Ինչպես ճիշտ սիրահարվել

Սիրահարվեք աչքերին

Այն աչքերին, որ նայում են ձեզ, կկոցում, նայում հոգու խորքը:

Այն աչքերին, որոնք փնտրում են ձեզ, նայում, զարմանում, տխրում, ուրախանում, հանդիպում:

Սիրահարվեք այն աչքերին, որոնց հայացքից ձեզ ողջ եք զգում, որից ներսը խուտուտ է գալիս եւ ներքին խռովք եք զգում:

Մի սիրահարվեք այն աչքերին, որոնք չեք տեսնում, որոնք թափառում են մոտերքում, որոնք ծակող են, սառը եւ անմեղ:

Սիրահարվեք հոտին

Այո, հենց հոտին, ոչ թե օդեկոլոնի բույրին: Սիրահարվեք «ձեր հոտին», այն շատ նուրբ է, բայց այնպիսին, որ ձեզ դուր է գալիս շնչել: Հոտին, որը թեթեւակի զգացվում է, երբ դուք իրարից կես մետր հեռավորության վրա եք: Որը լցնում է ձեզ, երբ շատ մոտ եք` միախառնվում է, ներթափանցում է, խռովում:  Հիշեցնում է ներկայության մասին, նույնիսկ եթե աչքերը փակել եք: Շնչեք եւ սիրահարվեք այդ հոտին, որը պարանոցին է, թիկունքին, ականջի հետեւը եւ ափերում:

Մի սիրահարվեք, եթե հոտ չեք զգում կամ էլ եթե «այն չէ», «ձերը չէ», «չի միախառնվում», չի մնում հիշողության մեջ:

Սիրահարվեք բառերին եւ դադարներին

Նրանց, որ հենց ձեզ են ուղղված: Նրանց, որ ձեր մեջ են: Նրանց, որոնցից ստեղծվում է ձեր տարածությունը: Ձեր բառերին եւ նրանց, որ լսում եք: Այն դադարներին, որ բառերի արանքում եւ իրականում երբեմն ավելի խոսուն են, քան բառերը: Սիրահարվեք պատմություններին եւ կատակներին, բառերին եւ տառերին, եթե երկուսով եք լսում դա: Երբ ժամանակը բառերի հետ աննկատ թռչում է եւ ժամացույցն անսպասելիորեն կեսգիշեր է ցույց տալիս:

Մի սիրահարվեք լռությանը եւ այն բառերին, որոնք ձեզ համար չեն հնչում: Այն բառերին, որոնք վիրավորում են կամ ստորացնում կամ էլ խփում են ցավոտ տեղերին:

Սիրահարվեք ձեռքերին

Այո, հենց ձեռքերին: Նրանց, որ հայտնի չէ, թե որտեղից են, գիտեն հպումներում քնքշանքի աստիճանը: Որոնք շոյում են հոգին եւ մարմինը: Ձեռքերին, որոնք կարող են սեղմել, գրկել, գիրկն առնել, խառնել մազերը կամ պահել, կամ էլ ուղղակի կողքին լինել: Որոնք ձգվում են դեպի ձեզ եւ հիշում են ձեր մասին:

Մի սիրահարվեք այն ձեռքերին, որոնք անտաշ են, չեն կարողանում պահել եւ տաքացնել, չգիտեն` ուր կորեն, գրկելու փոխարեն, թաքնվում են թիկունքում:

Սիրահարվեք արարքներին

Գործերին, արարքներին, իրադարձություններին: Փոքր եւ մեծ արարքներին, սիրահարվեք ձեր արարքին եւ նրան, որը ձեզ համար է: Կամ էլ ձեր մասին: Կամ էլ երկուսի համար է: Երբ ուզում ես անել, փախչել, պարել, պատրաստել կամ պատին մեխ խփել, սուրճ եփել, զանգել-գրել, սլանալ կամ էլ շտապ ինչ-որ բան ասել: Սիրահարվեք իրար ընդառաջ մանր քայլերին:

Մի սիրահարվեք անտարբերությանը, ձեր ակնկալիքներին, անազատությանը այն բանում, թե ինչ կարող եք անել եւ ինչ` ոչ:

Նման սիրահարվածությունը չի կարող անպատասխան լինել:

Որովհետեւ սիրահարվել հնարավոր է միայն ի պատասխան` ի պատասխան աչքերին, հոտին, խոսքերին, ձեռքերին, արարքներին: Որովհետեւ միայն դրան է հնարավոր պատասխանել:  Մնացած ամեն ինչ խաբուսիկ փայլ է եւ անէական իրականություն:  Բոլոր կարգավիճակները, փողը, հասարակական դիրքը, մեքենան, բնավորությունը, անցյալը կամ ապագան սիրահարվածության ու փշաքաղվելու համար կարեւոր չեն:

Սայթաքե՞լ եք ինչ-որ բանի վրա

Հոտի կամ ձեռքերի: Խոսքերի կամ արարքների: Եթե չի հաջողվում սիրահարվել, մի տանջվեք, ձեզ մի ստիպեք: Փշաքաղությունը եւ ներսում խուտուտը իրենք գալիս են, երբ կա այդ ամենը: Չէ որ սա կյանք է, ոչ թե սառցախցիկ, որտեղ պահպանվում է գոյատեւելու ջերմաստիճանը: Վերադառնանք ելման դիրք, նայենք    «այլ» աչքերի: Նոր օր, նոր քայլ: Հանդիպումների անսահմանափակ հնարավորություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
«Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ»․ թեստ` հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց
Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
«Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ»․ թեստ` հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց
Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Ստուգեք Ձեր գիտելիքները․ հարցերը դժվարներից չեն․ փորձե՞նք
Կենդանակերպի չորս նշան, որոնք շուտով կստանան ճակատագրական հնարավորություն փոխելու իրենց կյանքը
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ