Բնական քսուք՝ երակների վարիկոզ լայնացումը բուժելու համար

Երակների վարիկոզ լայնացումը հասուն կանաց շրջանում շատ տարածված հիվանդություն է, որն առաջանում է, երբ երակները լայնանում են, խանգարում արյան նորմալ շրջանառությանը և այն չի վերադառնում սրտամկանին:

Սովորաբար երակներում հատուկ փականների միջոցով արյան հոսքն ուղղվում է ոտքերից դեպի սրտամկանը, սակայն ժամանակի ընթացքում դրանք կարող են դեֆորմացվել, ինչի հետևանքով առաջանում է վարիկոզ:

Սա կարող է պայմանավորված լինել ինչպես վատ սովորություններով, ծխախոտի չարաշահմամբ ու նստակյաց կյանքով, այնպես էլ գենետիկ հակվածությամբ, հղիությամբ կամ հորմոնալ խանգարումներով:

Սկզբնական շրջանում երակների վարիկոզ լայնացումը դրսևորվում է երակային աստղիկների տեսքով, սակայն հետագայում հիվանդությունը խորանում է և երակները դառնում են ավելի արտահայտիչ: Սա է պատճառը, որը վարիկոզը ժամանակին բուժելն այդքան կարևոր է, քանի որ բացի տգեղ լինելուց, այս հիվանդությունն առաջացնում է նաև բորբոքումներ ու ցավ:

Ներկայում կան բացմաթիվ դեղամիջոցներ երակների վարիկոզ լայնացումը բուժման համար, սակայն այս խնդրից կարելի է ազատվել նաև բնական բաղադրիչներից պատրաստված շատ արդյունավետ ու ոչ թանկարժեք մի քսուքի օգնությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հալվեով, գազարով ու խնձորի քացախով պատրաստված մի քսուք, որը դիետայի ու ֆիզիկական ակտիվության հետ համատեղ օգտագործելու դեպքում կօգնի ազատվել բորբոքումներից ու բուժել երակների վարիկոզ լայնացումը:

Հալվեի հյութը, որն այս քսուքի երեք հիմնական բաղադրիչներից մեկն է, սնուցում ու խոնավեցնում է մաշկը: Այն նաև օժտված է հակաբորբոքային ու անոթները լայնացնող հատկությամբ, ինչի շնորհիվ օգնում է փոքրացնել ախտահարված երակների չափերը և կարգավորել արյան շրջանառությունը: Բացի այդ, այն նաև պարունակում է մեծ քանակությամբ ջուր ու հակաօքսդանտներ, որոնք նույնպես շատ օգտակար են մաշկի համար:

Մյուս բաղադրիչը՝ գազարը բետա-կարոտինների ու հակաօքսիդանտների աղբյուր է, որը կանխում է մաշկի վաղաժամ ծերցումն ու պիգմենտային հետքերի առաջացումը, դարձնում է մաշկն ավելի առաջգական և թույլ չի տալիս, որ այն ժամանակի ընթացքում թուլանա ու կախվի: Գազարը նաև հարուստ է վիտամիններով, հանքանյութերով ու սննդային մանրաթելերով: Այն խթանում է արյան հոսքն ու բուժում բորբոքումները, ինչի շնորհիվ հիանալի բուժիչ միջոց է երակների վարիկոզ լայնացման դեպքում:

Վերջին բաղադրիչը՝ խնձորի քացախն է, որը սնուցում է մաշկն ու տոնուս է հաղորդում:

Խնձորի քացախը նաև պարունակում է հզոր հակաբորբոքային միացություններ:

Այս մթերքն օգնում է վերականգնել ախտահարված երակների չափերը և ազատում է այս հիվանդությանը հատուկ սթրեսից ու ոտքերի ծանրության զգացողությունից:

Բաղադրատոմսը

Այս քսուքը շատ հեշտ ու արագ է պատրաստվում, սակայն ամեն դեպքում հարկ է հիշել, որ այն միայն լրացում է հիմնական բուժմանը և առանձին օգտագործելու դեպքում անօգուտ կլինի:

Այնուամենայնիվ՝ ճիշտ դիետայի և ֆիզիկական վարժությունների հետ համատեղելու դեպքում այն բարելավում է երակների ընդհանուր վիճակն ու կարգավորում արյան շրջանառությունը:

Բաղադրությունը.

  • 1 մեծ գազար,
  •  հալվեի 2 տերև,
  • 3 ճ.գ. խնձորի քացախ (30 մլ):

Պատրաստման եղանակը.

  •  Գազարը մաքրել, մանրացնել և եփել ջրով լի կաթսայի մեջ, մինչև այն փափկի:
  •  Եփած գազարը պատառաքաղով տրորել և դարձնել խյուս:
  • Կտրել հալվեի տերևներն ու քամել դրանց հյութը:
  • Հալվեի հյութն ու խնձորի քացախն ավելացնել գազարի խյուսին և լավ խառնել:
  •  Ստացված զանգվածը պետք է լինի սերուցքի թանձրության:

Օգտագործման եղանակը.

  • Մինչ քսուքն օգտագործելը, հարկավոր է թեփազերծել ոտքերի մաշկը, որպեսզի այն ավելի լավ ներծծվի:
  • Այնուհետև տարածել քսուքը վարիկոզով ախտահարված հատվածներին և նրբորեն մերսել մաշկը՝ ոտնաթաթերից մինչև սրունքները:
  • Թողնել քսուքը 30-40 րոպե, այնուհետև լվանալ մաշկը սառը ջրով:
  • Կրկնել այս պրոցեդուրան ամեն օր:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը