4 գրքեր, որոնք կփոխեն ձեր կյանքը

Գրքերն ունակ են փոխել կյանքը: Այս պնդման հետ համաձայն է Օպրա Ուինֆրին:

Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը կազմել է չորս գրքից բաղկացած ցուցակ՝ գրքեր, որոնք ունակ են փոխել կյանքը:

Ընդորում, ցուցակը ներկայացնելիս, Օպրան հիմնվել է ոչ այդքան իր նախասիրությունների, որքան հաջողակ և կայացած մարդկանց կարծիքների վրա:

«Լինկոլնի քաղաքական հանճարը»

Դ.Կ.Գուդվինի գրքում շարադրված են դրվագներ ԱՄՆ լեգենդար նախագահի կյանքից: Լինկոլնը օժտված էր ոչ սովորական բարոյական ուժով և բնավորության հզորությամբ: Նա հանճարեղ ղեկավար էր: Գուդվինի գիրքը ունակ է օգնել բոլոր նրանց, ով ցանկանում է բացել կամ զարգացնել սեփական բիզնեսը: Այս ստեղծագործությունը կարող է ծառայել որպես մենեջմենթի յուրատեսակ ձեռնարկ:

«Մտածիր դանդաղ… Որոշիր արագ»

Աշխարհահռչակ հոգեբան Դանիել Կանեմանը վերջերս բացահայտում է արել: Երկար ժամանակ համարվում էր, որ մարդը առողջ դատում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն տիրել էմոցիաները: Կանեմանը առաջ քաշեց բացարձակ հակառակ տեսակետը: «Մտածիր դանդաղ… Որոշիր արագ» գրքի հեղինակը ենթադրում է, որ մարդկանց սխալները պայմանավորված են մտածելակերպի մեխանիզմով: Կանեմանը իր բեսթսելեր դարձած ստեղծագործության մեջ նկարագրում է գիտակցության աշխատանքը՝ հաշվի առնելով սոցիալական հոգեբանության նորագույն բացահայտումները:

«Սկսիր գլխավորից»

Գերի Կելլերը՝ ամերիկացի գրող, բիզնեսմեն է: Մեծագույն հոլդինգի հիմնադիր: Նրա «Սկսիր գլխավորից» գիրքը ունակ է փոխարինել մենեջմենթի դասագրքերին և ցուցադրել դեպի նվիրական ցանկություն տանող ամենակարճ ճանապարհը: Ինչպե՞ս ազդել սեփական աշխատունակության վրա: Ո՞ր ֆակտորներն են բացասաբար ազդում արդյունավետության վրա: Կելլերի գիրքը հետաքրքիր է ոչ միայն բիզնեսմենների համար: Հաջողության գրավականը յուրաքանչյուր ոլորտում՝ առաջնահերթությունների ճիշտ դասակարգման և արդյունավետ աշխատելու ունակությունն է: Այն մասին, թե ինչպես ձեռք բերել այդ ունակությունները, պատմում է Գերի Կելլերը՝ անշարժ գույքի ոլորտի ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը:

«Սիդդհարթհա»

Եվ վերջապես այս ցուցակի չորորդ գիրքը՝ «Սիդդհարթհա» վեպը: Հերման Հեսսեի փիլիսոփայական ստեղծագործությունը՝ կյանքի, ընկերության և սիրո մասին պատմություն է: Գլխավոր միտքը կարելի է ձևակերպել այսպես. « Նպատակադրվել՝ կնշանակի որոնել: Որոնել՝ կնշանակի լինել ազատ»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․