5 արտահայտություն, որ Դուք ամեն օր պետք է ասեք ինքներդ ձեզ

Դու բավարարված ես

Մարդիկ պետք է դա մշտապես լսեն: Աշխարհում չկա ոչ ոք եւ ոչինչ, որ կլրացնի քեզ: Դու պետք է հասկանաս, որ այն ամենը, ինչը պետք է հաղթահարես, քո առջեւ է գտնվում:

Մի՛ փնտրիր կողմնակի գնահատականներ: Նայի՛ր քո ներսը: Տե՛ս, թե որքան հեռուն ես գնացել, ինչերի միջով ես անցել եւ թույլ տու՛ր քեզ կանգնել՝ գլուխը հպարտորեն վեր պահած:

Հասկացիր, որ դու ինքնաբավ ես, ոչ մեկին ոչինչ չպետք է ապացուցես եւ ոչ ոչի համար չպետք է փոխվես:

Դու յուրահատուկ ես

Դու անփոխարինելի ես: Դու քո տեսակի մեջ միակն ես: Քո այգին ջրի՛ր ու մի՛ նայիր, թե հարեւաններից ում այգին է ավելի կանաչ: Աշխարհում այնքան անիրական, այնքան կեղծ բաներ կան, այնքան նմանակողներ, մարդիկ, որոնք ամեն օր արթնանում են ու դիմակներ կրում: Սոցցանցերը միայն հեշտացնում են դա: Մարդիկ փորձում են ապացուցել, որ մյուսներից ավելի երջանիկ կամ հարուստ են: Բայց չէ՞ որ երջանկությունը նյութական բաների մեջ չէ: Երջանկությունը սեփական կյանքի իմաստը հասկանալու մեջ է: Յուրաքանչյուրն իր կոչումն ունի։ Դու յուրահատուկ ես՝ հիշիր դա:

Ավելի քչին մի՛ համաձայնիր

Դու էքստրաօրդինար էիր ծնվել, եւ դրանք զուտ խոսքեր չեն: Դա ճշմարիտ է, բայց այն քո կյանքում իրականություն չի դառնա, քանի դեռ դու դրան չես հավատում: Դու պետք է քո սկզբունքներն ու չափանիշներն ունենաս: Շատ կարեւոր է, որ ինքդ քեզ ամեն օր հիշեցնես.  «Ես չեմ համակերպվի ավելի քչով, քան… Ես կշարունակեմ աշխատել, քանի դեռ նպատակիս չեմ հասել: Եւ նույնիսկ հետո կշարունակեմ աշխատել, որովհետեւ հաջողությունը ճանապարհորդություն է, այլ ոչ թե  վերջնակետը»:

Դու դա կարող ես

Հիշեցրու քեզ, որ դա հնարավոր է: Միայն արա՛ դա: Պարզապես արա՛ առաջին քայլը, այն զանգը, հաղորդագրությունը, այն թափուր աշխատատեղի համար ինքնակենսագրականը: Միշտ արժե փորձել: «Անհնար է»-ն միայն բառ է: Հավատա՛ դրան եւ համապատասխան գործի՛ր: Շրջապատի՛ր քեզ մարդկանցով, որոնք մոտիվացնում են քեզ: Մի՛ հանձնվիր: Շարունակիր փորձել, նույնիսկ եթե ընկնում ես:

Եղիր այնպիսին, ինչպիսին կաս

Կարեւոր բառեր, որոնք միշտ պետք է հիշեցնես ինքդ քեզ: Մենք նմանակելու շատ օրինակներ ունենք՝ հայտնիներ, առաջնորդներ, շատ այլ մարդիկ, որոնց կարելի է նմանվել, բայց նրանք երբեք քեզ չեն փոխարինի: Ոչ ոչ չի կարող լինել քո փոխարեն: Իրական գեղեցկությունն այն է, երբ դու պարզապես այնպիսին ես, ինչպիսին կաս: Թույլ տուր մարդիկ տեսնեն քեզ իրական: Նրանք կարող են դա չասել, բայց դա իրենց դուր կգա: Նրանք կհարգեն քեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․