20 մթերք, որոնք այրում են ճարպերը

zNews-ը կազմել է այն մթերքների ցանկը, որոնք այրում են ճարպերը:

1.Կաթնաշոռ, մածուն, յոգուրտ: Յուղ չպարունակող կաթնամթերքը հիանալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր դիետա են պահում: Դրանք մեծ քանակով սպիտակուցներ են պարունակում, իսկ սպիտակուց պարունակող մթերքները պետք է կազմեն նիհարել ցանկացող անձի սննդակարգի մեծ մասը:

2. Իմբիր: Եթերային յուղերը, որ պարունակում է իմբիրը, լավացնում են նյութափոխանակությունը: Դա օրգանիզմին օգնում է ավելի շատ էներգիա ծախսել, այրել ճարպերը: Բացի դրանից` իմբիրը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

3. Կաղամբ: Օգտակար են թե սովորական կաղմաբը, թե ծաղկակաղամբը, թե բրոկոլին: Այն բազմաթիվ մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է օրգանիզմից դուրս հանել  բոլոր ավելորդ նյութերը:

4. Վարունգ: Վարունգը շատ քիչ կալորիաներ է պարունակում և շատ ջուր: Դրանք խոնավեցնում են օրգանիզմը և օգտակար են նրանց համար, ովքեր ակտիվ պարապմունքների են հաճախում:

5. Դարչին: Դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն կարող եք ավելացնել թեյի, սուրճի, նույնիսկ կեֆիրի մեջ:

6. Գրեյպֆրուտ: Գրեյպֆրուտը մեծ քանակով վիտամին C է պարունակում և օգնում է իջեցնել օրգանիզմում ինսուլինի քանակը:

7. Կանաչ թեյ: Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, տոնուսավորում, նպաստում նյութափոխանակության արագացմանը:

8. Ջուր: Այն օգնում է շատ չուտել և օրգանիզմից հանում է ավելորդ աղը: Որքան շատ ջուր եք խմում, այնքան արագ եք նիհարում:

9. Ազնվամորի: Մյուս հատապտուղների համեմատ՝ հապալասն ավելի քիչ շաքար է պարունակում, այդ պատճառով դասվում է քիչ կալորիականություն ունեցող մթերքների շարքին:

10. Մանանեխ: Կծու մթերքը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը: Օգտակար է այն ավելացնել մսի և ձկան վրա, աղցաններին:

11. Նարինջ: Նարինջ ուտելով շատ հեշտ է հագենալ: Այն հիանալի տարբերակ է առողջ սնվելու համար: Բոլոր ցիտրուսային մրգերը բարենպաստ միջավայր են ստեղծում ճարպերի այրման համար:

12. Նուշ:  Օրգանիզմը յուրացնում է նշի մեջ պարունակվող սպիտակուցը:

13. Ծովաբողկ: Ծովաբողկը, ինչպես նաև՝ մանանեխն օգնում են բարդ մթերքների յուրացմանը:

14. Լոբի: Լոբին մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, իսկ սպիտակուցներ պարունակող մթերքն այն է, ինչ պետք է նիհարել ցանկացող անձանց:

15. Կոկոս: Կոկոսն օգտակար է օրգանիզմի համար, բացի այդ` կարող է արագացնել նյութափոխանակության ընթացքը:

16. Արքայախնձոր: Այն օգնում է արագ հագենալ, լավացնում է ստամոքսահյութի ակտիվությունը:

17. Պապայա: Այն  կարող է օգտագործվել սնվելուց առաջ և հետո:

18. Կարմիր գինի: Այն նյութեր է պարունակում, որոնք դանդաղեցնում են ճարպերի կուտակումը:

19. Խնձոր և տանձ: Մաքրում են աղիները, արագ հագեցնում են, շատ քիչ կալորիաներ են պարունակում:

20. Վարսակի փաթիլներ: Օգտակար է փորի և աղիների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․