Պատմության ամենախելացի մարդը. 8 տարեկանում նա 8 լեզվի էր տիրապետում, որոնցից մեկը հայերենն էր

Չնայած այն բանին, որ ո՛չ Ալբերտ Էյնշտեյնը, ո՛չ Իսահակ Նյուտոնը IQ թեստավորում չեն անցել, նրանց IQ-ն համապատասխանաբար եղել է 160 և 190։

Այս մարդիկ աշխարհին հայտնի են որպես անվիճելի հանճարններ։

Սակայն աշխարհում գոյություն է ունեցել մի մարդ, ում ինտելեկտուալ գործակիցը գնահատվել է 250-300-ի միջակայքում:

Պատմության ամենախելացի մարդու անունը եղել է Ուիլյամ Ջեյմս Սայդիս։

Նա վունդերկինդ և բացառիկ մաթեմատիկոս էր, պոլիգլոտ և շնորհալի հեղինակ։ Սակայն, ցավոք, քիչ մարդիկ են տեղյակ նրա մասին:

Ուիլյամը ծնվել է 1898 թ. Նյու Յորքում : Նրա հայրը՝ Բորիսը, հայտնի հոգեբան էր, որը չորս գիտական աստիճան է ստացել Հարվարդի համալսարանում: Մայրը բժշկական գիտությունների դոկտոր էր։ Հաշվի առնելով, որ ծնողները ևս հանճարներ էին, սպասելի էր, որ Ուիլյամ Ջեյմս Սայդիսը փայլուն գիտնական կդառնա :

1,5 տարեկանում Ուիլյամն ունակ էր ընթերցելու The New York Times պարբերականը : 8 տարեկանում նա ինքնուրույն սովորել էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն և հայերեն : Բացի այս լեզուներից նա ստեղծել էր սեփական լեզուն, որն անվանել էր վենդերգուդ :

Իմանալով որդու բացառիկ ունակությունների մասին՝ Ուիլյամի հայրը որոշեց երեխային Հարվարդ ընդունել, սակայն նրան մերժեցին, քանի որ այդ պահին տղան ընադամենը 9 տարեկան էր : Երկու տարի անց, այնուամենայնիվ, Ուիլյամին ընդունեցին, և 1909 թ. նա դարձավ ամենաերիտասարդ մարդը, որն ընդունվել է Հարվարդ :

1910 թ. նրա մաթեմատիկական ունակություններն այնպիսի բարձունքների հասան, որ տղան սկսեց դասախոսություններ կարդալ իր դասախոսների համար՝ վունդերկինդի «կոչում» ստանալով : 16 տարեկանում նա արվեստի բակալավրի աստիճան ստացավ : Համալսարանն ավարտելուց հետո Ուիլյամը լրագրողներին հայտնեց, որ կցանկանար «կատարյալ կյանքով ապրել», ևորպես այդպիսին նրա համար հանդիսանում է մեկուսացումը : Նա նաև ավելացրեց, որ երբեք չի ամուսնանա, քանի որ կանայք նրան չեն գրավում :

Ուիլյամին փոքր տարիքում դուր էր գալիս սովորելը, սակայն երբ նա մեծացավ, ամեն ինչ փոխվեց, և իր դժբախտության մեջ նա մեղադրեց հորը : Երբ Բորիսը մահացավ 1923 թ., Ուիլյամը հրաժարվեց ներկա գտնվել հոր հուղարկավորությանը :

Ուիլյամը հասարակ ու ցածր աշխատավարձով աշխատանք էր կատարում, սակայն մեծ հայտնիություն էր վայելում : 1924 թ., երբ լրագրողները հայտնաբերեցին, որ նա շաբաթական ընդամենը $23 է ստանում, նրա Ուիլյամի անունը կրկին հայտնվեց թերթերի առաջին էջերին, սակայն այս անգամ լրագրողներն արդեն ծաղրում էին նրան՝ ասելով, որ հանճարն այլևս ունակ չէ անելու այն, ինչ կարողանում էր անել մանուկ հասակում : Դա չէր համապատասխանում իրականությանը, քանի որ մինչև կյանքի վերջին պահը Ուիլյամը արժեքավոր բազմաթիվ աշխատություններ է հեղինակել :

Նա սոցիալիստական հայացքներ ուներ և Առաջին աշխարհամարտին դեմ էր ատահայտվում : 1919 թ. նրան ցույցի համար ձերբակալեցին, իսկ ցույցը վերաճեց Բոստոնի անկարգություններին : Ուիլյամը ենթարկվեց 18 ամիս ազատազրկման : Սակայն ծնողները եղանակ գտան որդուն ազատելու և նրան հանգստարանում պահեցին երկու տարի :

Ուիլյամն իր կյանքն անցկացրեց լիարժեք միայնության մեջ : Նա մեկուսացել էր ընտանիքից, աշխատում էր որպես մեխանիկ՝ օրվա ապրուստը հոգալու համար : 1944 թ. անհայտության և աղքատության մեջ 46-ամյա Ուիլյամը մահացավ ուղեղի արյունազեղումից :

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․