«Կնոջս ամուսնության առաջարկություն արեցի մեր ծանոթության 3-րդ օրը, և ողջ կյանքումս փոշմանեցի, որ կորցրել եմ 2 օր». Ալ Պաչինոյի լավագույն մտքերը

Like on FB:

«Օսկարի» և մի շարք պարգևների մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասան Ալ Պաչինոն վաղուց արդեն դարձել է իսկական կինոյի սիրահարների կուռքը:

Նրա մարմնավորած կերպարը «Կնքահայրը» ֆիլմում դեռ երկար կմնա կինոյի պատմության էջերում:

Հազարավորների կուռքը, սակայն, իր կյանքի ընթացքում երբեք չի հղփացել և մշտապես ապրել է համեստ կյանքով:

Իր հարցազրույցներում Ալ Պաչինոն խոսում է երկար, բայց ասում է բաներ, որ պետք է հասկանան ու գիտակցեն բոլորը:

zNews-ը Ձեզ էներկայացնում մի քանի խորհուրդներ Ալ Պաչինոյից:

1. Սիրելի մարդու խոսքն աշխարհի բոլոր բժիշկներից լավ է բուժում: Բայցև սպանում է ավելի արագ, քան ցանկացած մարդասպան:

2. Ինչո՞ւ են ինձ պետք ուրիշները: Ես չեմ ուզում լինել գնացքի վագոնի նման, որ այնտեղ անվերջ մտնեն ու մտնեն… ես ուզում եմ ունենալ մի ուղևոր, որի հետ կհասնեմ մինչև վերջին կանգառ:

3. Մարդուն 2 տարի է պետք խոսել սովորելու համար, սակայն նույն այդ մարդուն մի ամբողջ կյանք է պետք լեզուն ատամների արանքում պահելու համար:

4. Ես չեմ նեղանում մարդկանցից, ես պարզապես փոխում եմ նրանց մասին կարծիքս:

5. Կարելի է դուրս բերել մարդուն կեղտից, բայց կեղտը նրա միջից՝ երբեք:

6. Դժգույն մարդկանցից տարբերվելու-առանձնանալու համար պարտադիր չէ մազերը կարմիր ներկել, կամ քթի վրա օղակ ունենալ: Պարզապես պետք է կեղտ չլինել:

7. Ես այդքան ժամանակ չունեմ, որ ատեմ նրանց, ովքեր ինձ ատում են, քանի որ ես շատ զբաղված եմ այն մարդկանցով, ովքեր սիրում են ինձ:

8. Հայրս ինձ միշտ սովորեցրել է, որ կյանքում ամենակարևորը պարտքի զգացումն ու պատիվն է: Մարդը, ով չի կարողանում պահել խոսքը, երբեք հարգանքի չի արժանանում:

9. Ես շփվում եմ միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր հոգով ինձ հարազատ են: Գումարը, արտաքին բնույթն ինձ համար էական չեն:

10. Կյանքը հսկայական սուպերմարկետ է: Վերցրու այն, ինչ ուզում ես, բայց մի մոռացիր, որ վերջում ստիպված ես լինելու վճարել:

11. Ես կնոջս ամուսնության առաջարկություն արեցի մեր ծանոթության 3-րդ օրը, և ողջ կյանքումս փոշմանեցի, որ կորցրել եմ 2 օր:

12. Մարդու արարքը միշտ կարևոր է խոսքից: Մեկը կարող է 2 ժամ գոռգոռալ և օգնել, իսկ մյուսը՝ լռել 2 տարի և դավաճանել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում