11 խնդիր, որոնց պատճառով ամուսնությունը սկսում է ճեղքեր տալ, չնայած որ դրանք հաղթահարել կարող է յուրաքանչյուրը

Այսօր բաժանությունները շատ մեծ տոկոս են կազմում։ Հոգեբանները բաժանության երեք ծանրակշիռ պատճառ են նշում. ամուսիններից մեկի ալկոհոլային կամ ցանկացած այլ կախվածություն, ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, ինչպես նաև ամուսնական դավաճանություն։

Սակայն ամենատարածված պատճառը, ըստ հոգեբաների, ամուսնու և կնոջ անհամատեղելիությունն է։

zNews-ը ներկայացնում է ամուսնության վերաբերյալ տհաճ և ցավոք տարածված փաստերը, որոնցից հետո բաժանության մասին մտքեր են ծագում։

1. Տարբեր մոտեցումներ երեխաների դաստիարակության հարցին

Կինը կողմնակից է դեմոկրատիային, զրույցներին և համոզելուն, ամուսինը՝ խստությանը։ Կինը դեմ է չիփսերին ու քաղցրավենիքին, ամուսինը գտնում է, որ դրանցից խուսափել պետք չէ։ Եվ սա նորմալ է, քանի որ մենք բոլորս տարբեր ենք։ Այստեղ կարևորը չկարծել, որ դաստիարակության հենց մեր մեթոդն է ամենաճիշտը։ Հիշեք, որ երեխաներին դաստիարակելիս բոլորն են սխալվում, այդ թվում՝ դուք։ Եվ դա վեճի առարկա դարձնել պետք չէ։

2. Վեճերի պատճառ կարող են դառնալ գաջեթները

Շփման համար ստեղծված սմարթֆոնները իսկական մրցակիցներ են դարձել իրական կանանց և ամուսիններին։ Մենք հաճախ ենք դրանք օգտագործում աշխատանքի կամ շփման համար՝ չպոկվելով դրանցից նույնիսկ ընտանեկան ընթրիքի ժամանակ, ինչը բնականաբար դուր չի գալիս դիմացինին։ Նման խնդիրների առաջ կանգնած զույգերն ասում են, որ հաղթահարել են այս կախվածությունը՝ ուտելու ընթացքում սմարթֆոնները պահելով, կամ աշխատանքից հետո տանը դրանց օգտագործումը սահմանափակելով։

3. Անհետացել են ընկերներն ու ընկերուհիները

Շատերի համար սթրեսային է այն, որ ամուսնությունից հետո չեն կարողանում շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Սակայն հիշեք, որ չնայած ընկերների համար ժամանակ քիչ ենք ունենում, նրանք ոչ մի տեղ չեն անհետանում։ Փորձը ցույց է տալիս, որ ամենամտերիմները մնում են և դա պետք է գնահատել։ Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս պահել կապը նույնիսկ հեռավորության վրա։

4. Կենցաղային տարբեր սովորություններ

Նյարդայնացնող կենցաղային սովորությունները կարող են հունից հանել դիմացինին։ Առաջին հայացքից աննշան մանրուքները կարող են իսկական պատերազմի բերել։ Ընտանիքում խաղաղություն պահպանելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս համբերատար լինել և ներողամիտ զուգընկերոջ նկատմամբ, ինչպես նաև բանակցել նրա հետ։ Հիշեք, որ դիմացինին ժամանակ է պետք իր վարքը փոխելու համար։

5. Ձանձրալի է դարձել

Ընտանեկան կյանքում ձանձրույթը շատ տարածված խնդիր է, որ ծանոթ է շատ զույգերի։ Հոգնած ու ձանձրացած ամուսինները հեռանում են իրարից և շուտով արդեն դժվար է լինում նույնիսկ ընդհանուր շփման եզրեր գտնելը։ Հոգեբանները խորհուրդ են տալիս ցուցակ կազմել, թե ինչ կցանկանայիք միասին անել. նկարել, անտառ գնալ, հեծանիվ քշել, ֆիլմ դիտել։ Եվ պարտադիր դրանք կատարել։

6. Զգացմունքների ժամանակավոր անկում

Նույնիսկ ամենաերջանիկ ընտանիքներում վաղ թե ուշ գալիս է զույգերի միջև սառնության զգացողությունը։ Սիրահարվածությունից հետո անկումն անխուսափելի է։ Պետք չէ դրանից ողբերգություն սարքել և անմիջախես զագս վազել։ Ընտանիքի խնդիրներով զբաղվող հոգեբանները պնդում են, որ զգացմունքները վերականգնել կարելի է, միայն թե այն լուրջ աշխատանք է պահանջում ամուսիններից յուրաքանչյուրի կողմից։

7. Ճգնաժամերը հաղթահարելու տարբեր միջոցներ

Երբ մենք որոշում ենք ամուսնանալ, հաճախ առաջնորդվում ենք մեր զգացմունքներով. մենք նրան սիրում ենք։ Ընտանեկան հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել, թե ինչպես է ձեր զուգընկերը հաղթահարում սթրեսը։ Հաճախ հենց սթրեսն է կոնֆլիկտների պատճառ դառնում։ Կոնֆլիկտներին պետք է կառուցողական լուծում տալ։ Սկզբի համար ուշադիր լսել զուգընկերոջը՝ առանց միանգամից մեղքը նրա վրա բարդելու կամ ձեզ վրա վերցնելու։ Պետք չէ հարաբերություններ պարզել, երբ հուզական վիճակում եք։ Որոշեք, թե կոնֆլիկտների լուծման որ տարբերակները ընդունելի չեն ձեզ համար. ֆիզիկական բռնություն, բղավոց, վիրավորանքներ։

8. Հոգեբանական/ֆինանսական կախվածություն զուգընկերոջից

Անառողջ կախվածություն է, երբ մարդը երջանիկ է կարողանում լինել միայն զուգընկերոջ կողքին, երբ նրանից է կախված իր տրամադրությունը, ինքնագնահատականը։ Նման հարաբերություններում լքված լինելու վախ է առաջանում։ Հոգեբանները խորհուրդ են տալիս ընդլայնել շփման շրջանակները, հոբբի գտնել և ազատվել ֆինանսական կախվածությունից։ Կարևորը՝ նվազեցնել լքված լինելու նկատմամբ վախը։

9. Դժվար է տրամադրվել մերձեցման

Ժամանակի ընթացքում ընտանեկան կյանքում նվազում է կիրքը։ Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, եթե երկու կողմն էլ համաձայն են այդ փոփոխություններին։ Սակայն իրավիճակը խնդրահարույց է դառնում, երբ կողմերից մեկը ցանկություն ունի, մյուսը՝ ոչ։ Այս ամենին պետք է ըմբռնումով մոտենալ և փորձել երկուստեք զիջումների գնալ։

10. Միմյանց համար ժամանակ չկա

Երբեմն տացվում է այնպես, որ երեխաների ծնունդից հետո ամուսինները միմյանց համար ժամանակ չեն ունենում։ Հոգեբանները խորհուրդ են տալիս շաբաթական պարտադիր հինգ ժամ հատկացնել միմյանց հետ լինելուն։ Ամեն օր առնվազն երկու րոպե տրամադրել աշխատանքի գնալուց առաջ իրար հրաժեշտ տալուն և 20 րոպե երեկոյան զրույցներին։

11. Դուք կարող եք զղջալ ձեր ընտրության համար

Ինչ անել, եթե նայելով ձեր ամուսնուն կամ կնոջը, մտածում եք, որ ժամանակին սարսափելի սխալ եք գործել՝ հենց նրան ընտրելով։ Պետք է դադարեք մեղադրել ձեր զուգընկերոջը և ավելի շատ պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա։ Բաժանված զույգերի 22-40%-ը գտնում են, որ իրենց բաժանության պատճառը բավական անհեթեթ է եղել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)