովհետեւ մարդը չի մտածում ապագայի մասին: Հարուստ են դառնում ոչ թե նրանք, ովքեր շատ են վաստակում, այլ նրանք, ովքեր սովորել են գրագետ կառավարել եկամուտները:

Սովորություն 10. այս պահի օգուտ փնտրելը

Աղքատները չեն ձգտում նոր բան սովորել, չեն աշխատում հեռանկարի համար, ուզում են հենց հիմա վաստակել: Սա սպառողական համակարգում պահվածքի վառ օրինակ է: Մարդն ուզում է ամեն ինչ եւ միանգամից` նվազագույն ջանքերով: Նա նման է գյուղացուն, որը ձմռանն ուտում է ցանքի սերմնացու կարտոֆիլը` չմտածելով, թե գարնանն ինչ է ցանելու:

Սովորություն 11. ուրիշի կյանքով ապրել

Աղքատին հատուկ է մտածողության լուրջ սխալ. Ուրիշ մարդկանց կյանքը պրոյեկտել իր կյանքի վրա: Բազմաթիվ սերիալները, գեղարվեստական գրքերը եւ աստղերի պատմությունները նրանց դրդում են դրան: Վայելելով ուրիշ մարդկանց արկածները` աղքատներն ապրում են պատրանքներով եւ իրենց կուռքերի հաջողության ստվերում: Չեն խիզախում հաղթահարել կասկածները եւ վախերը: Վախենում են քչից սկսել եւ աղյուս առ աղյուս կառուցել սեփական կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)