Հոգեբանական թեստ, որը կօգնի պարզել, թե ինչքանով է կինը գրավիչ տղամարդու համար

Նայեք ներքևի նկարին և առանց երկար մտածելու ընտրեք այն պատկերը, որը ձեզ առավել գրավիչ կթվա:

Թեստի արդյունքները կարդացեք ստորև՝

1. Անհանգիստ բնավորությամբ, բռնկվող կին

Այս կինը հոգով դեռ երեխա է` մշտապես ծիծաղող տղամարդու կատակների վրա: Ուժեղ սեռը նրան սիրահարվում է աչքերում եղած անմար փայլի համար: Շատ տղամարդիկ «հարձակվում» են նրանց վրա անմիջականության համար: Այլ խոսքերով` նա զուգընկերոջ կյանքը դարձնում է ավելի թեթև և չի բարդացնում: Ներկայումս հենց սա չի բավականացնում բազմաթիվ ժամանակակից կանանց, ովքեր մեծապես բարդացնում են թե՛ իրենց, թե՛ շրջապատողների կյանքը:

2. Հոգատար բնավորություն

Սա մի կին է, որի կողքին նրա ընտրյալը շրջապատված է անսահման հոգատարությամբ: Նրան մեծ հաճույք է պատճառում ինչ-որ համեղ բան պատրաստելը, մաքրման աշխատանքներ կատարելը, հարմարավետություն ստեղծելը: Նա միշտ պատրաստ է լսել իր տղամարդուն, աջակցություն առաջարկել: Շատ տղամարդիկ նպատակադրված փնտրում են հենց այսպիսի կանանց, քանի որ վստահ են, որ նրանք կդառնան կատարյալ կին և մայր:

3. Յուրահատուկ կին

Այս կինն ունի յուրահատուկ ինչ-որ բան, որը նրան առանձնացնում է ամբոխից: Բոլոր սիրային կարծրատիպերը, ասենք` առաջին համբույրի օրը նշելը, վստահաբար նրա համար չեն: Սա մի կին է, որը գայթակղում է իր արտասովոր գաղափարներով ու մտքերով. նրանից կարելի է ամեն ինչ սպասել: Տղամարդիկ սիրում են նրա ընկերակցությունը, քանի որ այս կնոջ հետ յուրաքանչյուր օրը լի է նորարարությամբ և արկածներով:

4. Կանչող կին

Տղամարդիկ սիրում են սուր գրգիռներ, որոնք նրանք ստանում են խաղ-նվաճման ընթացքում: Նրանց դուր է գալիս գործ ունենալ գայթակղիչ կանանց հետ, որոնցից արյունը եռ է գալիս, և որոնց պետք է նվաճել: Թեև շատ տղամարդիկ երազում են կանչող կանանց մասին և այդպիսիներին համարում ամենագայթակղիչը, սակայն նրան մոտենալ ոչ բոլորն են համարձակվում:

5. Համեստ

Համեստ կանանց քիչ է հետաքրքրում իրենց ընտրյալի նյութական ապահովվածությունն ու բարեկեցությունը: Նա երբեք չի պահանջի ադամանդներ և թանկարժեք հագուստ: Այս կինն իր ընտրյալին սիրում է միայն նրա համար, որ նա կա, և ոչ այն բանի, թե ինչ կարող է նրանից ստանալ: Համեստ կանայք երբեք չեն դնում անիրատեսական պահանջներ, արտակարգ որևէ բան չեն ակնկալում, ինչի համար էլ նրանց գնահատում են տղամարդիկ:

6. Ռոմանտիկ կերպար

Ռոմանտիկ կանայք իրենց մեջ կրում են կանացի հմայքի մեծ պաշար: Նրա ձայնը մեղմ է և նուրբ, շարժուձևը` նրբագեղ, նա խելահեղորեն երջանկանում է, երբ զուգընկերը հոգատարություն է ցուցաբերում իր նկատմամբ: Կյանքին նայում է լավատեսական հայացքով և ցանկացած իրավիճակում դրականն է փնտրում: Տղամարդիկ սիրում են նմաններին, քանի որ նրանք ագրեսիվ չեն, այս կանանց ոգևորում են ռոմանտիկ ակնարկները, նրանք զուգընկերոջ վրա ճնշում չեն գործադրում ու պահանջում են միայն սեր և ուշադրություն:

7. Երկաթե լեդի

Նա հետևողական է, խելացի և վստահ գիտե, թե ինչ է ցանկանում: Այս կինն ունի իր մասնավոր կյանքը, իր երազները և նպատակները, որոնց ձգտում է: Նա չի ակնկալում սպիտակ ձիու վրա նստած արքայազնի ժամանում, ով կլուծեր իր բոլոր խնդիրներն ու կկատարեր յուրաքանչյուր ցանկություն: Այս կնոջ տղամարդը երբեք նրա այտերին արցունքներ չի տեսնի: Շատ տղամարդկանց դուր է գալիս, երբ կյանքի ուղեկիցը կարողանում է ամուր դիրք ունենալ և տնօրինել սեփական կյանքն ու կառավարելի դարձնել հանգամանքները:

8. Զգացմունքային կին

Ամենագրավիչը, ինչ խոսք, կանացի և սեքսուալ կանայք են: Այդպիսիները չափազանց գրավիչ են տղամարդկանց համար և դա լավագույնս օգտագործում են իրենց նպատակների համար: Զգացմունքային կինը չի համարում, որ տղամարդը պետք է լինի միակ նախաձեռնողը ննջարանում և որևէ մտավախություն չի ունենում առաջին քայլն անելիս: Տղամարդիկ պաշտում են նման կանանց, քանի որ նա ստիպում է իրենց զգալ ցանկալի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը